08:42 14 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.73
  • GBP596.06
  • EUR525.36
  • RUB7.42
Արման Հովհաննիսյան

Գրին քարտ ունեմ, բայց իմ տեղն իմ երկրում է. Հովհաննիսյանը` հոնորարների և հարկերի մասին

© Photo : provided by Arman Hovhannisyan
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
235120

8 տարվա բեմական դադարից հետո, երգիչն առաջին անգամ համաձայնեց խոսել իր գործունեության և իր անվան շուրջ շահարկվող թեմաների մասին։

Աստղիկ Սուքիասյան, Sputnik Արմենիա

Հայ հայտնիներից շատերը վերջին տարիներին մշտական բնակություն հաստատեցին ԱՄՆ-ում։ Այս առումով երգիչ Արման Հովհաննիսյանը պահպանողական է։ Թեպետ նա 2014 թվականին ընտանիքի հետ գրին քարտ է շահել, սակայն չի պատրաստվում լքել Հայաստանը։ Ասում է` այստեղ իրեն լավ է զգում, այստեղ է իր տունը։ Sputnik Արմենիան Արման Հովհաննիսյանի հետ զրուցել է տևական ժամանակ համերգներ չտալու, բարձր հոնորարների, հարկային պարտավորության և ստեղծագործական նորությունների մասին։

Музыкальный исполнитель Арман Ованнисян
© Photo : provided by Arman Hovhannisyan
Արման Հովհաննիսյան

Լրատվամիջոցներում հաճախ է քննարկվում այն հարցը, որ երգիչը  Հայաստանից չի հեռանում, որովհետև այստեղ էլ նրա եկամուտները ցածր չեն. ժամանակ առ ժամանակ հրապարակվող բարձր հոնորարներ ունեցող երգիչ-երգչուհիների ցուցակներում նա առաջատարների թվում է։ Ասում են`Արման Հովհաննիսյանի հոնորարները կազմում են 20 000 -30 000 դոլար։

Концерт Армана Ованнисяна в концертном зале отеля Dvin Music Hall (9 августа 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan ,
Արման Հովհաննիսյան

Ինքը` Արման Հովհաննիսյանը, նման լուրերին հումորով է վերաբերվում ու նշում է, որ շատ է ցանկանում, որ իր ազգն այնքան լավ ապրի, որ երգիչներն էլ իրենց ելույթի համար կարողանան  1-2 միլիոն դոլար պահանջել։

«Եթե անգամ մենք մեկ -երկու անգամ նման գումար ենք աշխատել, հետո այդ վճարողները մեզ հարազատ մարդիկ են դարձել, որոնցից մենք այլևս գումար չենք վերցրել»,-ասում է Արմանը:

Վերջին շրջանում Պետեկամուտների կոմիտեն հայտարարեց, որ շոու բինեսի ներկայացուցիչները ևս պետք է հարկ վճարեն: Շատ հայտնիներ ընդվզեցին, շատերն էլ իրենց պարտքը համարեցին հարկ մուծելը, քանի որ դա օրինական է և օգուտ է Հայաստանին։

Պարզվում է` Արմանն առաջին տարին չէ, որ հարկ է վճարում։ Իր գործունեության առաջին օրվանից սկսած նա պատշաճ կատարում է հարկային պարտավորությունները` համարելով դրանք բնական երևույթ։ Երգիչն անգամ զարմանում է, որ Պետեկամուտների կոմիտեն չի տիրապետում հստակ տեղեկատվության, թե հայտնիներից ով է հարկատու, ով՝ ոչ։

«Ես 10 տարի է հարկ եմ մուծում, ինչի են մեր անունը կեղտոտում: Եթե ես հայրենասեր եմ, ապա իմ գործունեության  հենց առաջին օրվանից պետք է հարկ մուծեմ»,-ասում է երգիչն ու նեղսրտում դիտարկումից, թե իրեն ռաբիս երգիչ են համարում:

Արման Հովհաննիսյանը պարզաբանում է, որ իր բոլոր  համերգների ժամանակ նա ամենաքիչը 3-4  աշուղական, գուսանական երգ է կատարում: Համոզված է, եթե նա միայն ժողովրդական և գուսանական երգեր երգի, միապաղաղ կլինի, և մարդիկ ուղղակի համերգների չեն գա և լիաթոք չեն ուրախանա։

Музыкальный исполнитель Арман Ованнисян
© Photo : provided by Arman Hovhannisyan
Արման Հովհաննիսյան

Ի դեպ, երգիչը մեզ հայտնեց, որ պատրաստվում է 2020 թվականին մեծ մենահամերգ ունենալ Կ․Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Նշենք, որ Արման Հովհաննիսյանի կրտսեր դուստրը ևս երգում է, բայց նա կշարունակի հոր ճանապարհը, թե ոչ`ժամանակը ցույց կտա։

«Ավագ դուստրս ուզում է դիզայներ դառնալ, հավանաբար, ուսումը կշարունակի ԱՄՆ-ում: Փոքր աղջիկս սիրում է երգել, բայց շատ ամաչկոտ է: Նաև` մինչև իմ աղջիկը չափից ավելի տաղանդավոր չլինի, չի երգի: Նա չի դառնա երգչուհի միայն նրա համար, որ իմ աղջիկն է, որովհետև դա ծիծաղելի կլինի»,–ասում է Հովհաննիսյանը:

Ի դեպ, զբաղվածության պատճառով երգիչը դեռ ընտանեկան հանգստի չի մեկնել:Կարծում է, որ աշնանը կհասցնի հանգստանալ: Թե որտեղ կհանգստանան դեռ չի որոշել, սակայն քննարկվում է Դուբայ մեկնելու տարբերակը:

Հայտնի երգիչ Արման Հովհաննիսյանն իր երաժշտական  ուղին սկսել է 1996 թվականին: Առաջին ձայնասկավառակը եղել է «Սեր և Հայրենիքը», որը  թողարկել է  դեռևս ուսանողական տարիներին: Ձայնասկավառակի 80 տոկոսը եղել են հայրենասիրական երգեր: 10 տարի դադարից հետո, երգիչը ճանաչվել ու սիրվել է «Սիրելիս» երգով:

Ըստ թեմայի

Արուս Տիգրանյանին այսպիսին դեռ ոչ ոք չի տեսել. անկեղծ զրույց «պայթյունավտանգ» լրագրողի հետ
Հայաստանից լավ տեղ չկա. Իվետա Մուկուչյանի անկեղծ խոստովանությունը
Ինչո՞ւ է Սիրուշոն Բեյրութ մեկնել. երգչուհին նոր լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել
թեգերը:
Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հարկեր, Համերգ, երգիչ, երգ, Արման Հովհաննիսյան

Գլխավոր թեմաներ