16:25 18 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Արա Գևորգյանի ասուլիսը

Արա Գևորգյանն օգնելու է քաղցկեղով հիվանդ երեխաներին. ի՞նչ է առաջարկում նա

© Sputnik / Aram Nersesyan ,
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
202 0 0

Արա Գևորգյանը Հայաստանում ոչ մի անգամ գումարով համերգ չի տվել և իր ելույթների համար չի վճարվել:

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Երաժիշտ, երգահան,  ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը, «Դու պիտի ճախրես» խորագրով  բարեգործական մենահամերգ կունենա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին Արա Գևորգյանը և համերգի կազմակերպիչները:

«Սոցցանցերում ամեն օր նկատում եմ, որ մարդիկ խնդրում են այս կամ այն երեխային օգնել: Այդ է պատճառը, որ բարեգործական համերգ կազմակերպելու մտահաղացում առաջացավ»:

Композитор Ара Геворгян перед началом пресс-конференции по случаю благотворительного концерта (15 июля 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan ,
Արա Գևորգյանը

Արա Գևորգյանը խոստովանում է, որ ոչ մի անգամ Հայաստանում գումարով համերգ չի տվել և իր ելույթների  համար չի վճարվել:

«Դա եղել է իմ անձնական ցանկությունը: Այս անգամ ևս համերգի ողջ հասույթը կտրամադրվի քաղցկեղով հիվանդ երեխաներին»,-նշեց Գևորգյանը։

Պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե ինչ սպասումներ ունի մենահամերգից` երաժիշտը նշեց, որ մտավախություններ կան, որ ինչ-որ բան կարող է չհաջողվել։ «Մեր հասարակությունն այդքան էլ ակտիվ չէ տոմսեր գնելու հարցում, որովհետև ժամանակին անվճար տոմսեր շատ է բաժանվել:Կոչ եմ անում մարդկանց իրենց փոքրիկ լումայով կանգնեն մեր երեխաների կողքին»,- ասաց Գևորգյանը։ 

Ասուլիսին ներկա «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանը հիշեց Արա Գևորգյանի մեծ մենահամերգները և հավաստիացրեց, որ կրկին որակյալ երաժշտության պահանջ կա Հայաստանում:

«Փորձում ենք այնպես անել, որ երեխաների ծնողները ոչ թե մտածեն ֆինանսական խնդիրների մասին, այլ իրենց երեխաներին հոգեբանական աջակցություն ցույց տան, ուժեղ լինեն»,-նշեց Դեմիրճյանը։

Директор благотворительного фонда Сити оф Смайл Эстер Демирчян на пресс-конференции композитора Ара Геворгяна (15 июля 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan ,
Էսթեր Դեմիրճյանը

Պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե ինչ միջոցներ կտրամադրվեն, եթե արտասահմանում բուժում իրականացնելու կարիք լինի` Դեմերճյանն ասաց, որ եթե Հայաստանում հնարավոր չի լինում բուժումն իրականացնել, ապա առանձին հաշվեհամար է բացվում փոքրիկի համար, և փորձում  են կազմակերպել դրամահավաքություն, քանի որ հիմնադրամի միջոցներով հնարավոր չէ ապահովել բուժումն արտասահմանում։

Նշենք, որ սեպտեմբերի 7-ին, ժամը 19։00  Կարեն Դեմիրճյանի անվան  մարզահամերգային  համալիրում տեղի կունենա երաժիշտ Արա Գևորգյանի բարեգործական մենահամերգ:Ելույթ կունենան նաև  Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան), Պարի Պետական համույթը , Պաշտպանության նախարարության «Սարդարապատ»  պարի պետական համույթը և այլք։ Համերգի կազմակերպիչները հորդորեցին բոլոր ցանկացողներին միանալ իրենց` նշելով, որ հովանավորների կարիք ունեն:

Հիշեցնենք`«Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամն ամբողջությամբ  ֆինանսավորում է քաղցկեղով կամ արյան հիվանդություններով տառապող երեխաների բուժումը Հայաստանում:

Ըստ թեմայի

Հայտնի երգիչները Հայաստան են գալիս. Երևանում մեծամասշտաբ համերգ կանցկացվի
Gate of Frequency. Արտո Թունջբոյաջյանը և Վահագն Հայրապետյանը խենթ համերգ տվեցին Երևանում
2 հայտնի հայ` Լոնդոնի Ալբերտ հոլում. Մխիթարյանը համերգ էր գնացել
թեգերը:
երեխա, Համերգ, Արա Գևորգյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ