00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրեա ջութակահարների «մրցակիցները» շնորհակալություն կհայտնեն Պետրոս Հայկազյանին

© Sputnik / Andranik GhazaryanПресс-конференция в преддверии концерта памяти Петроса Айказяна (18 декабря 2019). Еревaн
Пресс-конференция в преддверии концерта памяти Петроса Айказяна (18 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պետրոս Հայկազյանի` աշխարհի տարբեր ծայրերում ապրող աշակերտները կմիավորվեն մեկ գաղափարի շուրջ։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Հայ ջութակահարները լուրջ մրցակից են հրեա ջութակահարներին` մանավանդ Եվրոպայում և ԱՄՆ–ում։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում նման կարծիքի հայտնեց Spring Music Academy փառատոնի հիմնադիր, ալտահար Մաքսիմ Նովիկովը։

Поэт Роберт Рождественский (слева), композитор Арно Бабаджанян (в центре) и певец Муслим Магомаев (справа) - Sputnik Արմենիա
Բաբաջանյանի «Նոկտյուրնը» Նոր տարվա «Огонек»-ի պատվեր է. ո՞ւր են կորել հայկական հիթերը

Հայ անվանի ջութակահարները` լեգենդար երաժշտական մանկավարժ, ջութակահար Պետրոս Հայկազյանի աշակերտները, մեկ գաղափարի շուրջ են համախմբվել. Հայկազյանի հիշատակին նվիրված համերգաշար կանցկացվի։ Համերգին կմասնակցի կամերային նվագախումբը` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ։

«Հույս ունեմ, որ Երևանում շատերը վաղը գալու են կամերային երաժշտության տուն` համերգի։ Հանդիսատեսի համար անակնկալ է լինելու` համերգային ծրագրում կհնչի Լերա Աուերբախի «Երկխոսություններ Ստաբատ մատերի շուրջ» ստեղծագործությունը։ Այն ոչ միայն հայաստանյան, այլ ԱՊՀ երկրների համար է պրեմիերա»,–ասաց Նովիկովը. նա էլ որպես մենակատար է հանդես գալու համերգի ժամանակ։

Նովիկովի խոսքով` լավ է, որ մարդը ցանկացած տարիքում հիշում է, թե ով է իրեն դասավանդել։ Բացի այդ գերագույն հաճույք է նվագել Օրբելյանի ղեկավարությամբ։

Ալմազյան. «Եթե ինձ դիմեին, որ Բրեգովիչին հրավիրեի, երևի ավելի էժան կլիներ»

Ջութակահար և պրոդյուսեր Խաչատուր Ալմազյանը, ում մտահղացմամբ էլ կյանքի է կոչվելու համերգը, հայտնեց, որ Հայկազյանի աշակերտների թվում են ջութակահարներ Սերգեյ Խաչատրյանը, Դիանա Ադամյանը. մեծ բանակ կա երաժիշտների, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում:

«Մենք ուզում ենք միավորել նրա աշակերտներին։ Դեկտեմբերի 19-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնում տեղի կունենա առաջին համերգը, որը նաև կունենա շարունակություն»,-ասաց Ալմազյանը։

Пресс-конференция замминистра образования, науки, культуры и спорта Ара Хзмаляна (23 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Կինոգործիչների օրինակելի փորձը և «Հայֆիլմի» ճակատագիրը. ոլորտն առողջանում է

Նա հայտնեց նաև, որ համերգի համար հրավիրատոմսեր չեն լինելու: Նրա խոսքով՝ Երևանում վճարում են ամեն ինչի համար, իսկ երբ հարցը համերգներին է վերաբերում, ապա փորձում են հրավիրատոմսով մասնակցել:

Կոնստանտին Օրբելյանն էլ անկեղծացավ` Պետրոս Հայկազյանի հետ, ճիշտ է, շատ մտերիմ չի եղել, սակայն հասցրել է շփվել: «Հայկազյանի հետ քիչ եմ շփվել, երբ սովորում էի Երևանի պետական կոնսերվատորիայում։ Դա այնքան վաղուց էր... Սակայն ինձ համար կրկնակի երջանկություն է մասնակցել համերգի, որը նվիրված է սիրելի մանկավարժի, սիրելի մարդու, իր գործի գիտունի»,–ասաց նա։

Օրբելյանը նշեց, որ շատ ուրախ է աշխատել կամերային նվագախմբի հետ, քանի որ դեռ 2006–ին համագործակցության հաջող փորձ են ունեցել։

Հիշեցնենք, որ Պետրոս Հայկազյանը 1950–ից մինչև կյանքի վերջին օրերը դասավանդել է Երևանի Սայաթ  Նովայի անվան երաժշտական դպրոցում: Եղել է դպրոցի ուսմասվար, իսկ 1967-2003 թվականներին՝ տնօրեն:

Հայ հանդիսատեսը կվայելի վիրտուոզ ջութակահարի ելույթը. նախագահը հյուրընկալել է Վենգերովին

Հայկազյանը Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում և Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցի՝ իր ղեկավարած ջութակի դասարանում կրթել և դաստիարակել է տասնյակ ջութակահարների:

Անվանի մանկավարժը մահացել է 2018–ին։

Լրահոս
0