10:49 17 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.76
  • GBP608.06
  • EUR526.20
  • RUB7.42
ՀՀ ազգային պատկերասրահ

Հնագույն մշակույթ և աշխարհի հրաշալիք. Հռոմից Երևան բացառիկ խճանկար են բերել

© Sputnik / Andranik Ghazaryan
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
115 0 0

Երևանյան ցուցահանդեսում 21 պաննո է մեկտեղվել, որոնք թվագրվում են մ.թ.ա. II դարից մինչև մեր թվարկության IV դար։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի– Sputnik, Արամ Գարեգինյան. Հռոմից բերված խճանկարը Հայաստանի ազգային պատկերասրահում է։ Հին գտածոները Երևան են բերել Կապիտոլիական թանգարանից` Իտալիայի դեսպանատան աջակցությամբ։ Հայաստանում դրանք կցուցադրվեն մինչև սեպտեմբերի վերջ։

Ուշագրավ բացահայտումներ` Էջմիածնի վերականգնվող Մայր տաճարում. ինչո՞վ կզարմացնի Մայր Աթոռը

Երևան է եկել «նոր հինը»` 2 հազար տարեկան խճանկարը, որը հայտնաբերվել է վերջերս Հռոմում կատարված  պեղումների ժամանակ (իսկ խճանկարներից մեկը հայտնաբերվել է հարևան Տիվոլի քաղաքում, որտեղ գտնվում էր կայսր Ադրիանի հայտնի առանձնատունը)։ 21 խճանկարները 6 հարյուր տարվա պատմություն են ներկայացնում` մ.թ.ա. II դարից մինչև մեր թվարկության IV դարը։

Римская мозаика из Капитолийского музея
© Sputnik / Aram Gareginyan
Հռոմից բերված խճանկարը Երևանում

«Տեսնո՞ւմ եք այս ըմբիշի պատկերը։ Նրան հռոմեական բաղնիքներից են գտել։ Այնտեղ, ինչպես հայտնի է, մարմնամարզությամբ էին զբաղվում և լողանում։ Այդ պատճառով էլ պատկերում էին առողջության և ֆիզիկական վարժությունների օգտակարության մասին դրվագներ», – պատմում է ցուցահանդեսի համակարգողներից մեկը, Կապիտոլիական պատկերասրահի գիտաշխատող Սերենա Գուլելմին։

Հնագետների ենթադրությամբ` ըմբիշը, ամենայն հավանականությամբ, միայնակ պատկերված չի եղել, նա մարզադահլիճի հատակին արված մեծ խճանկարային պաննոյի մաս է կազմել։

Римская мозаика из Капитолийского музея
© Sputnik / Aram Gareginyan
Հռոմից բերված խճանկարը Երևանում

Խճանկարն այս ստեղծել են կրաքարից և մարմարից, մեղմ  գույների համադրությամբ։ Իսկ հարևան սրահում հագեցած կապույտով աշխատանքներն են։ Ծովն է` Ալեքսանդրիայի փարոսի շուրջ։  Այս գործում ապակի է օգտագործվել, նշանակում է, որ խճանկարով պատված է եղել ոչ թե հատակը, այլ  պատերը։ Այն հայտնաբերել են Կվիրինալեում (Հռոմի 7 բլուրներից մեկը, որտեղ գտնվում էին Կոնստանտինի բաղնիքներն ու այգիները) իրականացրած պեղումների ժամանակ։

Римская мозаика из Капитолийского музея
© Sputnik / Aram Gareginyan
Հռոմից բերված խճանկարը Երևանում

«Դատելով տեսածից` դա խոշոր վաճառականի տուն էր։ Հավանաբար, նա Ալեքսանդրիայի հետ էր առևտուր անում և ուզում էր այն պատկերել ի հիշատակ իր ճանապարհորդությունների», – ասում է Կապիտոլիական պատկերասրահի աշխատակցուհի Նադյա Անյոլին։

Այստեղ խճանկարներ կան նաև դիցաբանական թեմաներով. Օրինակ` Եվրոպան առևանգող ցլին պատկերող սև–սպիտակ պաննոն։ Իսկ հարևանությամբ զետեղված է սովորական ձկան պատկեր։

Կան նաև հատուկ գտածոներ։ Դրանցից մեկը` շենքի նախագծման խճանկարն է։ Նրա վրա սխեմատիկորեն պատկերված են սենյակներ և սրահներ, որոնք համարակալված են հռոմեական թվերով։

«Դա նշանակում է, որ արդեն այն տարիներին կար շենքի սխեմա հասկացությունը։ Ամենայն հավանականությամբ, մեծ բնակելի առանձնատուն է պատկերված», – ասում է նա։

Ինչպե՞ս անել, որ լռակյաց քարը սկսի արտացոլել աշխարհը։ Դրա համար այն պետք է մասերի (տեսարանների)  բաժանել։ Այնուհետև հարյուրավոր, իսկ երբեմն էլ հազարավոր նման տեսարանները միացնել իրար` տարբեր քարերով, գույներով ու նրբերանգներով։ Այդ ամենը ձեռքով և աչքաչափով։ Իսկ ովքե՞ր էին անում այս ամենը։ Աստվածները չէին, այլ ամենասովորական մարդիկ։

«Այդ աղջկա շնորհիվ Հայաստանը մկրտվել է». Կալմիկիայում սուրբ Հռիփսիմեի մասունքներն են գտել

«Այդ մարդկանց անունները մեզ հայտնի չեն։ Դեկորատիվ-կիրառական արվեստը հին Հռոմում հազվագյուտ բացառությամբ անանուն արվեստ էր», – ասում է Անյոլին։

Սակայն 2 հազարամյակ անց այդ արվեստը շարունակում է զարմացնել մեզ, ինչպես զարմացնում է մտքից ծնված ցանկացած մարդկային աշխատանք։

Ըստ թեմայի

Դպրոցականները մարդու ոսկորներ ու հնադարյան կարասի են գտնում. ի՞նչն է գրավում Մեծամորում
Ինչպես են 4000 տարի առաջ Հայաստանում ամրապնդել իշխանությունը. պեղումների արդյունքները
Հայերի «արքայական հովիտը». ինչ գաղտնիքներ են թաքնված Վերին Նավերի դամբարանադաշտում
թեգերը:
Թանգարան, գտածո, Երևան, Հռոմ

Գլխավոր թեմաներ