22:01 04 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
37 0 0

Կորոնավիրուսի հետևանքով թատրոններն անցել են առցանց աշխատանքի. Սունդուկյանի թատրոնը չի թողնի, որ իր հանդիսատեսը ձանձրանա։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Ելնելով երկրում տիրող համավարակի պայմաններից՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն անցել է աշխատանքային նոր պայմանների։

«Հուլիս-օգոստոս ամիսներին թատրոնը կշարունակի ստեղծագործական ակտիվ ընթացքը՝ առցանց հարթակում հասանելի նոր ծրագրերով։ Թատրոնի 100-ամյակին ընդառաջ կիրականացվի «Հուշերի քառուղիներ» ծրագիրը։ Դրա միջոցով թատրոնի ներկայիս դերասանները կներկայացնեն թատրոնի նախկին աշխատակիցներին` մեծ արվեստագետների»,–նշված է թատրոնի տարածած հաղորդագրության մեջ։

Ամռանը թատրոնը կներկայանա նաև համագործակցային նոր ծրագրով՝ աշխատելով հայաստանյան թանգարանների հետ։ «Թատերական ընթերցումներ» շարքի շրջանակում թատրոնի դերասանները կընթերցեն նամակներ, պատմվածքներ, բանաստեղծություններ, հուշեր, հետաքրքրաշարժ պատմություններ և այլ ուշագրավ նյութեր, որոնք կընտրեն և կտրամադրեն թանգարանները։ Ընթերցումները հասանելի կլինեն թե´ թատրոնի, թե´ թանգարանների ֆեյսբուքյան էջերում։

Փարաջանովի «Նռան գույնը» ներառվել է խորհրդային կարևորագույն ֆիլմերի ցանկում

Մայր թատրոնն արդեն իսկ ստացել է մի շարք թանգարանների համաձայնությունը՝ Հայաստանի ազգային պատկերասրահ, Ե. Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարան, Երևանի պատմության թանգարան, Հովհ. Թումանյանի թանգարան, Ավ. Իսահակյանի տուն-թանգարան, Ե. Չարենցի տուն-թանգարան, Մ․ Սարյանի տուն-թանգարան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Ա. Խաչատրյանի տուն թանգարան, Պ. Սևակի տուն-թանգարան, Պ. Պռոշյանի տուն-թանգարան։

Հիշեցնենք, որ արտակարգ դրության ընթացքում` ապրիլ-մայիս ամիսներին Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնն իր բեմադրությունների ցուցադրումը կազմակերպեց առցանց տարբերակով։ Առցանց տարբերակով ներկայացվեց նաև «Դասարան+Դասական» կրթական ծրագիրը, որի առաջին փուլը տեղի էր ունեցել 2019-ի աշնանը և մեծ արձագանք էր ունեցել։ Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը «Զրույց հայտնիների հետ» շարքով հանդիպումներ ունեցավ արդի հայ թատերարվեստի հայտնի ներկայացուցիչների հետ և քննարկեց երիտասարդներին հուզող արդիական հարցեր։ «Հետնաբեմ» շարքը բացահայտեց թատրոնի գաղտնիքները՝ ներկայացնելով բեմի և դահլիճի կառուցվածքը, լուսային և ձայնային համակարգերը, բեմանկարչության, բեմազգեստի, բեմական կերպարի ստեղծումը։ Ծրագրի 32 հաղորդումներն ունեցել են 300 000 դիտում։

Ըստ թեմայի

Հայերը ֆրանսերեն են սովորել, ֆրանսիացիները` սիրահարվել Արցախին. ֆիլմ, որն ընտրեց Կաննը
Բակունցի մայրն այդպես էլ չիմացավ որդու գնդակահարության մասին. քիչ հայտնի դրվագներ
Սիմոն Աբգարյանը միանգամից երեք մրցանակ է ստացել «Մոլիեր» մրցանակաբաշխության ժամանակ
թեգերը:
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, Թատրոն, Հայաստան

Գլխավոր թեմաներ