16:57 20 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Արամ Խաչատրյանն ու Միքայել Թարվերդիևը. արխիվային լուսանկար

Հրամանով գրված գլուխգործոց. հանրությունը սպասում է «Սուսերով պարը» ֆիլմին

© Photo : provided by Vera Tariverdieva
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
78 0 0

Հանդիսատեսը շունչը պահած սպասում է Արամ Խաչատրյանի գլուխգործոցի` «Սուսերով պարի» ստեղծման մասին կինոպատմությանը։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. YouTube–ում օրերս ակտիվորեն տարածվում է մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կենսագրական ֆիլմի` «Սուսերով պարի» թրեյլերը, որի ռեժիսորն է Յուսուպ Ռազիկովը։ Սոցիալական ցանցերի բազմաթիվ օգտատերեր տարածում են տեսահոլովակը, մեկնաբանություններում նշում, որ անհամբերությամբ սպասում են կինոթատրոններում պրեմիերային, որը կկայանա այս տարվա նոյեմբերի 7–ին։

Ֆիլմի գործողություններն ընթանում են 1942թ.–ի աշնանը Մոլոտովում (Պերմ), որտեղ տարհանումից հետո Լենինգրադի Կիրովի անվան օպերայի ու բալետի ակադեմիական թատրոնի հետ գտնվել է Խաչատրյանը։ Հենց այստեղ, «Գայանեի» վերջին փորձից առաջ, նա հանկարծ տնօրինությունից հրաման է ստանում ևս մեկ պար գրել բալետի եզրափակիչ մասի համար, որն արդեն պատրաստ էր։ Նա բառացիորեն մի քանի ժամում է գրել այդ հատվածը։

Ավելի վաղ Յուսուպ Ռազիկովը Գյումրիում «Ոսկե ծիրան» կինոփառատոնում իր ֆիլմի պրեմիերայից հետո մանրամասն պատմել է այդ պարի ստեղծման մասին։

«Խաչատրյանը հանճար էր և միևնույն ժամանակ շատ փակ մարդ։ Նա հազվադեպ էր հարցազրույց տալիս։ Երբեք չէր խոսում փիլիսոփայական կամ գաղափարախոսական թեմաներով։ Մեծ հոգու տեր մարդ էր», - ասել է ֆիլմի ռեժիսոր Յուսուպ Ռազիկովը։

Ռեժիսորը երկար է փորփրել արխիվները, մինչև կարդացել է Ռոստրոպովիչի հարցազրույցը և տեսել բոլորովին այլ Խաչատրյանի։

«Ինձ թվաց, որ կարելի է բախում կառուցել հակադրության վրա․ նա ինչ է զգում և ինչ է պարտավոր անել։ Գաղափար ծնվեց ֆիլմը նկարել նրա կյանքի կարճ շրջանի մասին, երբ նա գրեթե ճնշման տակ գրել է «Սուսերով պարը»։ Ի՞նչ պետք է ապրի արվեստագետը, որպեսզի ութ ժամում նման երաժշտություն գրի։ Ինչպիսի՞ զգացմունքներ պետք է կուտակված լինեին նրա ներսում։ Հենց դա էլ դարձել է ֆիլմի գլխավոր գաղափարը»,–նշել է ռեժիսորը։

Ռազիկովը նաև հիշեցրեց, որ կոմպոզիտորին հանձնարարել են ստեղծագործությունը գրել Պերմում «Գայանեի» պրեմիերայից մեկ շաբաթ առաջ։ Խաչատրյանը «պարը» գրել է ընդամենը ութ ժամում։

Ավելացնենք նաև, որ ֆիլմում մեծ կոմպոզիտորին մարմնավորել է ռուսաստանցի դերասան Համբարձում Կաբանյանը։ Գլխավոր պրոդյուսերը Ռուբեն Դիշդիշյանն է։

«Սուսերով պարը» մեծ էկրան կբարձրանա

Նշենք, որ ֆիլմի նկարահանումներն անցկացվել են 2018 թ.-ին` երկու փուլով։ Առաջին փուլը եղել է Ռուսաստանում՝ Յարոսլավլում և Յարոսլավլի շրջանում, երկրորդը՝ Հայաստանում, այդ թվում՝ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում և Խոր վիրապում։

Ըստ թեմայի

Մայքլ Ջեքսոն, Արամ Խաչատրյան և ոչ միայն. Սմբատյանը խոստացավ` համերգաշրջանը հզոր է լինելու
Մեծն Արամ Խաչատրյանը, որ չէր թողնում երևանցիներին գիշերը քնել
«Ոսկե ծիրանը» Գյումրիում. կցուցադրվի Արամ Խաչատրյանի մասին պատմող ֆիլմը
Արամ Խաչատրյանը, Ֆրանցիսկոս Պապն ու «Երազողները» կհամախմբվեն «Ոսկե ծիրանում»
թեգերը:
Սուսերով պարը, ֆիլմ, Արամ Խաչատրյան

Գլխավոր թեմաներ