05:53 10 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.10
  • GBP612.97
  • EUR536.59
  • RUB6.66
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
47010

«Հարսանիք թիկունքում» ներկայացման հեղինակները վստահ են՝ էկրանավորված տարբերակը կսիրվի այնպես, ինչպես բեմականացվածը:

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին պատմող, 2018-ին բեմ բարձրացած «Հարսանիք թիկունքում» ներկայացումը շուտով կհայտնվի մեծ էկրաններին։ Ֆիլմի վերջին նկարահանումները փետրվարի 25–ին էին, որին մասնակցել են նաև լրագրողները։ Ներկայացումը միշտ ցուցադրվել է լեփ-լեցուն դահլիճներում: Սա էլ ստեղծագործական խմբին ստիպել է մտածել էկրանավորման մասին:

Съемки фильма Свадьба в тылу
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Հարսանիք թիկունքումի» վերջին նկարահանումները

«Ներկայացման էկրանավորման առաջարկը եղել է նախորդ տարի։ Նկատի ունենալով մեր հայրենակիցների պահանջարկը ոչ միայն Հայաստանում և Արցախում, այլև սփյուռքում` Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի նախկին տնօրեն Տիգրան Վիրաբյանի կողմից առաջարկ եղավ էկրանավորել և «Հարսանիք թիկունքումը» հասանելի դարձնել մեր հայրենակիցներին ամբողջ աշխարհում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը, որը բեմական տարբերակի հեղինակն է:

Ներկայացումից ֆիլմի անցման  ընթացքում «Հարսանիք թիկունքում»-ի սյուժեն չի տուժել, եղել են փոքրիկ փոփոխություններ, ամբողջովին նորացվել են դերասանների հագուստներն ու դեկորները, նաև երաժշտական որոշակի փոփոխություն է եղել:  Ի դեպ, փետրվարի 10-ին մեկնարկած նկարահանումներն արդեն ավարտվել  են, առջևում մոնտաժային աշխատանքներն են:

Նկարահանումն իրականացվել է «Միտոյան» պրոդաքշնի կողմից՝ Արման Միտոյանի ղեկավարությամբ, օպերատորը Սուրեն Թադևոսյանն է, էկրանավորման ռեժիսորը՝ Արշալույս Հարությունյանը:

Տեխնիկական շատ խնդիրներ լուծելու համար նկարահանումները կատարվել են բեմի վրա:

Съемки фильма Свадьба в тылу
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Հարսանիք թիկունքումի» վերջին նկարահանումները

«Լեգենդար ներկայացումը մեծ էկրան բարձրացնելը հրաշալի գաղափար էր: Այն հուզում ու կպչում է յուրաքանչյուր հայի սրտի, սա այն ներկայացումն է, որ 65 անգամ լեփ-լեցուն դահլիճներով է անցել: Ժամանակն էր այն ավելի լայն շրջանով ներկայացնել»,- ասեց ֆիլմի ռեժիսոր Արշալույս Հարությունյանը՝ ընդգծելով, որ արել են ամեն ինչ հետաքրքիր աշխատանք ստանալու համար: «Ֆորմատի իմաստով նորություն է, նախադեպը չունի Հայաստանում: Սա թատրոնի ու կինոյի սինթեզ է»,-ավելացրեց նա:

Режиссер фильма Свадьба в тылу Аршалуйс Арутюнян
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ֆիլմի ռեժիսոր Արշալույս Հարությունյանը

«Հարսանիք թիկունքում» ներկայացման իրադարձությունները ծավալվում են 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ, հիմնված են իրական դեպքերի վրա։ Պիեսի հեղինակ Անահիտ Աղասարյանն այն գրել է հատուկ Գյումրու դրամատիկական թատրոնի համար։ 

Նշենք, որ ֆիլմն ամենայն հավանականությամբ  հանդիսատեսին կներկայացվի ապրիլի 2-ին` քառօրյայի տարելիցին: Ներկայացման էկրանավորման  համար ԿԳՄՍ նախարարությունը տրամադրել է մոտ 12 մլն դրամ:

  • Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը
    Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • «Հարսանիք թիկունքումի» վերջին նկարահանումները
    «Հարսանիք թիկունքումի» վերջին նկարահանումները
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • «Հարսանիք թիկունքումի» վերջին նկարահանումները
    «Հարսանիք թիկունքումի» վերջին նկարահանումները
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
1 / 3
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը

Ըստ թեմայի

«Ծիծաղի ու լացի խառնուրդ». նախագահը Գյումրիում դիտել է «Հարսանիք թիկունքում» դրաման
Նիկոլ Փաշինյանի կինը հուզվեց Գյումրիում ու չկարողացավ խոստումը կատարել
թեգերը:
Գյումրի, ֆիլմ, կինո, թատերական ներկայացում, Ապրիլյան քառօրյա պատերազմ

Գլխավոր թեմաներ