10:05 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
«ՏԵՖԻ-Համագործակցություն» հեռուստատեսային հեղինակավոր փառատոն, Տաշքենդ

Հայաստանը կմասնակցի «ՏԵՖԻ-Համագործակցություն» հեռուստատեսային հեղինակավոր փառատոնին

© Sputnik / Рамиз Бахтияров
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
76 0 0

Փառատոնի դափնեկիրներին կորոշի փորձագիտական խորհուրդը, որի կազմում ներառված են հայտնի հեռուստապրոդյուսերներ, կինոգետներ և հաղորդավարներ:

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանը կմասնակցի «ՏԵՖԻ-Համագործակցություն» 9-րդ միջազգային հեռուստատեսային փառատոնին, որը տեղի կունենա սեպտեմբերի 16-19-ը Քիշնևում: Այս մասին հաղորդում է փառատոնի կազմակերպիչը՝ «Ռուսական հեռուստատեսության ակադեմիա» հիմնադրամը:

Մասնավորապես, Հայաստանից փառատոնին կմասնակցեն «Պատվից առավել (Արմենիա TV)», «Քաոս» (Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, «Առաջին ալիք»), «Ժիրայր Գլենց» (Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, «Առաջին ալիք») նախագծերը:

Փառատոնին կմասնակցեն նաև Բելառուսի, Ղազախստանի, Լատվիայի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Էստոնիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները:

Փառատոնի դափնեկիրներին կորոշի փորձագիտական խորհուրդը, որի կազմում ներառված են հեռուստապրոդյուսերներ, կինոգետներ և հաղորդավարներ:

Հոգին էլ «ֆիթնեսի» կարիք ունի. մեկնարկեց «Ֆրեսկո» միջազգային փառատոնը

Փառատոնի շրջանակում նախատեսված է հագեցած կրթական ծրագիր. կանցկացվեն բանավեճեր և կլոր սեղաններ ժամանակակից հեռուստատեսության արդի խնդիրների շուրջ, մասնակիցների աշխատանքների դիտումներ և քննարկումներ, վարպետության դասեր:

Մասնավորապես, «Ինչպե՞ս դադարել վատ սցենարներ գրել» թեմայով վարպետության դասը կանցկացնի Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի նախագահ, պրոդյուսեր, COSMOS studio պրոդյուսերական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Հակոբովը:

Փառատոնը կազմակերպվել է ԱՊՀ անդամ երկրների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի և Ռուսաստանի մամուլի և զանգվածային հաղորդակցությունների դաշնային գործակալության աջակցությամբ: Այս տարի միջոցառումը տեղի կունենա Մոլդովայի նախագահի հովանու ներքո:

«Երևանն ինչպես Բաբելոնը». ռուսաստանցի լրագրողը երազում է Հայաստան վերադառնալու մասին

Նշենք, որ փառատոնն անցկացվում է 2011 թվականից։ Դրա գլխավոր նպատակը ԱՊՀ երկրների ու մերձավոր արտասահմանի տարածքում միասնական տեղեկատվական տարածքի ձևավորումն է, հեռուստատեսության նորագույն ձեռքբերումների  տարածումն ու հեռուստաընկերությունների և հեռուստատեսության ոլորտի մասնագետների համագործակցությունը։

«ՏԵՖԻ-Համագործակցություն» մրցույթը անցկացվում է  ամեն տարի ԱՊՀ տարբեր երկրներում։  Մրցույթին մասնակցում են ԱՊՀ երկրների ու մերձավոր արտասահմանի  առաջատար հեռուստաընկերությունների ներկայացուցիչները։

Ըստ թեմայի

Հայտնի հայ ջազմենները վերադառնում են Հայաստանը վերամիավորելու. «Վարդան Հովսեփյան» տրիոն
«Զարկերակը` լեռներում». Հայաստանում անցկացվելու է առաջին միջազգային բայքերական փառատոնը
Խոսուն լռություն. լուսանկարներ` Մնջախաղի փառատոնից
«Ֆրեսկոյի» նախագահը նեղացած է քաղաքապետարանից. փառատոնն ավարտվեց, հայտնի են հաղթողները
«Սիրահարված եմ իմ երաժշտական գործիքին». ճապոնացի կույր դաշնակահարը համերգ կտա Հայաստանում
թեգերը:
պրոդյուսեր, Ադրբեջան, Ուկրաինա, Ռուսաստան, Բելառուս, կինոգետ, հաղորդավար, փառատոն, Հայաստան

Գլխավոր թեմաներ