09:59 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Սերգեյ Սմբատյան

Սերգեյ Սմբատյանը նշանակվել է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր

© Sputnik / Nana Martirosyan
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
52 0 0

Սեպտեմբերի 14–ին նախատեսված է համերգ, որտեղ Սերգեյ Սմբատյանը հանդես կգա արդեն որպես Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշանակվել է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին նվագախմբի մամուլի ծառայությունից։

«Սմբատյանը, այս պաշտոնում առաջին անգամ ղեկավարելով նվագախումբը, սեպտեմբերի 14-ին Վալետայում կներկայացնի Իգոր Ստրավինսկու «Սրբազան գարուն» ստեղծագործության մալթյան պրեմիերան։ Երեկոյի ընթացքում կհնչի նաև Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Խուլերը կկարողանան «լսել» հայ դասական կոմպոզիտորների գործերը. անարդարություն այլևս չկա

Համերգային ծրագիրը կազմվել է հակադրությունների հիման վրա՝ ներառելով 20-րդ դարի ռուսական կոմպոզիտորական դպրոցի երկու խոշորագույն հեղինակների՝ Ստրավինսկու հեղափոխականությունն ու Ռախմանինովի քնարականությունը։

Երեկոյի ընթացքում որպես մենակատար հանդես կգա դաշնակահար Ալեքսեյ Վոլոդինը։

24 տարեկանում նրա գործը օպերային բեմ բարձրացավ, բայց նա հեռացավ հայրենիքից. ինչո՞ւ

Ըստ թեմայի

Ինչպես Մաքսիմ Վենգերովը կորցրեց Ստրադիվարիուսի ջութակը և ինչու սիրեց հայերին
3 հայ երաժիշտ հայտնվել են աշխարհի լավագույն ջութակահարների թոփ 30-ում
Հայերն առաջ են ընկել բրիտանացիներից. Սմբատյանը պատմել է իր մասնագիտության կախարդանքի մասին
թեգերը:
դիրիժոր, Մալթա, Սերգեյ Սմբատյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ