06:00 20 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP576.71
  • EUR528.16
  • RUB7.12
Դեսպան Սադոյանը մասնակցեց աշուղ Ջիվանուն նվիրված տոնակատարությանը

Վրաստանում նշվել է աշուղ Ջիվանու օրը. մասնակցել է նաև դեսպան Սադոյանը

© Photo: facebook/ Վրաստանում Հայաստանի դեսպանություն - Embassy of Armenia to Georgia
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
104 0 0

Վրաստանում ՀՀ դեսպանը Ջիվանու տուն-թանգարանին նվիրել է աշուղի նկարը, որի հեղինակը վիրահայ հայտնի նկարիչ Թենգիզ Միկոյանցն է։

ԵՐԵՎԱՆ, 21  հուլիսի – Sputnik. Վրաստանում  ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը  մասնակցել է աշուղ Ջիվանուն նվիրված տոնակատարությանը։

Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

«Հուլիսի 20-ին Սամցխե-Ջավախքի Կարծախ գյուղում նշվեց Ջիվանու օրը։ Տոնական օրը մեկնարկել է Կարծախ գյուղի Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցում՝ Սուրբ պատարագով, որից հետո ներկաները ծաղիկներ են  խոնարհել  Ջիվանու արձանի առջև և շրջայց կատարել  աշուղ Ջիվանու տուն-թանգարանում»,–ասված է տարածած հաղորդագրության մեջ։

Տեղեկացվում է նաև, որ կազմակերպված համերգային միջոցառմանը ելույթ  են  ունեցել ՀՀ Հանրային ռադիոյի «Սայաթ Նովա» անսամբլը, Ախալքալաքի Մշակույթի տան «Ջիվանի» անսամբլը և այլք։

Դեսպան Սադոյանը Ջիվանու տուն-թանգարանին նվիրել է աշուղի նկարը, որի հեղինակը վիրահայ հայտնի նկարիչ Թենգիզ Միկոյանցն է։

Հայ աշուղական երգարվեստի ազգային դպրոցի ներկայացուցիչ, ժողովրդական երգիչ Աշուղ Ջիվանին  (Սերոբ Ստեփանի Լևոնյան) ծնվել է Վրաստանի Սամցխե-Ջավախքի մարզում։Նրա ստեղծագործություններից մեր օրերն է հասել մոտ 800 երգ։ Ունեցել է բազմաթիվ շրջագայություններ իր խմբով, հանդես գալով ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանի և Ռուսաստանի քաղաքներում։Մասնակցել է նաև հայ ժողովրդի ազատագրական պայքարին։ Ենթարկվել է հետապնդումների, երբեմն արգելվել են նրա ելույթները, բռնագրավել են նվագարանը։Երևանում գործում է Ջիվանու անվան աշուղական արվեստի դպրոց, նրա անունով փողոցներ են կոչվել Երևանում, Գյումրիում և այլուր:

 

 

 

թեգերը:
Աշուղ Ջիվանի, Դեսպան, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ