07:54 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD496.58
  • GBP612.23
  • EUR539.43
  • RUB6.56
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
180 0 0

Առաջիկա ամիսներին Կոստան Զարյանի` այլ երկրներում գտնվող արխիվները ևս բերվելու են Հայաստան, որոնց պահպանումը վստահվելու է Մաշտոցյան Մատենադարանին:

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Հայ ականավոր գրող Կոստան Զարյանի ժառանգները Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին են նվիրել գրողի ձեռագրերի արխիվը։ Այս մասին նշված է Մատենադարանի Facebook–յան էջում։

«Մատենադարանին են նվիրել նաև ճարտարապետ Արմեն Զարյանի ճարտարապետության, քաղաքաշինության, արվեստի մասին տարբեր լեզուներով գրված, անտիպ ու հրատարակված ձեռագիր, մեքենագիր նյութերը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նվիրատվության նպատակն է պահպանել, արխիվացնել, ուսումնասիրել, հրատարակել ու թվայնացնել Կոստան Զարյանի գրական ողջ ձեռագիր, մեքենագիր անտիպ և հրատարակված մեծարժեք նյութը։

Ի դեպ, այսքանով արխիվը դեռ չի ամբողջացել: Առաջիկա ամիսներին Կոստան Զարյանի` այլ երկրներում գտնվող արխիվները ևս բերվելու են Հայաստան, որոնց պահպանումը նույնպես վստահվելու է Մաշտոցյան Մատենադարանին:

Հիշեցնենք, որ Զարյանն իր առաջին բանաստեղծությունները ֆրանսերեն և ռուսերեն է գրել: 1913թ. Հռոմում լույս է տեսել նրա անդրանիկ գիրքը «Երեք երգեր...» խորագրով պոեմը` իտալերեն թարգմանությամբ։ Իսկ 1922թ. Կ.Պոլսում լույս է տեսել հայերեն առաջին բանաստեղծական ժողովածուն` «Օրերի պսակը»:

Զարյանն ընթերցողների առավել հայտնի է իր «Բանկոոպը և մամուլի ոսկորները», «Նավը լեռան վրա» վեպերով, «Անցորդը և իր ճամփան» հուշագրությունով, «Երկրներ և աստվածներ» էսսեների շարքով, «Տատրագոմի հարսը» (Եր., 1965) պոեմով և այլ գործերով։

Կոստան Զարյանի վեպը վերատպվեց որպես իր վերադարձի խորհրդանիշ, բայց տխրեցրեց գրողին

Սիրված ու անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը Զարյանի մի շարք բանաստեղծությունների հիման վրա ստեղծել է վոկալային երաժշտություն:

Պարույր Սևակի տուն–թանգարան. բանաստեղծի տնկած ուռենին պահպանում է նրա հուշերը

Ըստ թեմայի

«Սուսերով պարը» Գյումրիում․ ինչպես ռուս ռեժիսորը ֆիլմ նկարեց հայ հանճարի մասին
Ալավերդցին մեկ նկար անգամ թույլ չի տա հանել Ալավերդիից. նոր բո՞ւնտ է հասունանում
Ճակատագրական հանդիպում. ինչպես Հայկ Ղազազյանը աշխարհահռչակ երաժիշտ դարձավ
թեգերը:
Մատենադարան, Կոստան Զարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ