14:38 31 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
354 0 0

Ստեղծագործությունը կներկայացվի այնպիսի երաժշտական գործիքների ներգրավվմամբ, որոնք հազվադեպ են պատահում և որոնց կատարողներին բավականին դժվար է եղել գտնել:

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Կամերային երաժշտության ազգային կենտրոնը կներկայացնի բացառիկ համերգ, որի ընթացքում կհնչի Յոհան Սեբաստիան Բախի հանճարեղ «Չարչարանքներ ըստ Հովհաննու» BWV 245 ստեղծագործությունը, որը տևական ժամանակ Հայաստանում չի կատարվել: Տեղեկությունը հայտնում է կենտրոնի մամուլի ծառայությունը։

«Փետրվարի 21-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգին այն կներկայացնեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Գերմանիայից մեր երկիր ժամանած Theodor Schütz Ensemble-ն ու իր երաժիշտները՝ հրավիրյալ դիրիժոր Ֆիլիպ Ամելունգի (Գերմանիա) ղեկավարությամբ: Մինչ ճանաչված դիրիժորը կժամանի Հայաստան՝ երաժշտախմբերի փորձերն ընթանում են դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Երկու ժամ տևողությամբ «Չարչարանքներ ըստ Հովհաննու» գործը արևմտաեվրոպական երաժշտության գագաթներից է: Գործն առաջին անգամ հնչել է 1724 թվականին: Բախն այն մի քանի անգամ վերախմբագրել է:

Հայաստանում ստեղծագործությունը վերջին անգամ հնչել է 1999 թվականին, և երկար տարիներ չի կատարվել:

Այս անգամ այն կներկայացվի այնպիսի երաժշտական գործիքների ներգրավվմամբ, որոնք հազվադեպ են պատահում և որոնց կատարողներին բավականին դժվար է եղել գտնել: Հատկանշական է, սակայն, որ գործը Հայաստանում կհնչի գերմանական կողմի նախաձեռնությամբ, և սա բացառիկ դեպք է:

Ադրբեջանցին պարտվեց. հայ երգչուհուն Դրեզդենի օպերայում հոտնկայս են ծափահարել. տեսանյութ

Theodor Schütz Ensemble-ը, ուսումնասիրելով Կամերային նվագախմբի և երգչախմբի ձայնագրությունները, իր ցանկությունն է հայտնել համագործակցել նրանց հետ հենց մեր երկրում: Համույթն առաջին անգամ է ժամանելու մեր երկիր հենց այս համերգի համար:

Տեղեկացնենք, որ փետրվարի 22-ին էլ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը, որին ևս միանալու ցանկություն են հայտնել գերմանական կողմի արտիստները:

Սան Պաուլոյից Գյումրի. ինչն է բրազիլահայ երիտասարդներին Հայաստան բերել

Ըստ թեմայի

Խուլերը կկարողանան «լսել» հայ դասական կոմպոզիտորների գործերը. անարդարություն այլևս չկա
Բաբաջանյանի «Նոկտյուրնը» Նոր տարվա «Огонек»-ի պատվեր է. ո՞ւր են կորել հայկական հիթերը
Ծննդյան փոխված օրը, կամ ինչպե՞ս հայկական քիթը մատնեց Բաբաջանյանին
Երիտասարդ տարիքիս այս կամ այն թռիչքին ուզում եմ նորից հասնել. Մանսուրյանի «սովորական» օրը
թեգերը:
Համերգ, Հայաստան

Գլխավոր թեմաներ