11:45 15 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.44
  • GBP598.27
  • EUR525.85
  • RUB7.42
Տիկին Նունե Սարգսյանն ու արևելյան հյուրերը

Արևելյան հեքիաթներ՝ հայկական ոճով․ ինչով է Երևանում հիացել Քուվեյթի շեյխի կինը

© Sputnik / Nana Martirosyan
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
284 0 0

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը Քուվեյթի շեյխի կնոջն ուղեկցեց Մատենադարան, ապա  Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ:

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Քուվեյթի շեյխի կինը՝ Հուսա Սաբահ Ալ Սալեմ Ալ Սաբահն առաջին անգամ Հայաստան է այցելել ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հրավերով։

Супруги президента Армении и шейха Кувейта Нунэ Саркисян и Хуса Сабах Аль-Салем Аль-Сабах ответили на вопросы журналистов после визита в Центр искусств Гафесчяна (15 сентября 2019). Еревaн
© Sputnik / Nana Martirosyan
Խուսա Սամախ Ալ Սալեմ Ալ Սաբախը

Նախագահական նստավայրում դիմավորման կարճ արարողությունից հետո կանայք գնացին Մատենադարան, որտեղ սպասում էին նրանց։ Օրվա երկրորդ կեսին նախագահի տիկին Նունե Սարգսյանին ու նրա արևելյան հյուրին՝ Քուվեյթի շեյխի կին, տիկին Հուսա Սաբահ Ալ Սալեմ Ալ Սաբահին սպասում էին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում։

Супруги президента Армении и шейха Кувейта Нунэ Саркисян и Хуса Сабах Аль-Салем Аль-Сабах ответили на вопросы журналистов после визита в Центр искусств Гафесчяна (15 сентября 2019). Еревaн
© Sputnik / Nana Martirosyan
Խուսա Սամախ Ալ Սալեմ Ալ Սաբախն ու ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը

Նա ղեկավարում է Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանը (DAI) ու Ալ Սաբահ արվեստի նմուշների թանկարժեք հավաքածուի համասեփականատերն է։ Թանգարանի աշխատակիցներն ակնկալում էին արևելյան զգեստով կին տեսնել, բայց եկավ եվրոպական ձևով հագնված լեդի՝ վառ գույնի կիսաշրջազգեստով, կաշվե պիջակով, կլոր ակնոցներով ու մոդայիկ սանրվածքով։

Супруги президента Армении и шейха Кувейта Нунэ Саркисян и Хуса Сабах Аль-Салем Аль-Сабах во время визита в Центр искусств Гафесчяна (15 сентября 2019). Еревaн
© Sputnik / Nana Martirosyan
Խուսա Սամախ Ալ Սալեմ Ալ Սաբախը՝ Հայաստանում

Կանայք ջերմորեն զրուցում էին, ասես վաղեմի ընկերուհիներ լինեին, թեև այսօր էին ծանոթացել: Այդպես զրուցելով նրանք ներս մտան։ Առաջին իսկ րոպեներից հյուրը հարցեր էր տալիս. սկզբում նրան հետաքրքրեցին գետնի պղնձե տառերը, որոնք վկայում են շենքի կառուցման տարեթվի մասին, իսկ հետո նա հետաքրքրվեց ցուցասրահի աստիճանի վերևի խճանկարով։

Супруги президента Армении и шейха Кувейта Нунэ Саркисян и Хуса Сабах Аль-Салем Аль-Сабах во время визита в Центр искусств Гафесчяна (15 сентября 2019). Еревaн
© Sputnik / Nana Martirosyan
Խուսա Սամախ Ալ Սալեմ Ալ Սաբախն ու ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը

Ինստիտուտի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ կանայք շրջում էին թանգարանում։ Հյուրն ապշած էր հայկական ձեռագրերի բազմազանությունից  ու չափերից։ Նա տպավորված էր կոնտրաստով. ամենամեծ ցուցանմուշը՝ 1202  թվականի «Մշո ճառընտիրը»  (53X70,5 սմ) ամենափոքրի՝ 1434  թվականի «Տոնացույցի» (3X4 սմ) կողքին էր։ Տեր-Ղևոնդյանն ու տիկին Սարգսյանը հերթով պատմում էին ամեն մի գրքի պատմությունը՝ բնականաբար, չանտեսելով նաև արաբական ձեռագրերը։

Օրբելյանը չի հեռանում. «Կախարդական սրինգը» կմեկնի ԱՄԷ և Քուվեյթ

Հուսա Սաբահ Ալ Սալեմ Ալ Սաբահը լավ գիտի արաբական մշակույթը։ Նա ուսումնասիրել է նաև հայկականը։ Տիկնոջ այցի նպատակն է քննարկել Երևանում Ալ Սաբահ հայտնի հավաքածուի ցուցանմուշների ու Ալ-Քուվեյթում «Մատենադարանի» արաբական ձեռագրերի ցուցադրության հարցերը։ Իսկ մինչ այդ՝ կանայք պատրաստվում են երկու երկրներում մշակութային շաբաթներ անցկացնել։

 «Նա լավ ծանոթ է մեր մշակույթին ու գնահատում է  այն, շատ է սիրում հայկական խոհանոցն ու դա գովեստի է արժանի», - ասաց Նունե Սարգսյանը։

Супруги президента Армении и шейха Кувейта Нунэ Саркисян и Хуса Сабах Аль-Салем Аль-Сабах во время визита в Матенадаран (15 сентября 2019). Еревaн
© Sputnik / Nana Martirosyan
Քուվեյթի շեյխի կինը, ՀՀ նախագահի կինը և Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը՝ խմբային լուսանկարում

Արևելյան հյուրը չէր թաքցնում իր հիացմունքը։ Նա հետաքրքրությամբ զբոսնում էր Կասկադում։ Գաֆեսճյան կենտրոնում արևելյան գեղեցկուհուն գրավեց գունավոր նստարանը։ Պարզվեց՝ դա ոչ թե պարզապես գույների բազմազանություն է, այլ ընտանիքի պատկեր։  Ուշադիր նայելիս կարելի է մի քանի դեմք տեսնել։ Մյուս դահլիճով ամբողջ պատվիրակությունը հիացավ։  Պատին Գրիգոր Խանջյանի հսկայական ստեղծագործությունն է։

Супруги президента Армении и шейха Кувейта Нунэ Саркисян и Хуса Сабах Аль-Салем Аль-Сабах во время визита в Матенадаран (15 сентября 2019). Еревaн
© Sputnik / Nana Martirosyan
Առաջին պլանում՝ Քուվեյթի շեյխի կինը, ՀՀ նախագահի տիկինը, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տբօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը

 «Հայաստանը յուրահատուկ երկիր է։ Այն փոքր է, բայց մարդիկ լի են կրեատիվով։ Այստեղ բազում հետաքրքիր բաներ են կենտրոնացած՝ արվեստ, գիտություն ու մշակույթ։ Մենք երկիրը վառ ու հետաքրքիր էինք պատկերացնում, ուրախ եմ, որ չէինք սխալվում», - ասաց Հուսա Սաբահ Ալ Սալեմ Ալ Սաբահը՝ հայ լրագրողների հետ զրույցում։

Նրա ընտանիքը բազում հայ ընկերներ ունի, որոնք ապրում են Քուվեյթում, Սիրիայում, Լիբանանում ու այլ համայնքներում։ Խոստովանում է, որ Երևանում իրեն զգում է ինչպես հին ընկերների տանը։

Կաղապարից դուրս. Հայաստան-Քուվեյթ. նոր հորիզոններ

Շեյխի կինը ծանոթ է հայկական խոհանոցին ու շատ է սիրում մրգեր, բանջարեղեն ու քաղցրավենիք։ Նա ուրախ է, որ Քուվեյթի գործարարները հայկական մթերքը Քուվեյթ են արտահանում։

Ըստ թեմայի

Քուվեյթի բիզնես հատվածին կներկայացնենք ՀՀ կառավարության ներդրումային փաթեթները
Քուվեյթում ծնված հայուհին դարձել է ամերիկյան ռեալիթի շոուի աստղ
Քուվեյթի նվերը Հայաստանին. ինչպես են ապրում ծերանոցի բնակիչները
Քուվեյթի կին նախարարը խոստովանել է, որ հաճախ է գալիս Հայաստան հանգստանալու
թեգերը:
Խուսա Սամախ Ալ Սալեմ Ալ Սաբախ, Մատենադարան, Նունե Սարգսյան, Նախագահ

Գլխավոր թեմաներ