03:03 17 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.76
  • GBP608.06
  • EUR526.20
  • RUB7.42
Ասուլիս՝ նվիրված Երևանի 13-րդ միջազգային երաժշտական փառատոնին

Հայաստանում սիմֆոնիկ և կամերային երաժշտության տոն է սկսվել

© Sputnik / Astghik Sukiasyan
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
23 0 0

Երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրել իտալացի ջութակահարուհի Աննա Տիֆուին, հունգարացի ջութակահար Քրիստոֆ Բարաթիին, դաշնակահարներից՝ Ֆրեդի Քեմփֆին:

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Երևանում մեկնարկել է 13-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որի շրջանակում սեպտեմբերի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունենալու թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը, գերմանացի հանրահայտ շեփորահար Ռայնհոլդ Ֆրիդրիխը և ռուս դաշնակահար Եվգենի Սուդբինը:

Համերգը ղեկավարելու է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, ով նաև փառատոնի գեղարվեստական ղեկավարն է:

Художественный руководитель Ереванского 13-го международного музыкального фестиваля Эдуард Топчян на пресс-конференции (18 сентября 2019). Еревaн
© Sputnik / Astghik Sukiasyan
Էդուարդ Թոփչյան

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թոփչյանը տեղեկացրեց, որ երեկոյին Չաուշյանը ներկայացնելու է Դվորժակի թավջութակի կոնցերտը, Ֆրիդրիխը` Իլյա Շախովի Ռոմանտիկական կոնցերտը, իսկ Սուդբինը՝ Գրիգի Դաշնամուրի կոնցերտը:

Художественный руководитель Ереванского 13-го международного музыкального фестиваля Александр Чаушян на пресс-конференции (18 сентября 2019). Еревaн
© Sputnik / Astghik Sukiasyan
Թավջութակահար Ալեքսանդր Չաուշյան

«Փառատոնի առավելություններից եմ համարում այն, որ մենք կարողանում ենք Հայաստան հրավիրել ականավոր դիրիժորների, առանձնահատուկ երաժիշտների: Հրավիրում ենք ստեղծագործողների, որոնց համար երաժշտությունն առաջնային է»,-ասաց Թոփչյանը՝ շեշտելով, որ Ֆիլհարմոնիկ նվագախումբը ձգտում է ավելի ու ավելի բարձր որակի:

Ռայնհոլդ Ֆրիդրիխն ասաց, որ հաճույքով է համագործակցում նվագախմբի հետ: Անդրադառնալով Ռոմանտիկական կոնցերտին` թոփչյանշեփորահարը նշեց, որ այն գրված է նվագախմբի մեծ կազմի համար:

«Այն խորհրդային դասական երաժշտության անհայտ գործերից է և հազվադեպ է կատարվում աշխարհում: Համոզված եմ, որ Հայաստանում կոնցերտը մեծ արձագանք կստանա»,-շեշտեց Ֆրիդրիխը:

Խոսելով հայ կոմպոզիտորների մասին` երաժիշտը խոստովանեց, որ 14 տարեկանում նվագել է Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի կոնցերտն ու հեղինակավոր մրցանակի արժանացել:

«Ամեն տարի երկու կամ երեք անգամ կատարում եմ այն: Փորձում եմ շեփորով կատարել Կոմիտասի ստեղծագործություններից մի քանիսը»,-ասաց Ռայնհոլդ Ֆրիդրիխը՝ հավելելով, որ մեծ սեր է տածում դեպի Հայաստանն ու սիրում է մեր երկրի օդը:

Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 14-ին և կտևի մինչ հոկտեմբերի 25-ը: Հայաստանից և ամբողջ աշխարհից 16 բարձրակարգ երաժիշտ մասնակցելու է շուրջ 13 սիմֆոնիկ և կամերային համերգի: Անցկացվելու են վարպետության անվճար դասեր:

Նախատեսվում են համերգներ՝ նվիրված ՀՀ Անկախության օրվան, Արամ Խաչատրյան համերգասրահի անվանակոչման 40-ամյակին, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին, Չեխոսլովակիայի Անկախության 101-րդ տարեդարձին:

Տպավորիչ է Կոմիտաս լսել Գառնու տաճարի մոտ. Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը` Գառնիում

Փառատոնն իրականացնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Հայաստանի կամերային երգչախումբ. 20 տարի անց

Ըստ թեմայի

24 տարեկանում նրա գործը օպերային բեմ բարձրացավ, բայց նա հեռացավ հայրենիքից. ինչո՞ւ
Ինչպե՞ս եք այդպիսին ծնվում. «դիվա» Վերոնիկա Ջիոևան՝ «հայերի յուրահատուկ կոդի» մասին
Սերգեյ Սմբատյանը նշանակվել է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր
թեգերը:
Էդուարդ Թոփչյան, Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբ, փառատոն, Համերգ, Ֆիլհարմոնիկ նվագախումբ, օպերա, երաժիշտ

Գլխավոր թեմաներ