00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարևորը` երազանքները միշտ «աբդեյթ» լինեն. «Վարդան Հովսեփյան» ջազ տրիոն կրկին Երևանում է

© Photo : Hayk AlexanyanКонцерт "Вардан Овсепян трио" и Армена Уснунца
Концерт Вардан Овсепян трио и Армена Уснунца - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ջազին սիրահարված տղաները կատարեցին իրենց վաղեմի երազանքը՝ վերամիավորվեցին նախկին կազմով ու մենահամերգներով հանդես եկան Երևանում:

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik, Աստղիկ Սուքիասյան. 90-ականներին բավականին  հայտնի ջազային «Վարդան Հովսեփյան տրիոն» այս օրերին Հայաստանում  է: Sputnik Արմենիան ներկա է եղել Երևանի Claude Monet–ում կայացած համերգին և զրուցել տրիոյի տղաների հետ:

Խմբի վերամիավորումը երազանք էր դարձել նրանց համար։ «Վարդան Հովսեփյան տրիոյի» անդամները վերջին անգամ մի բեմում հանդես են եկել 2014 թվականին, երբ համերգային ծրագիր են ունեցել ԱՄՆ-ում։

© Photo : Hayk Alexanyan «Վարդան Հովսեփյան տրիոյի» երևանյան համերգը
Կարևորը` երազանքները միշտ «աբդեյթ» լինեն. «Վարդան Հովսեփյան» ջազ տրիոն կրկին Երևանում է - Sputnik Արմենիա
«Վարդան Հովսեփյան տրիոյի» երևանյան համերգը

«Այսօր արդեն վստահ եմ, որ երազանքներս ավելի քան իրականացել են և շարունակում են իրականանալ»,- մեզ հետ զրույցում ասում է վերամիավորված խմբի գեղարվեստական ղեկավար Վարդան Հովսեփյանը:

Դեռևս 1992 թ.-ին` Հայաստանի համար մութ ու պատերազմական օրերին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաներ Վարդան Հովսեփյանը (դաշնամուր), Կարեն Քոչարյանը (թմբուկ) և Արա Յարալյանը (կոնտրաբաս) Երևանում ստեղծեցին իրենց առաջին տրիոն՝ անսահման սիրահարված ժամանակակից ջազին:

© Photo : Hayk AlexanyanԱրա Յարալյան
Կարևորը` երազանքները միշտ «աբդեյթ» լինեն. «Վարդան Հովսեփյան» ջազ տրիոն կրկին Երևանում է - Sputnik Արմենիա
Արա Յարալյան

Նրանք սկսեցին տարբեր ակումբներում ելույթներ ունենալ: Սակայն որոշ ժամանակ անց տրիոն կազմալուծվեց, քանի որ երիտասարդները  հասկացան, որ ուզում են լուրջ հաջողություններ ունենալ  ջազի ասպարեզում և մեկնեցին  արտերկիր՝  մասնագիտական  կրթություն ստանալու նպատակով:

Հինգ տարեկանից դաշնամուր նվագող Վարդան Հովսեփյանը, կարծում է, որ իրեն 5 կյանքն էլ չի բավականացնի, որ կարողանա բացատրել, թե ինչ աստվածային երաժշտություն է ջազը:

© Photo : Hayk Alexanyan «Վարդան Հովսեփյան տրիոյի» համերգը Երևանում
Կարևորը` երազանքները միշտ «աբդեյթ» լինեն. «Վարդան Հովսեփյան» ջազ տրիոն կրկին Երևանում է - Sputnik Արմենիա
«Վարդան Հովսեփյան տրիոյի» համերգը Երևանում

«Ջազն ինձ համար նախևառաջ ազատություն է: Այն իր մեջ այնքան բան է ընդգրկում: Վերջերս ընկերներիս մեկին հարցրի, թե ջազն ի՞նչ է, և, նա երաժիշտ չլինելով հանդերձ, պատասխանեց. «Իսկ ի՞նչը ջազ չէ»»:

Ֆինլանդիայում ուսում առած երաժիշտը շեշտում է, որ որքան էլ ջազն ունի տարբեր ուղղություններ, իրեն հոգեհարազատ է հենց սկանդինավյան երկրների ջազը:

«Այնտեղ ես շոկ ապրեցի, որովհետև հասկացա, որ ո՛չ հայկական, ո՛չ ամերիկյան, ո՛չ որևէ այլ երկրի ջազն այն որակը չունի, ինչ սկանդինավյանը: Այնտեղ միաձուլվում են  դասական, ջազային և ազգային երաժշտությունները»:

Открытие ереванского джаз фестиваля - Sputnik Արմենիա
Հայտնի հայ ջազմենները վերադառնում են Հայաստանը վերամիավորելու. «Վարդան Հովսեփյան» տրիոն

Հովսեփյանի խոսքով` Երևանում ունենք շատ լավ ջազմեններ, բայց մեր քաղաքը դեռ իր ջազային իր գույնը չունի: «Թերություն է, որ մարդիկ զրուցում են, ուտում են, երբ ջազ է հնչում»,-նշում է դաշնակահարը: 

Խմբի գեղարվեստական ղեկավար Վարդան Հովսեփյանը սովորել Էստոնիայի երաժշտական ակադեմիայում, իսկ 1995թ.-ից` Ֆինլանդիայի Հելսինկիի  ջազի կոնսերվատորիայում: Ճակատագրի բերումով հանդիպել է դաշնակահար և մանկավարժ Ֆրանկ Կարլբերգին, ով ճանապարհ է հարթել տղայի համար դեպի ջազի մեծ աշխարհ՝ օգնելով նրան  հասնել իր երազանքներին:

Տրիոյի մյուս երաժիշտը` կոնտրաբասահար Արա Յարալյանն իր մասնագիտական հիմնավոր կրթությունը ստացել է Էստոնիայի երաժշտության ակադեմիայում և դասավանդում է Տալինի «Գեորգ Օթսի» երաժշտական քոլեջում: Լինելով նաև կոմպոզիտոր` նա իր շուրջն է հավաքում տարբեր համույթներ:

«Ջազը երաժիշտների զրույցն է, մտքերի ու հույզերի փոխանակումը: Մինչ օրս ես ինձ սկսնակ եմ զգում: Այնքան սովորելու բան կա: Երբեք չպետք է մտածես, որ դու այլևս սովորելու բան չունես. դա է մարդուն կործանում»,- ասում է Յարալյանը:

Թոռնիկ ունենալն իմ այն երազանքն էր, որ անկատար մնաց․ անկեղծ զրույց Լևոն Մալխասյանի հետ

Իրեն դեռ սկսնակ համարող Յարալյանն արդեն հասցրել է համագործակցել այնպիսի հայտնի երաժիշտների հետ, ինչպիսիք են Քարի Իկոնենը, Մարկի Օունասկարը, Անդրե Ֆերնանդեսը, Տատյանա Պարրան, Քրիստիան Ռանդալուն, Տաթևիկ Հովհաննիսյանը և ուրիշներ:

Խմբի երրորդ անդամը թմբկահար Կարեն Քոչարյանն է, որը 8 տարեկանից զբաղվում է երաժշտությամբ. ի սկզբանե սովորել է  դասական թմբուկի դասարանում՝ հայ ջազի վարպետ Արմեն «Չիկո» Թութունջյանի մոտ:

Քոչարյանի համար ջազն ինքնաարտահայտման միջոց է, որի օգնությամբ մարդը կարող է իր հույզերն ու ապրումները լսելի դարձնել:

© Photo : Hayk AlexanyanԿարեն Քոչարյան
Կարևորը` երազանքները միշտ «աբդեյթ» լինեն. «Վարդան Հովսեփյան» ջազ տրիոն կրկին Երևանում է - Sputnik Արմենիա
Կարեն Քոչարյան

«Կարևորը, որ երազանքներս միշտ «աբդեյթ» լինեն ու սահմանափակումներ չունենան: Ամեն նոր նախագիծ իր հետ նոր երազանքներ է ծնում»,- ասում է Քոչարյանը:

Նշենք, որ Կարենը ևս երաժշտական կրթություն է ստացել Էստոնիայում` «Գեորգ Օտս» երաժշտական ուսումնարանում: Կարենը Երևանում համերգներով հանդես է եկել 2007 թվականին:

«Վարդան Հովսեփյան» տրիոյի երևանյան ելույթները մեկնարկել են սեպտեմբերի 12-ին: Խումբը Երևանում մենահամերգով հանդես կգա նաև սեպտեմբերի  17-ին և 18-ին, իսկ սեպտեմբերի 20-21-ը կմեկնի  Մոսկվա, որտեղ ելույթ կունենա հայտնի «Էսսե ջազ» ակումբում:

Լրահոս
0