07:11 14 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP640.53
  • EUR533.90
  • RUB7.66
Գյումրու թիվ 6 հիմնական դպրոցը, որտեղ նախկինում գործել է Օլգինյան գիմնազիան

Նիկոլայ ցարի պայմանը, կամ ինչպես Գյումրիում կառուցվեց Օլգինյան գիմնազիան

© Sputnik / Armenuhi Mkhoyan
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
2680 0 0

Չնայած վաղուց Գյումրու թիվ 6 դպրոցը գիմնազիա չէ, սակայն այստեղ շարունակում են այն գիմնազիա կոչել։ Դպրոցի ոչ միայն հիմնադրման պատմությունն է հետաքրքիր, այլ նաև ճարտարապետական տեսքը. գտնվելով «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքում` այն պահպանվում է պետության կողմից։

Արմենուհի Մխոյան, Sputnik Արմենիա 

Եռահարկ, սև սրբատաշ տուֆից կառույցը մինչև այժմ էլ համարվում է քաղաքի եզակի կրթական հաստատություններից մեկը։ Գյումրու հայտնի գիմնազիայի շենքում այսօր գործում է թիվ 6 հիմնական դպրոցը, որը որոշակի խնդիրներ ունի` տանիքի վերանորոգում, ջեռուցման շատ հին համակարգի փոփոխություն է հարկավոր։ Սրանց մասին իմացանք դպրոցի տնօրենի պաշտոնակատար Աննա Ղուկասյանի հետ զրույցի ընթացքում։ Կրթական հաստատության տնօրինությունն  ու ուսուցչական անձնակազմը հուսով է, որ պետական միջոցներ կգտնվեն այդ  հնագույն կառույցի խնդիրները լուծելու համար:

Бышвая Ольгинская гимназия
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրու թիվ 6 հիմնական դպրոցը, որտեղ նախկինում գործել է Օլգինյան գիմնազիան

Թեև Գյումրու գիմնազիայի հիմնադրման տարեթիվը համարվում է 1905 թվականը, սակայն մինչ այդ, Երևանի նահանգապետի և Կովկասի ուսումնական Օկրուգի հոգաբարձության միջև ծավալված գրավոր երկխոսության  արդյունքում, 1879 թ. նոյեմբերին Ալեքսանդրապոլում (ներկայիս Գյումրիում) հիմնվում է իգական պետական տարրական դպրոց՝ պրոգիմնազիա, որտեղ առաջին տարում սովորում են 18 աշակերտուհի, դասավանդում` յոթ ուսուցիչ:  Ուսուցումը տարվում է ռուսերեն լեզվով:

Գիմնազիան կառուցվում է Նիկոլայ II ցարի և համայնքի կողմից  հավաքված  հանգանակությունների հաշվին:

Նիկոլայի II-ը համաձայնում է գումար հատկացնել շինարարության համար, բայց միայն մի պայմանով` եթե դպրոցն իր քրոջ` Օլգայի անունով կոչվի: Հենց դրա համար էլ գիմնազիան կոչվել է Օլգինյան։ Իսկ արդեն 1937թ.-ին ռուս հայտնի բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի մահվան 100-րդ տարելիցի նախօրեին, դպրոցն անվանակոչվում է մեծանուն բանաստեղծի պատվին։

1905-1906թթ. պրոգիմնազիան վերածվում է գիմնազիայի, որտեղ արդեն սովորում էին շուրջ 376 աշակերտ, որոնցից 239–ը ազգությամբ հայեր էին, 127-ը` ռուսներ, և 10–ը` այլ ազգի ներկայացուցիչներ:  Պարզվում է` բոլոր ցանկացողները չէ, որ կարող էին սովորել այս հաստատությունում. դրա համար պետք էր հատուկ կարգավիճակ։ Աշակերտուհիները հիմնականում  ազնվականների և առևտրականների դուստրերն էին։

Бышвая Ольгинская гимназия
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրու թիվ 6 հիմնական դպրոցը, որտեղ նախկինում գործել է Օլգինյան գիմնազիան

Իսկ 1912 թ. արդեն շահագործման է հանձնվում դպրոցի այժմյան շենքը, որը համարվում է քաղաքի լավագույն ճարտարապետական կառույցներից մեկը: «Այստեղ սովորեցրել են կանացի վարվելակերպ և վերաբերմունք, ասեղնագործություն, ձեռագործ աշխատանք, պար, օտար լեզուներ, հատկապես այդ ժամանակ շատ ընդունված էր ֆրանսերենը»,- մեզ հետ զրույցում պատմում է Գյումրու քաղաքապետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը՝ նշելով, որ գիմնազիայում այդ տարիներին պատրաստել են նաև բուժքույրեր, որոնք իրենց հմտություններն օգտագործել են ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։

Ինչո՞ւ էր Նիկոլայ ցարը Գյումրի եկել, կամ այրված եկեղեցու երկար պատմությունը

1920թ. գիմնազիան վերածվում է երկրորդ աստիճանի երկսեռ ուսուցմամբ միջնակարգ դպրոցի: 1930 թ.-ին այն դասվում է «օրինակելի դպրոցների» շարքը:

Սպիտակի երկրաշարժի պատճառով դպրոցի շենքը վթարային է դառնում և վերականգնվում միայն 2001 թվականին։ Այսօր թիվ 6 հիմնական դպրոցն ունի ավելի քան 500 աշակերտ։

Актриса Асмик Киракосян
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Հասմիկ Կիրակոսյանը

«Ցայսօր այս շենքն ու իր անունն այս քաղաքում պահպանում են այն պատմական, բարոյական կերպարը, որ ունեցել է։ Այն յուրահատուկ կառույց է քաղաքում»,- նշում է Հասմիկ Կիրակոսյանը։

Նիկոլայ 2-րդ ցարի առօրյան ու ընտանիքը. նոր և դեռ չհրապարակված լուսանկարներ

Դպրոցում  սովորել են այնպիսի անձնավորություններ, ինչպիսիք են բանաստեղծ Հովհաննես Շիրազը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ղափլանյանը, երգահան Ալեքսանդր  Աճեմյանը, ակադեմիկոսներ Գևորգ Ղարիբջանյանը, Սերգեյ Համբարձումյանը,  դոկտոր-պրոֆեսորներ Թադևոս Աղախանյանն ու Սողոմոն Բալյանը և ուրիշներ: Իսկ 1890-1900թթ.-ին այստեղ դասավանդել են հայ անվանի գրող Ղազարոս Աղայանը, հայտնի մանկավարժներ Տեր-Գևորգովան, Տեր-Ակոպովը և այլք:

Бышвая Ольгинская гимназия
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրու թիվ 6 հիմնական դպրոցը, որտեղ նախկինում գործել է Օլգինյան գիմնազիան

Ըստ թեմայի

Ինչ է առաջարկում հիասքանչ Գյումրին իր հյուրերին և որ վայրերում արժե լուսանկարվել
Թեհլերյանի նման. ինչպես փաստաբանին հաջողվեց փրկել թուրքին սպանած հային
Լեոնիդ Բրեժնևի վարորդական իրավունքը մոտ 12 մլն դրամով դրվել է աճուրդի. լուսանկարներ
Հայկական Ջեյմս Բոնդը և իր Անիտան. Գոհար Վարդանյանը քիչ էր մնում` մատներ ամուսնուն Փարիզում
թեգերը:
Նիկոլայ ցար, ցար, Օլգինյան գիմնազիա, գիմնազիա, Գյումրի

Գլխավոր թեմաներ