21:26 11 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.02
  • GBP628.02
  • EUR529.79
  • RUB7.53
Սերգեյ Սմբատյան

WCIT նվագախումբը ՀՀ–ում կկատարի արհեստական բանականության ստեղծած հայկական երաժշտությունը

© Sputnik / Asatur Yesayants
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
86 0 0

WCIT-2019 համաժողովի շրջանակում տեղի կունենա անսովոր համերգ. 15 երկրի 110 երաժիշտ բեմ դուրս կգան` չիմանալով, թե ինչ են նվագելու։ Արհեստական բանականությունը հատուկ նվագախմբի համար կհորինի երաժշտություն` հիմնված շարականների վրա։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. 15 երկրի երաժիշտներից կազմված WCIT միջազգային նվագախումբը հոկտեմբերի 6–ին աշխարհում առաջին անգամ կկատարի ստեղծագործություն, որը կհորինի արհեստական բանականությունը իրական ժամանակի ռեժիմում։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը. նա կլինի նվագախմբի դիրիժորը։

Հենց Սմբատյանն է մտահղացել նման նվագախումբ ստեղծելու գաղափարը, որն էլ արժանացել WCIT-2019–ի կազմակերպիչների հավանությանը։ Այն երկրների երաժիշտները, որտեղ նախկինում տեղի է ունեցել WCIT-ը, Հայաստան կժամանեն արդեն սեպտեմբերի 29–ին։ Փորձերը կսկսվեն սեպտեմբերի 30–ին։

Դա առաջին համաշխարհային փորձն է, երբ համաժողովի շուրջ ստեղծվում է նվագախումբ, որը բեմ դուրս կգա առանց իմանալու, թե ինչ է նվագելու։ Ավելին, դիրիժորը և 110 երաժիշտներն այնքան վստահ են միմյանց հասկանալու և համատեղ գործողությունների ներդաշնակության մեջ, որ փորձը որոշել են բարդացնել. երաժշտությունը կստեղծվի իրական ժամանակի ռեժիմում։

«Դա հայկական երաժշտություն կլինի։ Մենք ալգորիթմ ենք գտել, որը հասկանում է համակարգիչը և հայկական մոտիվներ ստեղծում։ Արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը հիմնված  կլինի հայկական շարականների վրա», – ընդգծեց նա։

Հայերն առաջ են ընկել բրիտանացիներից. Սմբատյանը պատմել է իր մասնագիտության կախարդանքի մասին

Սմբատյանը կարծում է, որ նման փորձերին պետք է զգուշավորությամբ մոտենալ, բայց պետք չէ վախենալ։ Նման փորձը ոչ մի կերպ չի փոխարինում կոմպոզիտորի տաղանդն արհեստական բանականությամբ, այլ հակառակը` բարձրացնում է դասական և հայկական երաժշտության ցենզը և ընկալումը։ Առավել ևս, որ ելույթի խաղացանկում արհեստականորեն ստեղծված ընդամենը մեկ մեղեդի է ներառված, իսկ երեկոյի մնացած համարները հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ են։ Այդ օրը ելույթ կունենա նաև աշխարհահռչակ դիջեյ Արմին վան Բյուրենը։

«Համաժողովի համար կհորինվի սեփական օրհներգը` 15 երկրի օրհներգերի սիմբիոզը»,– նշեց դիրիժորը։

Сергей Смбатян
© Sputnik / Asatur Yesayants
Սերգեյ Սմբատյան

Նա կարևոր է համարում, որ պատմության մեջ առաջին անգամ հենց Հայաստանում համաժողովի ծրագրում կավելացվի գիտությունը և արվեստը կապող տարր։ Նրա խոսքով` դա ուղերձ է բոլորին, թե ինչպես է ներկայանում մեր երկիրը 21–րդ դարում և ինչպիսին է տեսնում իր ապագան տեխնոլոգիական դարաշրջանում։

Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը

«Խորհրդանշական է, որ հենց Հայաստանն է նման տոն տալիս, ներկայանում որպես ժամանակակից երկիր, որն ընդունակ է թելադրել միտումները և համատեղել դրանք համաշխարհային դասական երաժշտության հետ»,– ասաց դիրիժորը։

Սմբատյան. «Համահայկական նվագախումբը մեծ նվիրումով է ներկայացնում Հայաստանը»

Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։

Ըստ թեմայի

Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը «Հարի Փոթերից» երաժշտական հատվածներ կներկայացնի Դուբայում
«Դու պիտի ճախրես». Արա Գևորգյանի համերգի հասույթը կփոխանցվի քաղցկեղով հիվանդ երեխաներին
Ոգևորիչ մարտահրավեր. Մանսուրյանի գործերը կհնչեն Ստեփանակերտում, Երևանում և Գյումրիում
Սերգեյ Սմբատյանը նշանակվել է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր
թեգերը:
երաժշտություն, երաժիշտ, Սերգեյ Սմբատյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ