20:47 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
591 0 0

Հանդիսատեսը կկարողանա ունկնդրել կոմիտասի այն ստեղծագործությունները, որոնք պատահաբար են հայտնաբերվել ու բոլորովին չեն տարբերվում գերմանացի հանճարների ստեղծածներից։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայացվեն երգիչ, երգահան և հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի գերմաներեն ստեղծագործությունները։ Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հնագույն երաժշտություն «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը` նշելով, որ համերգային ծրագիրը նվիրված է Կոմիտասի 150–ամյակին:

«Քչերը գիտեն, որ Կոմիտասը Գերմանիայում ուսանելու ընթացքում ստեղծագործել է գերմաներեն և ունի լարային քառյակներ, բոլորովին անհայտ դաշնամուրային պիեսներ, երգեր: Ընդամենը 3 տարում նա կարողացել է ոչ միայն ներթափանցել գերմանական երաժշտության մեջ, այլև ստեղծել այնպիսի գործեր, որոնք բոլորովին չեն տարբերվում գերմանացի հանճարների ստեղծագործություններից»,- ասաց Երկանյանը։

Ստեղծագործությունները չեն թարգմանվելու և սեպտեմբերի 26-ին, ժամը 19.00-ին նախատեսված համերգի ընթացքում հենց գերմաներեն էլ հնչելու են: Երկանյանի խոսքով` հայ երաժիշտները պետք է անեն ամեն ինչ, որ այս ստեղծագործությունները տարածվեն։Երկանյանը Կոմիտասի անհայտ գործերը (արդեն տպագրված) պատահաբար է հայտնաբերել, երբ գտնվել է Հայաստանի տպագրատներից մեկում:

«Ես շատ շնորհակալ եմ այդ ժողովածուն կազմողին՝ պոլսահայ երաժիշտ Տիրան Լոքմագյոզյանին: Գիրքն այս տարի է լույս տեսել»,- ասաց նա` նշելով, որ այդ գրքում կա նաև Կոմիտասի մի գործ, որը սիմֆոնիկ նվագախմբի համար է:

Sputnik Արմենիայի հարցին, թե հնարավո՞ր է, որ համերգային նույն ծրագրով հանդես գան նաև արտերկրում, Երկանյանը նշեց, որ չի բացառվում։

«Հայաֆիկացված» իրանցին, կամ ինչպես է մուսուլմանը հիացած երգում Կոմիտասի պատարագը

«Մեծ սիրով ամեն ինչ կկազմակերպենք, եթե լինի հրավեր: Ցավոք սրտի, այժմ եթե դու չունես ծանոթ, բարեկամ կամ լավ հովանավոր, դու պետության համար գոյություն չունես»,- ասաց Երկանյանը և ավելացրեց, որ իրենք լինելով հոգևոր համույթ, անգամ Հայ առաքելական եկեղեցուց ոչ մի աջակցություն չեն ստանում:

«Ըստ նրա՝ հայ երաժիշտները պետք է անեն ամեն ինչ, որ այս ստեղծագործությունները հնարավորինս տարածում ստանան:

«Տաղարան» համույթը ստեղծվել է 1981 թվականին` հայ միջնադարյան հոգևոր երգարվեստի գանձերը տարածելու նպատակով: Նվագացանկում շատ են V-XV դարերի հեղինակների շարականներն ու տաղերը: «Տաղարանի» ծրագրերում առաջին անգամ նորովի մատուցմամբ են հնչել հայկական ժողովրդական, ազգային-հայրենասիրական երգերը։

Մոսկվայի կոնսերվատորիայում նշել են Կոմիտասի 150-ամյակը. լուսանկարներ

Ըստ թեմայի

Մոնսերատ Կաբալիեն կատարում է Կոմիտասի «Կռունկը»
Կոմիտասի նամակն աշակերտներին. «Այս հաստագլուխներին բան հասկացնել հնարավոր չէ»
թեգերը:
Համերգ, Կոմիտաս, Հայաստան

Գլխավոր թեմաներ