00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քարե «ինստագրամ», կիսալուսին խաչի վրա և Օձունի եկեղեցու այլ գաղտնիքները

© Sputnik / Janna PoghosyanТаинства Одзунского монастыря
Таинства Одзунского монастыря - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական եկեղեցիներում հենց այնպես՝ հանուն գեղեցկության կամ հարմարավետության, ոչինչ չի կառուցվում․ ամեն ինչ իմաստ ունի, ամեն ինչի հետևում որոշակի խորհրդանիշներ կան։

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի - Sputnik, Ժաննա Պողոսյան. 5-րդ դարում կառուցված Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին Հայաստանի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից է, բայց այն օտար աչքից վարպետորեն թաքցնում է իր բոլոր առեղծվածները։

© Sputnik / Janna Poghosyan Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին
Քարե «ինստագրամ», կիսալուսին խաչի վրա և Օձունի եկեղեցու այլ գաղտնիքները - Sputnik Արմենիա
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Եթե Հայաստան այցելող օտարերկրացիները բողոքեն, որ նրանց անդադար ցույց են տալիս իրար նման եկեղեցիներ, ասեք, որ իրենց բախտն ուղղակի չի բերել զբոսավարի հարցում։ Այստեղ յուրաքանչյուր տաճար, յուրաքանչյուր վանք ու մատուռ ունի իր յուրահատուկ մթնոլորտը, իր պատմությունը, իր գաղտնիքները։ Մենք մի քանի ժամ անցկացրինք Օձունի եկեղեցու հոգևոր առջնորդ տեր Վրթանես Բաղալյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպիսի գաղտնիքներ է թաքցնում այս վեհապանծ եկեղեցին։

Քարե «ինստագրամ»

Հաճախ եկեղեցիների պատերին կարելի է տեսնել սրբերի կամ տեղի հերոսների քանդակային պատկերներ։ Սակայն առանձին քարե «ֆոտոշարք» կա միայն Օձունում։ Երկու ահռելի քարե սյուները ստեղծված չեն ո՛չ հավասարակշռության, ո՛չ էլ գեղեցկության համար։

© Sputnik / Janna Poghosyan Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցու պատերի քանդակները
Քարե «ինստագրամ», կիսալուսին խաչի վրա և Օձունի եկեղեցու այլ գաղտնիքները - Sputnik Արմենիա
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցու պատերի քանդակները

Ի դեպ, հայկական եկեղեցիներում հենց այնպես՝ հանուն գեղեցկության կամ հարմարավետության, ոչինչ չի կառուցվում․ ամեն ինչ իմաստ ունի, ամեն ինչի հետևում որոշակի խորհրդանիշներ կան։ Քարե սյուներին ուշադիր նայելու դեպքում կարելի է տեսնել մարդկանց հստակ պատկերների շարք։ Ըստ էության, սյուները նման են Instagram-ի ժապավենի, ուղղակի այն ներքև թերթելու փոխարեն՝ ինքդ պետք է իջնես։

Ինչու է ոչ միանձնուհի կինը թաղված Օձունի եկեղեցու բակում, կամ հայկական մայր Թերեզան

Քարե «լուսանկարները» կարող են հիանալի վիկտորինա դառնալ Հայաստանի պատմության և քրիստոնեության սիրահարների համար։ Դրանցում պատկերված են Գրիգոր Լուսավորիչը, սուրբ Հռիփսիմեն, որը հրաժարվել է ամուսնանալ հայ հեթանոս արքայի հետ, քրիստոնեություն ընդունած առաջին միապետը՝ Աբգար թագավորը (հատկանշական է, որ նա մենակ է ընդունել քրիստոնությունը, իսկ նրա թագավորությունը՝ Եդեսիան, որպես պետական կրոն թողել է հելլենիզմը) և Հայ առաքելական եկեղեցու այլ սրբեր։

Մահիկ՝ խաչի վրա

Ուշ միջնադարում մահմեդական արշավանքների ժամանակ հայերն ինչպես կարողացել են՝ պաշտպանել են իրենց եկեղեցիները։ Այսպես, որոշ քանդակների վրա Հիսուսի աչքերը նեղ են պատկերել, որպեսզի նա նման լինի թաթար-մոնղոլներին, մյուսում պատկերված է մահմեդական կիսալուսին։ Ցեղերը, տեսնելով իրենց համար սուրբ խորհրդանիշները, ձեռք չեն տվել եկեղեցուն և առաջ են անցել։

© Sputnik / Janna Poghosyan Օձունի հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը ցույց է տալիս եկեղեցու պատերի քանդակները
Քարե «ինստագրամ», կիսալուսին խաչի վրա և Օձունի եկեղեցու այլ գաղտնիքները - Sputnik Արմենիա
Օձունի հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը ցույց է տալիս եկեղեցու պատերի քանդակները

Օձունի եկեղեցի հետնապատին կարելի է տեսնել հայկական եկեղեցու համար արտառոց բան՝ կիսալուսին՝ խաչի վրա։ Կարելի է ենթադրել, որ ժամանակակից օձունցիների նախնիները փորձել են այդ կերպ փրկել եկեղեցին, բայց պարզվում է, որ այդ մահիկի հետևում այլ պատմություն կա։

Կովերը կարածեն Քոբայրում, քանի դեռ բացակայում է իրավագիտակցությունը

Օձունի եկեղեցին սկսել են կառուցել 5-րդ դարում, գործն ավարտին հասցրել 8-րդ դարում։ Հայաստանում քրիստոնեական ճանապարհի սկզբում եկեղեցիներ են կառուցել հեթանոսական տաճարների տեղերում․ առաջին հերթին՝ ընտրված հեթանոսական տարածքները սրբազան են համարել, երկրորդ՝ ժողովուրդը սովոր է եղել այցելել այդ վայրեր։ Ամենայն հավանականությամբ, Օձունի եկեղեցու տեղում տաճար է եղել՝ նվիրված արևի աստված Միհրին։ Հեթանոս հայերը պատկերել են արևը լուսնի հետ՝ արտացոլելու համար ցերեկը և գիշերը։

© Sputnik / Janna Poghosyan Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցու պատերի քանդակները
Քարե «ինստագրամ», կիսալուսին խաչի վրա և Օձունի եկեղեցու այլ գաղտնիքները - Sputnik Արմենիա
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցու պատերի քանդակները

Հեթանոսական տաճարը քանդելուց և քրիստոնեական եկեղեցի կառուցելուց հետո ինչ-որ մեկը որոշել է «հավասարակշռել» երկու կրոնների գլխավոր խորհրդանիշները և կիսալուսին է պատկերել խաչի վրա։ Զբոսաշրջիկները հաճախ են լուսանկարվում դրա մոտ՝ կարծելով, որ խորհրդանիշը հանդուրժողականության նշան է և բարեկամության տուրք երկու կրոններին։ Նրանք ընդհանուր առմամբ ճիշտ են, բայց խոսքը ոչ թե քրիստոնեության և մահմեդականության միջև բարեկամության մասին է, այլ քրիստոնեության և հեթանոսության։

© Sputnik / Janna PoghosyanՕձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին
Քարե «ինստագրամ», կիսալուսին խաչի վրա և Օձունի եկեղեցու այլ գաղտնիքները - Sputnik Արմենիա
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Եկեղեցու մասին շատ այլ հետաքրքիր փաստեր են հայտնի։ Վաղ միջնադարում գրել-կարդալ են սովորեցրել ոչ միայն տղաներին, այլ նաև աղջիկներին․ չլսված ֆեմինիզմ՝ այդ ժամանակվա Հայաստանի համար։ Եկեղեցում է գտնվում «Ահեղ դատաստանի» աշխարհում ամենահին բարելիեֆը՝ թվագրված 5-րդ դարով։ Բակի շիրիմներից մեկի վրա պատկերված է խորհրդային խաչ, սակայն խաչի տակ հողին է հանձնված ոչ թե Հայրենական մեծ պատերազմի հերոս, այլ 1918թ.-ի հայ-վրացական պատերազմի զինվոր։

© Sputnik / Janna PoghosyanՏապանաքար Օձունի եկեղեցու բակում
Քարե «ինստագրամ», կիսալուսին խաչի վրա և Օձունի եկեղեցու այլ գաղտնիքները - Sputnik Արմենիա
Տապանաքար Օձունի եկեղեցու բակում

Մեծ հաղթանակին հաջորդած օրերին ինչպես ամբողջ ԽՍՀՄ-ում, այնպես էլ Օձունում տոնել են պատերազմի ավարտը և հենց այդ ժամանակ որոշել աստղ նկարել շիրիմի վրա՝ խորհրդանշելով ժողովուրդների եղբայրություն և խաչի նկատմամբ աստղի հաղթանակ։ Աստղին մինչև հիմա ձեռք չեն տվել. այն յուրօրինակ արժեք է եկեղեցու համար՝ գրեթե այնպիսի, ինչպիսին 5-րդ դարի մասունքն է։

Օձուն. սելջուկներից փրկված «Աստվածամայրն» ու լեգենդար կաթողիկոսը

© Sputnik / Janna Poghosyan Օձունի հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը ցույց է տալիս եկեղեցու բակի տապանաքարերը
Քարե «ինստագրամ», կիսալուսին խաչի վրա և Օձունի եկեղեցու այլ գաղտնիքները - Sputnik Արմենիա
Օձունի հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը ցույց է տալիս եկեղեցու բակի տապանաքարերը
Լրահոս
0