00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ինձ ազատելուց հետո հովանավորները դադարել են օգնել թատրոնին». Կոնստանտին Օրբելյան

© Sputnik / Aram NersesyanКонстантин Орбелян
Константин Орбелян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օրբելյանը վստահ է, որ երբ որպես տնօրեն իր լիազորությունները վերականգնելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ մտնի, թատրոնում կյանքը նորից կընթանա բնականոն հունով։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Դիրիժոր Կոնստանտին Օրբելյանին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելուց հետո թատրոնի հովանավորները դադարեցրել են ֆինանսավորումը, տարբեր մեծածավալ միջոցառումների, հյուրախաղերի հետ կապված պայմանավորվածությունները անորոշ իրավիճակի պատճառով չեղարկվել են։

Художественный руководитель Национального академического театра оперы и балета им. Спендиаряна Константин Орбелян - Sputnik Արմենիա
Oպերայի նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանը խարդախության զոհ է դարձել

Հոկտեմբերի 8–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանն ամբողջությամբ բավարարել է Օրբելյանի հայցը։ Անվավեր է ճանաչվել մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի 2019 թվականի մարտի 28-ի հրամանը, որով Կոնստանտին Օրբելյանն ազատվել էր տնօրենի պաշտոնից։ Դատարանը նաև թատրոնին պարտավորեցրել է վճարել Օրբելյանին՝ հարկադիր պարապուրդի համար։

«Երբ ինձ նշանակեցին այդ պաշտոնում, ես իմ անունի և կապերի շնորհիվ ֆինանսական աջակցության աղբյուրներ գտա։ Բայց երբ ինձ որոշեցին ազատել, նրանք նույնպես հեռացան։ Իսկ թատրոն պահելը թանկ հաճույք է, չէ՞ որ այնտեղ աշխատում է 700 մարդ», – ասաց Օրբելյանը։

Նրա խոսքով` թատրոնը շատ խնդիրներ ունի, տանիքը կաթում է, վերանորոգում է պետք, օդափոխության համակարգերը չեն աշխատում կամ վատ են աշխատում։ Չի լուծվել «Օպերա» ակումբի վարձակալության հարցը, չկան փորձերի նորմալ դահլիճներ։ Օրբելյանն ընդգծում է, որ բազմիցս դիմել է համապատասխան մարմիններ` հարցը լուծելու համար, սակայն սայլը տեղից չի շարժվել։

Կոնստանտին Օրբելյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Նազենի Ղարիբյանին

Այնուամենայնիվ, Օրբելյանը վստահ է, որ երբ իր լիազորությունները որպես տնօրեն վերականգնելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ մտնի, թատրոնում կյանքը նորից կընթանա բնականոն հունով։

Глава административного округа Кентрон Виктор Мнацаканян у обрушенного здания на Арами 23 (11 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ի՞նչ կապ ունի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի հրաժարականը Սերժ Սարգսյանի փեսայի հետ

«Թատրոնի նոյեմբերյան խաղացանակը հագեցած կլինի։ Այնտեղ ելույթ կունենա Կաունասի պետական երգչախումբը, որը օպերային թատրոնի մենակատարների և սիմֆոնիկ նվագախմբի հետ միասին կներկայացնի Մոցարտի «Ռեքվիեմը»։ Թատրոնի արտիստների մասնակցությամբ առաջին անգամ կներկայացվեն «Բյուրեղապակյա դղյակը» և Մոցարտի «Կախարդական սրինգը»», – նշեց Օրբելյանը։

Նշենք, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանը մարտի 26-ի երեկոյան մշակույթի նախարարությունից նամակ էր ստացել, որ ապրիլի 1-ից այլևս չի զբաղեցնելու տնօրենի պաշտոնը։ Թատրոնի կոլեկտիվը ապրիլի 1–ին բողոքի ակցիա էր կազմակերպել կառավարության շենքի դիմաց` ի պաշտպանություն Օրբելյանի։

Լրահոս
0