00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սկզբունքի հարց է. ինչու Սլավա Ստեփանյանը չի հեռացրել «հայկական» բառը թատրոնի անվանումից

© Facebook/ Слава СтепанянХудожественный руководитель Московского Армянского театра Слава Степанян
Художественный руководитель Московского Армянского театра Слава Степанян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոսկվայի հայկական թատրոնում մեկնարկել է նոր խաղաշրջան։ Սլավա Ստեփանյանի թատրոնի խաղացանկի կեսը կազմում են հայ հեղինակների դրամատիկ ստեղծագործություններ։ Ներկայացումներում խաղում են հայերենով։ Թատրոնի գեղարվեստական ղեկավարը բացառիկ հարցազրույց է տվել Sputnik Արմենիային։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik, Արմեն Մուրադյան. Մոսկվայի հայկական թատրոնն իր 16–րդ խաղաշրջանը սկսել է Սերգեյ Դովլաթովի «Կոմպրոմիս» նովելաշարի մոտիվներով բեմադրված «Նորմալ շան կյանք» ներկայացման պրեմիերայով։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Սլավա Ստեփանյանը Sputnik Արմենիային պատմեց այս և այլ նորությունների մասին։

Կարծիքները հաշվի են առել. թատրոնի «քաղաքականությունը» և խաղացանկը

«Մենք մեր խաղացանկի քաղաքականությունն այնպես ենք կառուցում, որ 50 տոկոսը հայկական դրամատուրգիա է կամ հայկական թեմաներին առնչվող գրականություն։ Բացի դրանից, ինձ զարմացրել էր Սերգեյ Դովլաթովի և Հրանտ Մարգարյանի հանդիպման քիչ հայտնի պատմությունը, որը տեղի է ունեցել ԽՍՀՄ գրողների համաժողովներից մեկի ժամանակ։ Հայտնի չէ, թե ինչ է ասել Մաթևոսյանը, ինչպես է նա ազդել զրուցակցի ինքնագիտակցության վրա, բայց այդ խոսակցությունից հետո Դովլաթովը սկսել է հայ անվանել իրեն։ Ուստի ես չէի կարող անտարբեր անցնել այդ հեղինակի կողքով»,–ասում է Ստեփանյանը։

© Photo : Facebook / Московский Армянский театр«Ռուբիկ-կուբիկ, կամ սիրո երկրաչափությունը» կատակերգությունը Մոսկվայի հայկական թատրոնում ՝ Սլավա Ստեփանյանի ղեկավարությամբ
Սկզբունքի հարց է. ինչու Սլավա Ստեփանյանը չի հեռացրել «հայկական» բառը թատրոնի անվանումից - Sputnik Արմենիա
«Ռուբիկ-կուբիկ, կամ սիրո երկրաչափությունը» կատակերգությունը Մոսկվայի հայկական թատրոնում ՝ Սլավա Ստեփանյանի ղեկավարությամբ

Թեև թատրոնում կան հայալեզու բեմադրություններ` «Նորմալ շան կյանք» ներկայացումը բեմադրվել է ռուսերենով։ Դեռ իր գործունեության արշալույսին թատրոնի ներկայացումները միայն հայերենով են խաղացել, բայց այդ դիրքորոշումը ստիպված են եղել վերանայել, քանի որ շատ մոսկվայաբնակ հայեր մայրենի լեզվին չեն տիրապետել, բայց ցանկացել են ներկայացման գնալ կանանց, երեխաների, ընկերների հետ։ Այդ մարդիկ մշտապես հարցրել են Ստեփանյանին` երբ կլինեն ռուսալեզու ներկայացումներ։

Грузинский миллиардер Бидзина Иванишвили - Sputnik Արմենիա
Լավագույններից մեկը կլինի. Վրաստանի նախկին վարչապետը հայկական թատրոն է կառուցում

«Այդ պատճառով էլ մենք անցանք աշխատանքի նման ռիթմի. թե՛ ռուսերեն ենք խաղում, թե՛ հայերեն։  Այժմ հանդիսատեսի 60-80 տոկոսը ռուսալեզու է։ Մնացածը հայեր են։ Այս ամենի վրա հիմնվելով էլ կառուցում ենք մեր խաղացանկը»,–պատմում է ռեժիսորը։

Արմեն Ջիգարխանյանին ծափերով են դիմավորել թատրոնում. նա գոհ է մնացել ներկայացումից

Տվյալ պահին խաղացանկում ավելի քան տասը ներկայացում կա տարբեր տարիքի հանդիսատեսների համար։ Բայց ժամանակներ են եղել, երբ ռեժիսորը և դերասանները երջանկություն են համարել հանդիսատեսի առջև ելույթ ունենալու համար բեմահարթակ գտնելը։ Բեմի վարձակալության համար ռեժիսորը ստիպված է եղել գեղանկարներ վաճառել սեփական հավաքածուից, որոնք նրան օգնել է հավաքել ուսուցիչը` Սերգեյ Փարաջանովը։

© Photo : Facebook / Московский Армянский театрՄոսկվայի հայկական թատրոնի թատերախումբը ՝ Սլավա Ստեփանյանի ղեկավարությամբ
Սկզբունքի հարց է. ինչու Սլավա Ստեփանյանը չի հեռացրել «հայկական» բառը թատրոնի անվանումից - Sputnik Արմենիա
Մոսկվայի հայկական թատրոնի թատերախումբը ՝ Սլավա Ստեփանյանի ղեկավարությամբ

Կյանքն առանց բյուջեի. թատրոնի` դրամայով լի պատմությունը

Թատրոնը 16 տարի առաջ բացվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանն առընթեր, բայց հետո թատերախմբին «դուրս են հրավիրել» այնտեղից։

«Մենք 8 տարի դեգերել ենք տարբեր հարթակներում, բայց մշտապես ներկայացումներ ենք բեմադրել։ Թեև բարդ էր, բայց դիմացանք։ Եվ ահա մեկուկես տարի առաջ Ռուսաստանի հայերի միության շնորհիվ մենք տարածք ստացանք «Մարյինա Ռոշչա» մետրոյի կայարանի մոտ։ Մեզ օգնել են վարձակալության, վերանորոգման, տեխնիկական հագեցվածության հարցում։ Եվ մինչև հիմա էլ օգնում են, ինչի համար շնորհակալ ենք։ Այս տարիների ընթացքում առաջին անգամ ելույթ ունեցանք մեր բեմում»,–պատմեց Ստեփանյանը։

Սլավա Ստեփանյանի մոսկվյան հայկական թատրոնը ոչ առևտրային կազմակերպություն է։ Սեփական բյուջեն չունեն և երբեք չեն ունեցել։ Գոյատևում է տոմսերի վաճառքից և հովանավորների նվիրատվություններից առաջացած հասույթով. բարեբախտաբար, Մոսկվայում շատ խոշոր կազմակերպություններ կան, որոնք ղեկավարում են հայերը։

Спектакль Вай, Вай или вояж по-армянски в армянском театре в Москве - Sputnik Արմենիա
Հայկական թատրոնը Մոսկվայում. ինչ ներկայացում էլ խաղաս, դուդուկի պես է «հնչում»

«Բյուջետային ֆինանսավորումից օգտվելու տարբերակ է եղել։ Դրա համար պետք էր փոխել անվանումը։ Ինձ ասացին, որ եթե հայկական թատրոնին ֆինանսավորում տրամադրեն` պետք է մտածեն նաև այլ ազգային թատրոնների մասին` ուզբեկական, վրացական և այլն։ Այսինքն, եթե փոխենք անվանումը, ամեն ինչ նորմալ կլինի։ Բայց ես չգնացի դրան։ Որոշեցի, որ ստեղծվել է որպես Մոսկվայի հայկական թատրոն, թող այդպես էլ լինի։ Սա սկզբունքի հարց է»,–ասում է Ստեփանյանը։

Սերիալներն այստեղ էլ չեն շրջանցել

Թատրոնում աշխատում է 25 մարդ։ Դերասանները հիմնականում երիտասարդ են, տաղանդավոր, հավակնոտ և պահանջված են ինչպես կինոյում, այնպես էլ մայրաքաղաքի այլ բեմական հարթակներում։ Օրինակ, Զիտա Բադալյանը հիմա հյուրախաղերի է «Հաղթական կամար» ներկայացումով։

Ստեփանյանի խոսքով` ոչ ոք բաց չի թողնում փորձերը և ներկայացումները։ Ինչ վերաբերում է ապագա նախագծերին` ռեժիսորը չի բացահայտում բոլոր գաղտնիքները։

© Photo : Facebook / Московский Армянский театрՄոսկվայի հայկական թատրոնի դերասանուհի Զիտա Բադալյանը
Սկզբունքի հարց է. ինչու Սլավա Ստեփանյանը չի հեռացրել «հայկական» բառը թատրոնի անվանումից - Sputnik Արմենիա
Մոսկվայի հայկական թատրոնի դերասանուհի Զիտա Բադալյանը

Թատրոնի ծրագրերում է հայի և թուրք կնոջ սերը

Ереванский государственный театр пантомимы в Гарни - Sputnik Արմենիա
Կարճ շրջազգեստը հաջողության երաշխիք չէ. ինչպե՞ս աշխարհին մատուցել հայկական թատրոնը

Նրա խոսքով` հիմա թատրոնում աշխատում են Մովսես Խորենացու և Կորյունի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված ներկայացման վրա։ Արդեն կա «Արա Գեղեցիկ և Շամիրամ» պիեսի համառոտ տարբերակը, բայց ռեժիսորը ցանկանում է մշակել այն և հանդիսատեսին ներկայացնել մեծ ներկայացում։ Բացի դրանից, սցենարիստ, գրող և դրամատուրգ Արմեն Վացյանը Ստեփանյանի համար նոր դրամա է բերել հայի և թրքուհու սիրո մասին։ Այդ սիրո նկատմամբ ազգականների վերաբերմունքի շուրջ էլ ծավալվում է պիեսի ինտրիգը, որի վրա հիմա աշխատում են ռեժիսորը և դերասանները։

Վերջում...

Մոսկվայի հայկական թատրոնը Լազարյանների մոսկովյան թատերական ստուդիայի իրավահաջորդն է, որտեղ աշխատել են մշակույթի այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Վալերի Բրյուսովը, Հովսեփ Օրբելին և ուրիշներ, բայց փակ ստալինյան տարիներին։ Թատրոնի նոր պատմությունը սկսվել է 2002թ.–ին։

Վրացի ռեժիսոր. հայկական սերիալները մարդկանց տարան թատրոն

Սլավա Ստեփանյանը ծնվել է 1962թ.–ին Հայկական ԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Ջանֆիդա գյուղում։ Ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտը։ 20 տարի աշխատել է Թբիլիսիում, եղել է Սերգեյ Փարաջանովի օգնականը։ 2002թ.–ին Ռուսաստանի մայրաքաղաքում հիմնել է Մոսկվայի հայկական թատրոնը և «Ես» թատերական ստուդիան։

Լրահոս
0