22:35 18 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.57
  • GBP614.78
  • EUR526.28
  • RUB7.48
«Ազնիվ գողեր» ֆիլմի պրեմիերան

Հեղափոխության օրերին մեծ դժվարությամբ նկարահանած «Ազնիվ գողեր» ֆիլմը մեծ էկրաններին է

© Photo : Shushan Antonyan
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
60410

Ֆիմը 5 անհաջողակ ընկերների մասին է, որոնք կարիքից դրդված մի կողմ են դնում իրենց ազնվությունը և դիմում գողության, սակայն պայմանով, որ գողոնը ոչ թե իրենց պահեն, այլ վերադարձնեն ոստիկանությանը, ինչի համար էլ պիտի պարգևատրվեն 50.000 եվրո:

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. «Ազնիվ գողեր»`առաջին հայացքից իրար հակասող բառերը դարձան ամերիկաբնակ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի նոր կատակերգության անվանումը, որի պրեմիերան Երևանում կայացավ սեպտեմբերի 19-ին:

Շրջադարձային և անսպասելի զարգացումներն օգնում են երիտասարդներին ոչ միայն «ջրից չոր դուրս գալ », այլև բացահայտել խոշոր հանցագործությունը:

Режиссер Гор Киракосян, актеры Левон Тер-Петросян и Давид Товмасян на премьере фильма Честные воры (19 сентября 2019). Еревaн
© Photo : Shushan Antonyan
Ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը` դերասաններ Լևոն Տեր–Պետրոսյանի և Դավիթ Պետրոսյանի հետ

Կատակերգության գլխավոր դերերում հանդես են գալիս հայտնի դերասան և երգիչ Արամ MP3-ը, Դավիթ Թովմասյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռաֆայել Երանոսյանը, Մեգգի Գրիգորյանը, Արմեն Դարբինյանը, Աշոտ Ղազարյանը, Արտակ Գասպարյանը, Արտաշես Մխիթարյանը և այլք:

«Ժամանակի մեքենա ենք ստեղծում». ինչ տեսավ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությունում

«Այս կրիմինալ կատակերգությունը նկարահանելու միտքն ունեցել եմ դեռևս 2014 թ.-ին, որից տարիներ անց այդ գաղափարը ներկայացրի «Դեմք» շոուի իմ ընկերներին։ Նրանց հետ միասին գրեցինք ֆիլմի սցենարը»,-ասում է Կիրակոսյանը և հավելում, որ անցած տարի են ֆիլմը նկարահանել՝ 29 օրվա ընթացքում:

Актер Арам MP3 с супругой на премьере фильма Честные воры (19 сентября 2019). Еревaн
© Photo : Shushan Antonyan
Արամ MP3–ին` կնոջ հետ

Sputnik Արմենիայի այն հարցին, թե ինչ դժվարությունների են հանդիպել ֆիլմի նկարահանումների ընթացքում, ռեժիսորը պատասխանեց, որ գլխավոր խնդիրն այն է եղել, որ նկարահանումները կայացել են հեղափոխության օրերին:

«Փողոցները փակ էին, ամենուրեք ցույցեր էին: Այդ օրերին կարևոր հանդիպում ունեի և պետք է հասնեի «Հայֆիլմ» կինոստուդիա։ Ստիպված եղա 6 տաքսի փոխել: Սակայն մենք կարողացանք անել ամեն ինչ, որ լավ ու հետաքրքիր ֆիլմ ստանանք»,-ասաց ռեժիսորը:

Луиза Несисян на премьере фильма Честные воры (19 сентября 2019). Еревaн
© Photo : Shushan Antonyan
Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը` կարմիր գորգի վրա

Շարունակելով խոսել ֆիլմի նկարահանման դժվարությունների մասին` գլխավոր հերոսներից մեկը՝ Արամ MP3-ին, ժպիտով բողոքեց, որ իր համար ամենադժվարն ամեն օր սափրվելն էր:

«Երբ առաջին անգամ Գոռն ինձ ներկայացրեց իմ կերպարը, ասաց, որ նա բավականին կոկիկ, մաքրասեր անձնավորություն է, ու առաջին խնդիրը, որ դրվեց իմ առջև  այն էր, որ ես պետք է սափրվեի»,-ասում է Արամն ու պատմում, որ իր կերպարը բավականին բարի է, համեստ  և  հանգիստ, որն այնքան էլ չի համապատասխանում իր իրական կերպարին:

Режиссер Гор Киракосян и актер Рафаел Ераносян на премьере фильма Честные воры (19 сентября 2019). Еревaн
© Photo : Shushan Antonyan
Գոռ Կիրակոսյանն ու Ռաֆայել Երանոսյանը ֆիլմի պրեմիերային

«Երբ փորձում էի, մի փոքր ակտիվ լինել նկարահանման հրապարակում, Գոռն անմիջապես ինձ հասկացնում էր, որ դուրս եմ եկել կերպարից»,- ասաց դերասանը և ծիծաղով հավելեց, որ ռեժիսորն անկեղծացել է ու ասել, որ իր աչքերը  բարի են, դրա համար են իրեն ընտրել:

Դերասան Դավիթ Թովմասյանի համար էլ մեծ բարդություն էր 2 ամիս «հիմար» բեղերով քաղաքում զբոսնելը: Տղաներն էլ ծիծաղով հավելեցին, որ Երևանում մարդիկ գիտեին, թե իրենք իբր մեքսիկ ընկեր ունեն:

Актер Рафаел Ераносян на красной дорожке фильма Честные воры (19 сентября 2019). Еревaн
© Photo : Shushan Antonyan
Դերասան Ռաֆայել Երանոսյանը` կարմիր գորգի վրա

Ֆիլմի գլխավոր հերոսներից  կատակերգու դերասան Ռաֆայել Երանոսյանը ևս նկարահանման ժամանակ զավեշտալի իրավիճակներում է հայտնվել, քանի որ վարել է շտապօգնության մի  մեքենա, որից ««սովետի» հոտ է գալիս»:

Կարին Հովհաննիսյանի «Ես մենակ չեմ» ֆիլմը մրցանակ է ստացել Տորոնտոյի կինոփառատոնում

«Ինձ համար, ամենադժվարը ֆիլմում այդ մեխանիկական ավտոմեքենան անընդհատ վարելն էր, քանի որ 1974 թվականից այս կողմ, այդ մեքենան չէր վերանորոգվել և նորմալ չէր աշխատում: Նույնիսկ առաջին օրվա նկարահանումների ժամանակ մեքենան վարելու ընթացքում բռնկվեց»,-ծիծաղով պատմեց դերասանը:

Актер Левон Тер-Петросян на премьере фильма Честные воры (19 сентября 2019). Еревaн
© Photo : Shushan Antonyan
Դերասան Լևոն Տեր–Պետրոսյանը

Ֆիլմի գլխավոր զավեշտ այն է, որ երկու գլխավոր հերոսները՝ Արամը (Արամ MP3) և Հայկը (Դավիթ Թովմասյան) զբաղվում են Երևանի մաքրության պահպանմամբ, և Արամը անընդհատ ասում է Հայկին, որ նա պարտավոր է սրտացավ լինել և Երևան քաղաքը մաքուր պահել:

Ռեժիսորը, Sputnik Արմենիայի դիտարկումից հետո, վստահեցրեց, որ քաղաքական նկատառումներով չեն արել,  ուղղակի զվարճալի համընկնում է:

Творческий коллектив фильма Честные воры на премьере фильма (19 сентября 2019). Еревaн
© Photo : Shushan Antonyan
Ֆիլմի ստեղծագործական խումբը

Գոռ Կիրակոսյանը հույս ունի, որ իր կատակերգությունը կսիրվի հայ հանդիսատեսի կողմից և հաջողություն կգրանցի: Ֆիլմը թարգմանվել է ռուսերեն և անգլերեն լեզուներով: Աշխատանքներ են իրականացվում, որպեսզի այն վաճառվի համապատասխան ֆիլմ արտադրող ընկերություններին և հասանելի լինի տարբեր երկրների հանդիսատեսի համար:

Ըստ թեմայի

Թոմ Հենքսը «Նիվա» է «գնել». դերասանը նոր լուսանկար է հրապարակել
Արդյո՞ք քաղաքապետ Մարությանը կշարունակի զբաղվել դերասանի իր կարիերայով
Դերասանի հետ հանդիպումից հետո Փաշինյանը որոշում է կայացրել
թեգերը:
ԱրամMP3, Գոռ Կիրակոսյան, Լևոն Տեր–Պետրոսյան, Աշոտ Ղազարյան, Ռաֆայել Երանոսյան, ֆիլմ, Երևան

Գլխավոր թեմաներ