10:00 27 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.12
  • GBP678.90
  • EUR604.82
  • RUB6.72
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
433 0 0

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի համար «Տիգրան Մեծ» օպերան այստեղ բեմադրելը դարձել է ճակատագիր, ապրելու և ստեղծագործելու մոտիվացիա:

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Հայոց արքա Տիգրան Մեծին նվիրված շուրջ քառասուն օպերա է հայտնի. որքան ուրախալի է այդ 40 օպերաների գոյության փաստը, նույնքան էլ ամոթալի է, որ նրանցից ոչ մեկը չի բեմադրվել Տիգրան Մեծի հայրենիքում: Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը։

Гагик Манасян на пресс-конференции по теме начала подготовки к премьерной постановке оперы Тигран Великий (1 августа 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Գագիկ Մանասյան

««Տիգրան Մեծ» օպերայի բեմադրությունը կարող է հայերիս  խորհելու տեղ տալ, թե ինչպես և ինչու կորցրինք ծովից ծով Հայաստանը, որի տարածքը 3.000.000 քառ. կմ էր, իսկ այսօր ունենք 30.000 քառ. կմ տարածքով պետություն»,- ասաց Մանասյանը:

Վերջին 300 տարվա ընթացքում կոմպոզիտոր Յոհան Ադոլֆ Հասեյի «Տիգրան Մեծ» օպերան առաջին անգամ կբեմադրվի Երևանում:

Джордж Пахлеванян на пресс-конференции по теме начала подготовки к премьерной постановке оперы Тигран Великий (1 августа 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Ջորջ Փեհլիվանյան

«Տիգրան Մեծ» օպերայի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են 2019 թվականի մայիս ամսից: Օպերան գրված է «բարոկկո» երաժշտական ոճով, որն ունի հստակ օրենքներ, երաժշտական ինքնատիպ գործիքակազմ, ոչ մետաղական լարեր, երկար աղեղներ և այլն: Հայաստանում համապատասխան մասնագետների բացակայությունը լրացուցիչ դժվարություններ են ստեղծում օպերան բեմադրելու համար:

Георгий Исаакян на пресс-конференции по теме начала подготовки к премьерной постановке оперы Тигран Великий (1 августа 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Գեորգի Իսահակյան

«Որպես դիրիժոր երջանիկ եմ, որ «Տիգրան Մեծ» օպերան Հայաստանում պետք է  բեմադրվի և նոր կյանք ստանա»,-ասաց  ամերիկահայ աշխարհահռչակ դիրիժոր, «Տիգրան Մեծ» օպերայի գլխավոր դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը, որը Հայաստան է հրավիրվել Մանասյանի կողմից:

Sputnik Արմենիայի հարցին, թե ի՞նչ միջոցներով եք պատրաստվում «Տիգրան Մեծ» օպերան բեմադրել, Մանասյանը նշեց, որ ֆինանսական խնդիրը լուծելու համար դեռ նախապատրաստական փուլ պետք է անցնեն: «Ես դեռ ոչ մեկին չեմ դիմել և չեմ ասել, որ նման նախաձեռնություն ենք անում: Կդիմեմ, երբ նախապատրաստական աշխատանքները կիրականացնենք, ֆինանսական խնդիրն էլ կլուծենք: Դուք վստահ եղեք օպերան լինելու է։ Ես անգամ երդվել եմ, դա ինձ համար դարձել է ճակատագիր, ապրելու և ստեղծագործելու մոտիվացիա»,–ասաց Մանասյանը:

Օպերայի բեմադրիչը Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Գեորգի Իսահակյանը նշում է, որ «Տիգրան Մեծ» օպերան Հայաստանում բեմադրելը հիանալի, բայց դժվար աշխատանք է լինելու: 

Մեծ պրեմիերա. Ստանիսլավսկիում 21–րդ դարում առաջին անգամ կբեմադրվի «Ռոմեո և Ջուլիետ» պիեսը

Առաջիկա օրերին կորոշվի թե ովքեր են երգելու օպերայում: Մանասյանի խոսքով` իրենք մի քանի երգչի արդեն ընտրել են, բայց վերջնական խոսքը պետք է ասի դիրիժորը:

Ըստ թեմայի

Կոմպոզիտոր Պիացոլայի միակ տանգո օպերան կներկայացվի Երևանում
թեգերը:
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Երևան, օպերա, Տիգրան Մեծ, Հայաստան

Գլխավոր թեմաներ