00:03 16 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.57
  • GBP602.53
  • EUR524.89
  • RUB7.40
Սերգեյ Սմբատյան

Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը «Հարի Փոթերից» երաժշտական հատվածներ կներկայացնի Դուբայում

© Sputnik / Asatur Yesayants
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
20 0 0

Թատրոնի դահլիճի էկրանին կցուցադրվեն «Հարի Փոթեր» և «Գլադիատոր» ֆիլմերը, իսկ նվագախումբը կենդանի կատարմամբ կներկայացնի ֆիլմերի երաժշտական հատվածները։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա Դուբայի օպերային թատրոնում։ Այս մասին հայտնում է նվագախմբի մամուլի ծառայությունը։

«Նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) սեպտեմբերի 18-21-ը 5 ելույթով կներկայանա Դուբայի օպերային թատրոնում։ Թատրոնի դահլիճի էկրանին ցուցադրվելու են «Հարի Փոթեր» և «Գլադիատոր» ֆիլմերը, իսկ նվագախումբը կենդանի կատարմամբ զուգահեռ ներկայացնելու է այդ ֆիլմերի երաժշտական հատվածները։ Ելույթները ղեկավարելու է դիրիժոր Ջասթին Ֆրիրը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հայերն առաջ են ընկել բրիտանացիներից. Սմբատյանը պատմել է իր մասնագիտության կախարդանքի մասին

Հիշեցնենք, որ նվագախումբը նույն թատրոնում հանդես է եկել նաև այս տարվա փետրվարի 28-ից մարտի 2-ը։ Հենց այդ հաջող ելույթներն էլ հաշվի առնելով` նվագախումբը մի քանի ամիս անց դարձյալ Դուբայի օպերային թատրոնում հանդես գալու հրավեր է ստացել։

Սմբատյան․ «Ցանկանում եմ, որ երաժիշտները Հայաստանում վարձատրվեն եվրոպական սանդղակով»

Ըստ թեմայի

Հայտնի հայ ջազմենները վերադառնում են Հայաստանը վերամիավորելու. «Վարդան Հովսեփյան» տրիոն
Հայաստանը կմասնակցի «ՏԵՖԻ-Համագործակցություն» հեռուստատեսային հեղինակավոր փառատոնին
«Դու պիտի ճախրես». Արա Գևորգյանի համերգի հասույթը կփոխանցվի քաղցկեղով հիվանդ երեխաներին
թեգերը:
Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբ, Հարի Փոթեր, Սերգեյ Սմբատյան, Դուբայ, Հայաստան

Գլխավոր թեմաներ