15:29 20 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.98
  • GBP617.88
  • EUR527.92
  • RUB7.49
«Մոսկվա» կինոթատրոն

Այս տարի «ՌեԱնիմանիա» փառատոնում մոտ 100 անիմացիոն ֆիլմ կմրցեն տարբեր անվանակարգերում

© Sputnik / Andranik Ghazaryan
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
30 0 0

Անիմացիոն ֆիլմերի փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 24-29-ը:Ինչպես նախորդ տարի, այս տարի էլ կլինեն վարպետության դասընթացներ:

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնին ընտրվել են 100-ից ավելի անիմացիոն ֆիլմեր, որոնք կմրցեն փառատոնի հինգ հիմնական անվանակարգերում: Այս մասին հայտնում են փառատոնի կազմակերպիչները։

Ռեժիսոր Կարեն Հովհաննիսյանը. արխիվային լուսանկար
Фото предоставлено PR-службой телекомпании НТВ

Փառատոնի մեկնարկը կտրվի հոկտեմբերի 24-ին: Բացման հանդիսավոր արարողությունը կկայանա «Մոսկվա» կինոթատրոնում:

Այս տարի կինոփառատոնը ստացել է ավելի քան 350 լիամետրաժ և կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր՝ աշխարհի տարբեր երկրներից, Մասնավորապես, ներկայացված են լայնամետրաժ և կարճամետրաժ ֆիլմեր ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից և այլ երկրներից:

Արտերկրի ու Հայաստանի պրոֆեսիոնալ մասնագետներից կազմված ժյուրին կդիտարկի դրանք և փառատոնի ավարտին մրցանակներ կհանձնի տարբեր անվանակարգերում: Արարողությանը կմասնակցեն նաև փառատոնի հատուկ հյուրերը: Ֆիլմեր կցուցադրվեն նաև այլ տարածքներում:

«Պատվից առավել»․ հայկական սերիալը հաղթել է «ՏԵՖԻ-Համագործակցություն» փառատոնում

Փառատոնի շրջանակում կիրականացվի հատուկ ծրագիր՝ նվիրված նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ռեժիսոր Վալենտին Պոդպոմոգովի 95-րդ և հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արման Մանարյանի 90-րդ հոբելյաններին:

Փառատոնի շրջանակում, ինչպես և նախորդ տարիներին, կանցկացվեն վարպետության դասեր, սեմինարներ:

Այս տարի վարպետության դասեր կանցկացնեն «Մատանիների տիրակալը» ֆիլմի վիզուալ էֆեկտների պատասխանատու Ռոջեր Կուպելյանը (ԱՄՆ), «Սիրով, Վինսենթ» ֆիլմի ռեժիսոր Հյու Վելշմանը (Լեհաստան), European Animation Awards-ի գործադիր տնօրեն, հայտնի պրոդյուսեր Ժան Պոլ Քոմինը (Ֆրանսիա), ոլորտի մասնագետներ պրոդյուսեր Ռոն Դայնսը (Ֆրանսիա), պրոդյուսեր, պատկերապատման գրքի հեղինակ, սցենարիստ, ռեժիսոր Կորյուն Ապրիկյանը (Ֆրանսիա), նկարիչ, պատկերապատումների հեղինակ Դեն Գոլդմանը (ԱՄՆ), գեղանկարիչ և անիմացիոն ֆիլմի գեղարվեստական ղեկավար Գևորգ Մուրադը (ԱՄՆ), ռեժիսոր-անիմատոր Նատալյա Միրզոյանը (Ռուսաստան), ռեժիսոր Արուպ Դևիվիդին (Հնդկաստան), անիմատոր, իլյուստրատոր Զորիկա Գետան (Գերմանիա) և պրոդյուսեր Ալան Գրանջերարդը (Ֆրանսիա):

Փխրուն ու գեղեցիկ. ավազե քանդակների միջազգային փառատոնը՝ լուսանկարներով

Ըստ թեմայի

«Չգիտեմ ում համբուրեմ». Նազենի Հովհաննիսյանը` ֆիլմի պրեմիերային
Իսկ դու ի՞նչ ես թաքցնում քո հեռախոսում․ «Անհայտ բաժանորդ» ֆիլմը մեծ էկրաններին է. լուսանկարներ
«Ջոկեր» ֆիլմը ստացել է Վենետիկի հեղինակավոր կինոփառատոնի գլխավոր մրցանակը
թեգերը:
Ռեանիմանիա, փառատոն, ֆիլմ, Հայաստան

Գլխավոր թեմաներ