13:03 04 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.83
  • GBP633.62
  • EUR570.56
  • RUB6.57
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
368 0 0

Հունաստանից ժամանած հայ երգչուհին հասցրել է հայերեն մի քանի բառ սովորել։ Խոստովանում է` սիրահարվել է հայկական խոհանոցին։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակից, Հունաստանից ժամանած երգչուհի Աթենա Մանուկյանը խոստանում է լավ շոու ծրագրով ներկայանալ։ Այսօր լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ իր ելույթում մեծ անակնկալ է լինելու։

«Թավշյա», բայց ոչ քաղաքական. ովքե՞ր են «եվրատեսիլյան» ցանկություն ունեցող Արությունովները

 

Փետրվարի 15-ին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կանցկացվի «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլը, որին կմասնակցեն 12 թեկնածու։ Նրանցից մեկը կընտրվի այս տարի «Եվրատեսիլ» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու համար։

Участница проекта К Евровидению, певица Атена Манукян
© Sputnik / Asatur Yesayants.
Աթենա Մանուկյան

«Տարբեր մրցույթներում և բեմերում ելույթ ունենալու որոշակի փորձ ունեմ։ Կարծում եմ` շատ որակով շոու կարող եմ ներկայացնել։ Բոլոր մասնակիցներն էլ շատ յուրահատուկ են իրենց խարիզմայով, ձայնով։ Մաղթում եմ նրանց հաջող ելույթ»,-ասաց նա։

Աթենան մրցույթային երգը գրել է իր պրոդյուսերի` DJ Pako-ի հետ. բառերի հեղինակն ինքն է, երաժշտությանը` պրոդյուսերը։

«Ես մշտապես ցանկացել եմ մասնակցել «Եվրատեսիլ» մրցույթին և ներկայացնել Հայաստանը։ Ուզում եմ, որ հայ ժողովուրդը հպարտանա ինձնով։ Ես շատ եմ ուզում իմ երգացանկում ունենալ հայերեն երգեր։ Առհասարակ ուզում եմ բացահայտել Հայաստանը»,–լրագրողների հետ զրույցում նշեց երիտասարդ երգչուհին։
Երգչուհին ցանկություն ունի աշխատել և երգել հայրենիքում` Հայաստանում։ Նա արդեն մի քանի բառ է սովորել մայրենի լեզվով և շատ է հավանել հայկական խոհանոցը։
«Պլաններ ունեմ մնալ Հայաստանում, այստեղ երգել և համագործակցել հայ աստղերի հետ։

«Դեպի Եվրատեսիլին» ներկայացվող նրա երգի գլխավոր մեսիջն այն է, որ յուրաքանչյուրն իր ներսում շողշողացող ադամանդ ունի, և հաճախ այդ ադամանդը փորձում են խլել, բայց պետք է հիշել, որ այդ ադամանը շողշողում է միայն այն ժամանակ, երբ այն մենք ենք կրում։

Участница проекта К Евровидению, певица Атена Манукян
© Sputnik / Asatur Yesayants.
Աթենա Մանուկյան

Աթենա Մանուկյանը մեծ բեմում իր առաջին քայլերը կատարել է դեռ 12 տարեկանում` հաղթելով «This is What’s Missing» միջազգային երաժշտական մրցույթում։ Մեկ տարի անց 2008-ին, Աթենան մասնակցել է Հունաստանի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի նախընտրական փուլին և զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։ Թողարկել է «Party Like A Freak», «I Surrender», «XO» սինգլները։

Участница проекта К Евровидению, певица Атена Манукян
© Sputnik / Asatur Yesayants.
Աթենա Մանուկյան

«Եվրատեսիլ 2020»-ը կանցկացվի մայիսին Նիդեռլանդների Թագավորությունում: Մրցույթի անցկացման իրավունքը Նիդեռլանդները վաստակել Է Թել Ավիվում կայացած 2019 թվականի մրցույթում իր ներկայացուցիչ Դունկան Լոուրենսի Arcade երգով հաղթելուց հետո:

Ըստ թեմայի

Հարութ Փամբուկչյանը «Մանկական Եվրատեսիլ 2019» մրցույթի հայ մասնակցին հաղթանակ է մաղթել
Ինչպես անցավ Կարինայի «որոշիչ» ելույթը «Մանկական Եվրատեսիլ 2019»-ում. տեսանյութ
Ո՞ր հորիզոնականը զբաղեցրեց Հայաստանը, և ո՞վ հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2019-ում»
թեգերը:
երգչուհի, մրցույթ, Աթենա Մանուկյան, Եվրատեսիլ

Գլխավոր թեմաներ