10:00 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Համերգ

«Սիրահարված եմ իմ երաժշտական գործիքին». ճապոնացի կույր դաշնակահարը համերգ կտա Հայաստանում

© Photo / official site of the President of RA
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
8710

Ճապոնացի դաշնակահար Նոբույուկի Ցուջին Հայաստան է ժամանել մասնակցելու «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնին։

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Ճախոնացի աշխարհահռչակ դաշնակահար, ի ծնե կույր Նոբույուկի Ցուջին Հայաստանը հրաշք երկիր է համարում։ Նա այս մասին ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Զգում եմ, որ հրաշք երկիր եմ եկել, որտեղ մարդիկ դրական են ու հյուրասեր»,– նշեց նա:

Ցուջին Հայաստան է ժամանել մասնակցելու  «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնին, որի շրջանակում՝ սեպտեմբերի 6-ին, հանդես կգա մենահամերգով:

«Հիշում եմ, երբ փոքր էի, մայրս ինձ խաղալիքից դաշնամուր էր նվիրել: Ես առաջին իսկ պահից սիրահարվեցի այդ խաղալիքին, քանի որ դրա ձայնը ինձ հաճելի էր: Չեմ էլ հիշում, թե ինչպես եմ սկսել նվագել: Միայն գիտեմ, որ սիրահարված եմ իմ երաժշտական գործիքին: Մայրս ասում է, որ 4 տարեկանում արդեն մեղեդի էի նվագում»,- նշում է դաշնակահարը:

2009թ.-ին Նոբույուկի Ցուջին՝ Նոբուն, «The Observer» միջազգային մրցույթի կողմից  «Վիրտուոզության մարմնավորում» տիտղոսին արժանացավ և պարգևատրվեց ոսկե մեդալով։ Դրանից հետո դաշնակահարը սկսեց մեծ հեղինակություն վայելել ողջ աշխարհում` իր հուզական և յուրահատուկ կատարումների շնորհիվ։

Մենահամերգներով Նոբուն ելույթ է ունեցել Հյուսիսային Ամերիկայի մի շարք խոշոր քաղաքներում, այդ թվում` Նյու Յորքի Քարնեգի համերգասրահում։ Բացի այդ, նա կանոնավոր կերպով հանդես է եկել Եվրոպայի ամենահայտնի` Փարիզի Շանզ Էլիզե, Լոնդոնի Ալբերտ թագավորական համերգասրահներում և այլուր։

«Երևանյան հեռանկարներն» այլ անակնկալներ էլ ունի։ Փառատոնի շրջանակում սեպտեմբերի 15-ին տեղի կունենա լեգենդար դաշնակահար Սըր Անդրաշ Շիֆի առաջին մենահամերգը, իսկ սեպտեմբերի 24-ին փառատոնը կհյուրընկալի մեգաաստղ թավջութակահար Գոտիե Կապյուսոնին: Հոկտեմբերի 1-9 տեղի կունենան մի շարք համերգներ, որոնց մասնակցելու են դիրիժոր Փիթեր Ունջյանը, ջութակահար Պինխաս Ցուկերմանը, ալտահար Քիմ Քաշքաշյանը, Կուս լարային քառյակը և այլք:

Փառատոնին աջակցում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը:

Ըստ թեմայի

Գիժ ելույթներ, տարօրինակ ձայներ դահլիճից. ինչ է սպասվում Արտո Թունջբոյաջյանի համերգին
Սկանդալ «Ձայնը, երեխաների» շուրջ. Երժան Մաքսիմի համերգին սպասում են Ալսուին ու նրա դստերը
Ի՞նչն է ուժ տալիս հայտնի երգչուհուն. Արծվիկը ելույթ կունենա Ռուսաստանի օրվա մեծ համերգին
թեգերը:
Նոբույուկի Ցուջի, Համերգ, երաժիշտ, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոն, Հայաստան

Գլխավոր թեմաներ