00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՈւՀԱ-ի «Հայկական հավաքականն» իր հաղթանակը նվիրել է թիմի հանգուցյալ անդամ Հովիկի հիշատակին

© Photo : Instagram / armyanskaya_sbornayaКоманда КВН из Москвы "Армянская сборная"
Команда КВН из Москвы Армянская сборная - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ուրախների և հնարամիտների ակումբի (ՈւՀԱ) «Հայկական հավաքականի» տղաներին սատարել և ոգևորել են Ռուսաստանում բնակվող հայերը։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik, Աստղիկ Սուքիասյան․ Ուրախների և հնարամիտների ակումբի Բարձրագույն լիգա անցած «Հայկական հավաքականը» փայլուն խաղ է ցուցադրել  1/8-րդ եզրափակչում։ Խաղը ռուսական Առաջին ալիքով եթերով կհեռարձակվի մարտի 21-ին, ժամը 21:20։

ՈւՀԱ–ի անդամ Արարատ Հակոբյանը Sputnik Արմենիային պատմել է հաղթանակի մասին և մանրամասներ ներկայացրել հանդիսատեսի վերաբերմունքից։

A post shared by "Армянская сборная", г. Москва (@armyanskaya_sbornaya) on

«Ամեն ինչ շատ լավ անցավ, իհարկե եղան նաև դժվարություններ, սցենարից շեղումներ, բայց ընդհանուր արդյունքը մեզ գոհացրեց։ Հանդիսատեսը ջերմ էր, մեր կատակների վրա ծիծաղում էին, ժյուրին՝ նույնպես։ Այնքան շատ մարդ էր եկել մեզ աջակցելու, հայերը շատ էին ու ակտիվ»,-պատմում է Արարատը։

Армянская сборная по КВН - Sputnik Արմենիա
«Դուրս կգանք բեմ ու ելույթ կունենանք Հովիկի համար». ՈՒՀԱ–ի անդամները կշարունակեն պայքարը

Նրա խոսքով` իրենց աջակցող հայերի մեջ եղել են ինչպես երիտասարդներ, այնպես էլ մեծահասակներ։ Նույնիսկ մնացած թիմերն են զգացել հայ հանդիսատեսի բուռն արձագանքը «Հայկական հավաքականի» խաղի ժամանակ։ Այդ թեմայով նաև կատակներ են ծնվել։

««Չլինի Հայաստանից մի ինքնաթիռ հայ երկրպագու եք բերել»,–ասում էին նրանք։ Դա շատ հաճելի էր։ Մենք անցանք հաջորդ փուլ։ Սա իսկապես հաղթանակ է, որը նվիրում ենք մեր Հովիկի հիշատակին. մեր լավ ընկերոջ, որը, ցավոք, այլևս մեզ հետ չէ, բայց միշտ կապրի մեր սրտերում»,- պատմում է Արարատը։

Խաղին ներկա են եղել նաև հանգուցյալ Հովիկ Գրիգորյանի բարեկամներից մի քանիսը, իսկ նրան ճանաչողներից շատերն էլ, որ իմացել են խաղի մասին, զանգել ու հաջողություն են մաղթել։

Նշենք, որ 1/8-րդ եզրափակչի խաղը տեղի է ունեցել մարտի 4-ին։

Ուրախների և հնարամիտների ակումբի Բարձրագույն լիգայի քառորդ եզրափակիչը կկայան մայիսի 26-ին։

Հիշեցնենք` Ուրախների և հնարամիտների ակումբի «Հայկական հավաքական» թիմի 25–ամյա անդամ Հովիկ Գրիգորյանը մահացել է 2020թ.–ի փետրվարի 1-ին։ Հունվարի 8-ին Հովիկն ուղեղի կաթված էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Հունվարի 21-ին նրան դուրս էին գրել հիվանդանոցից, որովհետև իրեն լավ էր զգացել։

Սոչիի հարավը հայերինն ու դաղստանցիներին էր. Գարիկն ՈւՀԱ–ի անցյալից լուսանկար է հրապարակել

Բայց հունվարի 23-ին Հովիկը կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք։ Օրեր շարունակ նա կոմայի մեջ էր։ ՈւՀԱ–ի «Հայկական հավաքական» թիմը սկսել էր գումար հավաքել ընկերոջ վիրահատության համար, սակայն նրա կյանքը փրկել չհաջողվեց։

Լրահոս
0