10:32 30 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD487.62
  • GBP626.93
  • EUR570.03
  • RUB6.14
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
12810

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգի ծրագրի 80 տոկոսը կազմելու են կոմիտասյան գործերը։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Կոմիտասի 150-ամյակին նվիրված «Կոմիտասը և մենք» խորագրով 7 համերգների շարքի վեցերորդ համերգը ֆանտաստիկ կլինի: Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հարություն Թոփիկյանը:

«Դեկտեմբերի 13-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն ունկնդիրներին խենթ մի բան է սպասում. հնչելու է Կոմիտասի «Բեռլինյան պատարագը», որը նա գրել է ուսանողական տարիներին: 80 տոկոսը կոմիտասյան գործեր են հնչելու, սակայն կլինեն նաև Դավիթ Հալաջյանի, Սեդրակ Երկանյանի, Վիլի Վայների գործերից»,-ասաց նա:

Թոփիկյանի խոսքով՝  Կոմիտասի 150-ամյակին նվիրված յոթ համերգների շարքն առհասարակ բացառիկ հանդուգն ծրագիր էր, քանի որ Կոմիտասի ամբողջ գործերը նորից բեմից հնչեցին: Մաեստրոն հիշեցրեց, որ 1996-ին կամերային երգչախումբը ձայնագրել է Կոմիտասի գործերը, և եթե մինչ այդ ընդամենը 23 ստեղծագործություն կար ձայնագրված, ապա իրենք այդ ստեղծագործությունների թիվը հասցրին 147-ի:

Կոմիտասի «գտնված գերմաներենը». երգահանի անհայտ ստեղծագործությունները կհնչեն Երևանում

Арутюн Топикян на пресс-конференция по итогам года камерного хора в мультимедийном пресс-центре Sputnik Армения (11 декабря 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հարություն Թոփիկյան

Երգչախմբի տնօրեն Վիլի Վայների խոսքով էլ՝ Կոմիտասին նվիրված յոթերորդ համերգի ծրագրում կհնչեն բացառապես Կոմիտասի գործերը: Նա նշեց, որ այդ համերգն ուզում են կյանքի կոչել Երուսաղեմում: «Երուսաղեմում շուտով հայ-հրեական մշակութային կենտրոն է բացվելու, և մենք նախատեսում ենք գալիք տարվա փետրվարին ամփոփել Կոմիտասին նվիրված մեր համերգաշարը»,-ասաց նա:

Վայները նշեց, որ Հայաստանում, ցավոք, Կոմիտասին այնքան էլ լավ չեն ճանաչում և լավ օրից չէ, որ երիտասարդները Կոմիտասը գիտեն որպես փողոց:

Вили Вайнер на пресс-конференция по итогам года камерного хора в мультимедийном пресс-центре Sputnik Армения (11 декабря 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Երգչախմբի տնօրեն Վիլի Վայներ

Անդրադառնալով մեկ այլ թեմայի՝ կամերային երգչախմբի գլխավոր դիրիժոր Հարություն Թոփիկյանը նշեց, որ երգչախումբը վերջին տարիներին պետությունից որևէ պատվեր չի ստացել: Ըստ նրա՝ այդ գործընթացը սկսվել է 2015-ից՝ իր ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով: Թոփիկյանը հույս ունի, որ առաջիկայում կշտկվի այս իրավիճակը, պատկան մարմինները որևէ տարբերություն չեն դնի երգչախմբերի միջև:

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական կամերային երգչախումբը ստեղծվել է 1996 թվականին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի  կողմից։

Ըստ թեմայի

Կոմիտասի «գտնված գերմաներենը». երգահանի անհայտ ստեղծագործությունները կհնչեն Երևանում
Հայտնի տենոր Ռուբեն Էլբակյանը երգում է Կոմիտասի «Չինար ես» ստեղծագործությունը. տեսահոլովակ
Սմբատյան․ «Կոմիտասը փոխեց մեր մտածելակերպը, մեր մտահորիզոնի մասշտաբայնությունը»
Ստամբուլում Կոմիտասի 150–ամյակին նվիրված համերգ կլինի
թեգերը:
Երևան, Համերգ, Կոմիտաս

Գլխավոր թեմաներ