22:08 04 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
52 0 0

Հայաստանում հունիսի 6-ին մեկնարկած մրցույթը կորոնավիրուսի համավարակի պատճառով անցկացվեց առցանց ռեժիմով։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Արամ Խաչատրյանի անվան XVI միջազգային երաժշտական մրցույթում հաղթել է ջութակահար Դիանա Ադամյանը։ Տեղեկությունը հրապարակվել է միջոցառման պաշտոնական կայքում։

Հայաստանում հունիսի 6-ին «մեկնարկած մրցույթը կորոնավիրուսի համավարակի պատճառով անցկացվեց առցանց ռեժիմով։ Այս տարի մրցույթին մասնակցեցին միայն ջութակահարները: Տեխնոլոգիական նորարարություններ կիրառվեցին, մասնավորապես հեռահար ձևաչափում արհեստական բանականության տեխնոլոգիաների շնորհիվ միասին հանդես եկան մենակատարն ու նվագախումբը։

«Հայտնի են Արամ Խաչատրյանի անվան XVI միջազգային երաժշտական մրցույթի հաղթողները։ Առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանի ներկայացուցիչ Դիանա Ադամյանը, երկրորդը` դանիացի Մայքլ Գերմերը։ Երրորդ տեղը շնորհվեց շվեդ Լորենց Կարլսին և թայվանցի Բել Տինգին», – գրված է հաղորդագրության մեջ։

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Ֆելիքս Հարությունյանը դափնեկրի դիպլոմ ստացավ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մրցույթին մասնակցելու իրավունք են ստացել նախընտրական փուլը հաղթահարած 19 ջութակահարներ Թայվանից, Կորեայից, Հոնկոնգից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Լյուքսեմբուրգից, Կանադայից, Դանիայից, Շվեդիայից, Ճապոնիայից, Ավստրիայից, Հունաստանից և Հայաստանից։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը երաժշտական մրցույթների միջազգային ֆեդերացիայի անդամ է։ Կազմակերպիչը «Արամ Խաչատրյան–մրցույթ» մշակութային հիմնադրամն է։ Միջոցառումն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Տարբեր տարիների Խաչատրյանի անվան մրցույթի հաղթողներ են ճանաչվել հայտնի երաժիշտներ, այդ թվում` թավջութակահարներ Նարեկ Հախնազարյանը և Անդրեյ Իոնիցան, դիրիժոր Միրան Վոպոտիչը, ջութակահարներ Ֆյոդոր Ռուդինն ու Յարոսլավ Նադրժիցկին։

Աթաթուրքի և թուրքերենի «կնքահայրը», կամ հայը, որի մասին թուրքերը լռել չեն կարող

Հանրահայտ կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և պետական մրցույթների դափնեկիր Արամ Խաչատրյանը ծնվել է 1903 թվականի մայիսի 24-ին Վրաստանում։ Կոմպոզիտորը համաշխարհային ճանաչման է հասել իր «Գայանե» և «Սպարտակ» բալետների շնորհիվ։ Խաչատրյանն աշխատել է նաև թատրոնի և կինոյի բնագավառում։ Նրա երաժշտությունը հնչում է մի շարք ֆիլմերում։ Կոմպոզիտորը մահացել է 1978 թվականի մայիսի 1-ին։

Հայերը ֆրանսերեն են սովորել, ֆրանսիացիները` սիրահարվել Արցախին. ֆիլմ, որն ընտրեց Կաննը

Ըստ թեմայի

Բակունցի մայրն այդպես էլ չիմացավ որդու գնդակահարության մասին. քիչ հայտնի դրվագներ
Ինչպես սասունցի Բեհչեթը դարձավ Կարոտ․ Արևմտյան Հայաստանում ապրող ու աշխատող հայ լրագրողը
Քոլեջի շրջանավարտները կկարողանան մեկ տարի շահել, բայց մի կարևոր պայման կա
թեգերը:
մրցույթ, ջութակ, Հայաստան

Գլխավոր թեմաներ