19:59 17 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Ստանիսլավսկու անվան թատրոն

Ստանիսլավսկու անվան թատրոնի իրադարձությունները մտահոգիչ են. արտիստների կոչը նախարարությանը

© Sputnik / Aram Nersesyan ,
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
40 0 0

Դերասանները, ռեժիսորներն ու մշակութային գործիչները կոչ են արել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կարգավորել Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի շուրջ ստեղծված իրավիճակն ու արտիստներին աշխատելու հնարավորություն տալ։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Երևանի ռուսական դրամատիկական թատրոնի նախկին դերասանները, ռեժիսորները,  մշակութային գործիչները կոչ են արել պահպանել գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ու արդեն իսկ նախկին տնօրեն Յուրի Իգիթխանյանի տանդեմը։ Այս մասին նշված է թատրոնի նախկին աշխատակիցների բաց նամակում` ուղղված կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն ու թատրոնի թատերախմբին։

Բանն այն է, որ Յուրի Իգիթխանյանը տնօրենի պաշտոնակատարն էր։ Օրերս պետք է արդեն ոչ թե պաշտոնակատարի, այլ տնօրենի մրցույթ անցկացվեր։ Սակայն քանի որ Իգիթխանյանը միակ թեկնածուն էր, մրցույթը չեղյալ հայտարարվեց, իսկ նոր մրցույթը երեք ամիս հետո է նշանակված:

Գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի խոսքով` Իգիթխանյանի հետ էին կապված հյուրախաղերի, փառատոներին մասնակցելու պայմանավորվածությունները, նրա հետ է կապված թատրոնի նորմալ դարձող կյանքը։ Թատրոնի ակտիվիստների մեծ մասը կողմ են, որ Յուրի Իգիթխանյանը շարունակի զբաղեցնել տնօրենի պաշտոնը։

Sputnik Արմենիայի խմբագրությունը նամակ է ստացել, որում նշվում է` Ստանիսլավսկու թատրոնում ավելի քան 20 տարի աշխատած դերասանները մտահոգությամբ են հետևում թատրոնում կատարվողին։

Մասնավորապես` նրանք անհանգստացած են այն իրավիճակով, որը քանդում է թատրոնի տնօրենի ու գեղղեկի տանդեմը, ինչը բացասաբար է անդրադառնում ստեղծագործական գործընթացի վրա։

Ռուսական թատրոնում կրքերը թեժանում են. ինչո՞ւ են աշխատանքից ազատել տնօրենի պաշտոնակատարին

«Երբ գեղղեկն ու տնօրենը ստեղծագործական տանդեմում են աշխատում, դա դրական է անդրադառնում թատրոնի զարգացման ու գեղարվեստական մակարդակի վրա։ Մենք դիմում ենք մեր գործընկեր արտիստներին, որոնից շատերի հետ խաղացել ենք նույն հարազատ բեմում, նաև դիմում ենք երիտասարդներին`միավորվեք ձեր գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի շուրջ», նշվում է նամակում։

Նրանց խոսքով` Ներսիսյանը կարգին, պատասխանատու մարդ է ու լավ մասնագետ, նրա ներկայացումները պարգևներ են ստացել թատերական փառատոներում ու արժանացել են առաջատար թատերական քննադատների դրական գնահատականներին։

«Պարոնայք Արտիստներ։ Կորչեն տարաձայնությունները։ Պետք է աշխատել ու զարգանալ։ Պետք չէ մասնագիտության մեջ լինել ինքնագոհ ու հանգիստ։ Այո, դժվար է փոխել սովորական հանգիստ գոյությունը, բայց Արտիստի կոչումը շարժում է, որոնում ու արդյունք», – ասվում է նամակի մեջ։

Նախկին դերասանները կոչ են արել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը օգնել թատրոնի կոլեկտիվին ու նրանց աշխատելու հնարավորություն տալ։

Նրանց խոսքով` իրավիճակը պետք է հնարավորինս արագ շտկել`թատրոնին ու հյուրախաղերին չվնասելու համար։

«Վախենում եմ մենությունից, սարսափելի զգացում է». անկեղծ զրույց Արման Նավասարդյանի հետ

Նամակը ստորագրել են Յուրի Զելինսկին, Վյաչեսլավ Դյաչենկոն, Վերա Բաբիչևան, Յուլյա Կուկարնիկովան, Լիդիա Լորեցյանը, Անահիտ Մինասյանը, Զառա Գրիգորյանը, Աննա Գրիգորյանը, Դանա Դավիդովան, Ալեքսանդր Կոստրինը, Վիկտորյա Շահվերդովա–Պետրոսյանը, Ալբերտ Մելիք–Փաշաևը, Լև Հովհաննիսյանը, Տատյանա Արաբյանը, Սուսաննա Ղազարյանը. Վադիմ Մամիկոնովն ու Սվյատոսլավ Տիմոշուկ։

Ըստ թեմայի

«Սուսերով պարը» Գյումրիում․ ինչպես ռուս ռեժիսորը ֆիլմ նկարեց հայ հանճարի մասին
«Ապուրը թափեցի հայ կանանցից մեկի գլխին». հայտնի դերասանը պատմել է հայերի հարսանիքի մասին
«Ինձ համար ամենամեծ դերասանը Ֆրունզիկն է». երգիծաբան Կարեն Ավանեսյանի տեսաուղերձը
թեգերը:
Թատրոն, Երևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ