23:05 29 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
196 0 0

Ռուսաստանաբնակ ռեժիսոր Աննա Մելիքյանը պատմել է իր «Փերի» թրիլերի մասին և ասել, թե ինչ ծրագրեր ունի։

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. «Փերի» ֆիլմի համար սցենար գրելիս ռեժիսոր Աննա Մելիքյանը դիմել է հիպնոսի օգնությանը։ Նա իր մտահղացման մասին պատմել է ՌԻԱ Նովոստիին։

Մելիքյանի նոր թրիլերի պրեմիերան առցանց է կայացել։ Ֆիլմում դերասան Կոնստանտին Խաբենսկին մարմնավորել է վիրտուալ իրականության խաղեր ստեղծողի կերպարը։ Ըստ սյուժեի` գործարար Եվգենի Վոյգինը պատահաբար հանդիպում է Փերի անունով երիտասարդ ակտիվիստի (Եկատերինա Ագեևա), որը երազում է դերասանուհի դառնալ և նկարահանվել Լարս ֆոն Թրիերի ֆիլմում։ Այդ պահից ի վեր հերոսի կյանքը կարծես առցանց խաղի է վերածվում` լի արկածներով, հետապնդումներով և միստիկայով։

«Սկզբում գաղափարներ չկային։ Բայց երբ իմացա ռեգրեսիայի մասին (հիպնոսի տեխնիկա, որը բացահայտում է այն, ինչը համարում են նախորդ կյանքի հուշեր կամ ռեինկարնացիա. խմբ.) գնացի սեանսի` հասկանալու համար, թե ինչպես է դա լինում», – ասել է Մելիքյանը։

Հայտնի է` որոնք են անցած տարվա ամենաշահութաբեր ֆիլմերը

Սեանսից առաջ նա ռեգրեսոլոգին ասել է, որ մասնագիտությամբ ռեժիսոր է, սցենար է գրում և պարզապես նյութ է հավաքում։ Մելիքյանի խոսքով` հիպնոսին դիմելը հետաքրքիր փորձ էր։

«Ես ընդհանրապես կարծում եմ, որ նման պատմություններն իրենք են մարդուն գտնում այն ժամանակ, երբ դա պետք է», – ասել է Մելիքյանը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Anna Melikyan (@petta3399)

Նա համոզված է, որ յուրաքանչյուր ֆիլմ իր էներգիան ունի։ «Փերի» ֆիլմի սցենարը գրվել է դանդաղ, նկարահանման գործընթացը բավական երկար է տևել։

Մելիքյանը նշել է, որ անձամբ իր ընկալմամբ ֆիլմն այն գաղտնիքի մասին է, որը մոտ է և որը բոլորն ուզում են բացահայտել։ «Մարդն իր կյանքի ընթացքում փորձում է կռահել, նույնիսկ որոշակի եզրահանգումներ է անում, բայց մինչև վերջ չի բացահայտում այդ գաղտնիքը»,– ասել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Anna Melikyan (@petta3399)

Աննա Մելիքյանը նաև խոստովանել է, որ ֆիլմի նկարահանումներից առաջ համակարգչային խաղ է խաղացել` այդ ամենն ավելի լավ հասկանալու համար։ Ֆիլմում մի սյուժետային գիծ կա, երբ հերոսն ինչ–որ պահի ինքն իրեն ընկալում է որպես համակարգչային խաղի կերպար։

Դա կինեմատոգրաֆիական ձևով ընդգծելու համար դերասանի վրա տեսախցիկ են ամրացրել, որպեսզի դեպքերի զարգացումը երևա նրա աչքերով, ինչպես ընդունված է արկածային և կրակոցներով լի համակարգչային խաղերում։

Ինչ վերաբերում է ապագա ծրագրերին, Մելիքյանը նշել է, որ պատրաստվում է իր «Քնքշանք» սերիալին, որը կդառնա իր համանուն կարճամետրաժ ֆիլմի շարունակությունը։ Ռեժիսորը նաև հույս ունի, որ մեկուսացումից հետո անմիջապես նկարահանման հրապարակ դուրս կգա։

44-ամյա Աննա Մելիքյանը մեծացել է Երևանում, իսկ արդեն 17 տարեկանից տեղափոխվել է Մոսկվա։ Մելիքյանը «Մագնում» կինոընկերության հիմնադիրն է։ Նրա առաջին լիամետրաժ ֆիլմը եղել է «Մարսը», որին հաջորդել են «Ջրահարս», «Աստղը», «Սիրո մասին» ֆիլմերը։

Բիթլոմանիա` «համաճարակ», որի դեմ մինչև այժմ բժիշկներն անզոր են

Ըստ թեմայի

Խոսում են թուրքերեն, բայց մտածում ու զգում են հայերեն. ադիյամանցի հայ երգչի «ոդիսականը»
Հեռահար ներկայացում՝ «լեփ–լեցուն դահլիճով». Գյումրու տիկնիկային թատրոնն օգնեց «մնալ տանը»
Մարդիկ օնլայն հարթակներում թատրոն, համերգ, օպերա են դիտում. մշակութային շարժը մեծ է
թեգերը:
ռեժիսոր, ֆիլմ

Գլխավոր թեմաներ