21:13 04 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
92020

Քանի դեռ թանգարանները չեն վերաբացվել, ակտիվացնելու են առցանց գործունեությունն ու այցելուների հետ կապը։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Հայաստանի ազգային պատկերասրահի նորանշանակ տնօրեն Մարինա Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ իրենց առաջիկա քայլերն ուղղված են լինելու թանգարանների վերաբացման գործընթացին։ Մասնավորապես այդ ուղղությամբ կլինեն քննարկումներ` պայմանով, որ պետք է խստիվ պահպանվեն հակահամաճարակային կանոնները։

«Մինչ թանգարանի ժամանակավոր և մշտական ցուցադրությունների վերաբացումը նախատեսում ենք հնարավորինս ակտիվացնել առցանց գործունեությունը, առաջիկայում նախատեսում ենք վիրտուալ էքսկուրսիաների կազմակերպում»,-ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով՝ քանի դեռ թանգարանները չեն վերաբացվել, ակտիվացնելու են առցանց գործունեությունը։

«Այսօր մեր առաջնային խնդիրը թանգարանի, մասնավորապես «Դալի և Պիկասո»  ցուցադրության վերաբացումն է, քանի որ նմուշները Ազգային պատկերասրահին հանձնված են ժամանակավոր: Վստահ ենք, որ այցելուների ընդունման գործընթացի ճիշտ կազմակերպման պարագայում խնդիրներ չեն լինի»,-պարզաբանեց Հակոբյանը։

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենը նշեց նաև, որ այս պահին կա շինարարության խնդիր, որովհետև ուզում են ջերմախոնավային համակարգը փոխել։

«Թանգարանային ճիշտ կլիմայական պայմանների ապահովումն այսօր կարևորագույն խնդիրներից է, քանի որ թանգարանի առաջնային գործառույթներից է նմուշների պատշաճ պահպանությունը»,-ասաց նա:

Հակոբյանը վստահ է, որ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի հակակամաճարակային կանոնները խստագույնս պահպանվեն, մարդիկ վերաբացումից հետո չվախենան այցելել թանգարաններ։

Հավելենք, որ Մարինա Հակոբյանը 2003 թվականից աշխատում է Ազգային պատկերասրահում։ Սկզբում` որպես ավագ գիտաշխատող, այնուհետև 2011 թվականին նշանակվել է Գրաֆիկայի բաժնի վարիչ, 2018 թվականին զբաղեցրել է Ազգային պատկերասրահի գիտական քարտուղարի պաշտոնը, իսկ այսօր արդեն Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենն է։

Ըստ թեմայի

Հիպնոսն է օգնել. ինչպես է Աննա Մելիքյանն իրականում ստեղծել «Փերի» ֆիլմը
Հետ չմնալով Լուվրից ու Էրմիտաժից. Ձիթողցյանների տունը համալրվեց աուդիոգիդ համակարգով
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել հայուհին
թեգերը:
Հայաստանի ազգային պատկերասրահ, Թանգարան, Հայաստան

Գլխավոր թեմաներ