11:37 15 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.44
  • GBP598.27
  • EUR525.85
  • RUB7.42
Կոմիտասի 150-ամյակին նվիրված տոնական համերգ

Մոսկվայի կոնսերվատորիայում նշել են Կոմիտասի 150-ամյակը. լուսանկարներ

© Sputnik / press office of the Embassy of RA in RF
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
62 0 0

Ողջույնի խոսքում դեսպան Տողանյանն ընդգծել է Կոմիտասի ունեցած բացառիկ կարևոր դերակատարումը հայ ազգային երաժշտական ֆոլկլորի վերականգնման և զարգացման գործում:

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի-Sputnik. Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի մեծ սրահում կայացել է Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանում Հայաստանի դեսպանության Facebook-յան պաշտոնական էջից: Համերգը կազմակերպել էին ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսապանատունը, ՌԴ Մշակույթի նախարարությունը, Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիան, Հայաստանյան առաքելական եկեղեցու ռուսաստանյան և նորնախիջևանյան եպիսկոպությունը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը: Իր խոսքում դեսպանն ընդգծել է Կոմիտասի ունեցած բացառիկ կարևոր դերակատարումը հայ ազգային երաժշտական ֆոլկլորի վերականգնման և զարգացման գործում:

Համերգին մասնակցել են Կոմիտասի անվան ազգային քառյակը, ՀՀ ժողովրդական արտիստ, աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը, միջազգային մրցույթների դափնեկիրներ, մեցցո սոպրանո Մարիա Օստրոուխովան, դաշնակահարուհի Աննա Արզամանովան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախումբը՝ Հասմիկ Պողոսյանի ղեկավարությամբ:

Համերգի երկրորդ մասում կատարվել է նաև Կոմիտասի ստեղծագործություններից մեկը, որը փողային նվագախմբերի համար մշակել է ամերիկացի կոմպոզիտոր Ռիդը:

Շվիդկոյ. «Կոմիտաս առաջին անգամ լսել եմ Թբիլիսիում»

Համերգին ներկա են եղել Հայաստանյան առաքելական եկեղեցու ռուսաստանյան և նորնախիջևանյան եպիսկոպության առաջնորդը, դիվանագիտական կորպուսի անդամներ, Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան աշխատակիցներ, մտավորականներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: 

Ըստ թեմայի

Փայտե Աստվածուհին և 5 մետրանոց Կոմիտասը. ինչպես քանդակագործ Բեյբությանը գրավեց Պետերբուրգը
Թուրք ջութակահարը Կոմիտասի «Կռունկն» է նվագել Գյուլերի հիշատակին. տեսանյութ
Արշակ դարձած ստամբուլցի Յաշարի պատմությունը. ի՞նչ կապ ունի Կոմիտասը
«Հայաֆիկացված» իրանցին, կամ ինչպես է մուսուլմանը հիացած երգում Կոմիտասի պատարագը
թեգերը:
Ռուսաստան, դեսպանատուն, Վարդան Տողանյան, Մոսկվա, Համերգ, Կոմիտաս

Գլխավոր թեմաներ