07:30 14 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP640.53
  • EUR533.90
  • RUB7.66
Իրինա Հարությունյան

Իրինա Հարությունյանը փորձելու է նվաճել ռուսական շոու բիզնեսը. տեսանյութ

© Photo : Facebook / Irina Harutyunyan
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
563 0 0

Գյումրեցի երգչուհին վստահ է, որ ակունքները մոռանալով՝ մարդը մոռանում է ինքն իրեն, իր անցյալն ու ներկան, իսկ ապագան դարձնում ոչինչ։ Նա շատ է սիրում իմ ծննդավայրն ու գյումրեցիներին և միշտ հպարտությամբ է նշում, որ Գյումրիից է:

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. Երգչուհի Իրինա Հարությունյանը, որն ավելի հայտնի է իր ակումբային ելույթներով, հանդիսատեսին է  ներկայացրել «Մամ ջան, մամ ջան» գյումրվա կատակերգը, որի խոսքերի հեղինակը Մկրտիչ Արմենն է, իսկ երգի մշակումը կատարել է Խաչատուր Ավետիսյանը։

Երգչուհին Sputnik Արմենիային պատմել է, թե ինչու որոշեց հենց այս երգը ներկայացնել, ինչպես են արձագանքել գյումրեցիները, ինչ նոր ստեղծագործական պլաններ ունի։

«Մանկությանս տարիներին մշտապես լսել եմ այս երգը: Կարծում եմ` հասունացել էր պահը, որ ես այն կատարեմ: Հիմա առավել քան երբևէ զգում եմ, թե ինչ մեծ կարևորություն ունի ինձ համար իմ ծննդավայրը՝ իմ հարազատ Գյումրին»,-ասաց Իրինան:

Անդրադառնալով գյումրեցիների արձագանքին` երգչուհին ասաց, որ դրանք միայն դրական են եղել։ Նշենք, որ նրա երկրպագուները հաճախ են սոցցանցերում գրում, որ այս երգը շատ լավ է հնչում հենց նրա կատարմամբ:

«Հաճախ եմ այս երգի հետ կապված լսում բազմաթիվ ջերմ խոսքեր իմ ծանոթներից, ընկերներից, մտերիմներից, անծանոթներից․ կարծում եմ` իմ սիրելի գյումրեցիների դրական արձագանքները դեռ կշարունակվեն»,- նշեց երգչուհին և հավելեց, որ երգն առաջին հերթին հուզել է իր մայրիկին, ինչի համար շատ հպարտ է:

Անդրադառնալով ստեղծագործական պլաններին` Իրինա Հարությունյանը վստահեցրեց, որ շուտով իրեն կտեսնենք ռուսական շոու բիզնեսում։

«Մոտ մեկ ամսից կունենամ նոր երգ և տեսահոլովակ, որը կազդարարի իմ մուտքը ռուսական շոու բիզնես։ Փակագծերը դեռ չեմ ցանկանում բացել. այս անգամ արդեն գործով ցույց կտամ ամեն ինչ։ Անհամբեր կսպասեմ  հայ հանդիսատեսի արձագանքին։ Հույս ունեմ, որ այդ երգն էլ կսիրվի»,- ասաց Իրինան:

«Ու թե մոտենայիր». երգչուհի Իրինա Հարությունյանը պատմում է նվեր ստացած երգի մասին

Նշենք, որ Իրինա Հարությունյանը երաժշտական լուրջ գործունեությամբ սկսել է զբաղվել 2007 թվականից, չնայած, որ երգել է փոքր տարիքից։ Նույն տարում երգչուհին ներկայացրել է իր առաջին տեսահոլովակը՝  «Դու չգիտես, թե ես ով եմ»:  Դրանից հետո Հարությունյանը նկարահանել է մի շարք տեսահոլովակներ, սակայն հանդիսատեսի մոտ տպավորվել է «Հոգնել եմ» երգով։ Նրա վերջին «Սիրահարը» տեսահոլովակը թողարկվել է 6 ամիս առաջ, այն ևս առցանց տիրույթում հաջողություններ  է գրանցել:

«Սոնայի սիրտը ո՞նց կարող է ազատ լինել». երգչուհին պատմել է իր անձնականի ու ծրագրերի մասին

Ըստ թեմայի

Billboard–ը հայտնել է «տասնամյակի կնոջ» անունը
Գորան Բրեգովիչի երևանյան համերգը չեղարկվել է
Սիրելի հյուրը Ռեյ Չարլզն էր ու հարազատ ջազը․ ինչպես հայ երգչուհին իրեն գտավ Նյու Յորքում
թեգերը:
երգ, տեսահոլովակ, Իրինա Հարությունյանը, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ