00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մայրիկի», «Արարատի», «Կտոր մը երկնքի» ստեղծողները և ոչ միայն․ 5 հայ հանճարեղ ռեժիսորները

© AFP 2024 / STFРежиссер Анри Верной с камерой
Режиссер Анри Верной с камерой - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Յուրաքանչյուր տարի հուլիսի 1-ին նշվում է Ռեժիսորի օրը։ Մասնագիտական օրվա կապակցությամբ Sputnik Արմենիան ներկայացնում է հինգ տաղանդավոր հայի, որոնք աշխարհին հանճարեղ գործեր են նվիրել։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Կինոյի մոգական աշխարհը ստեղծելու համար մի շարք մասնագետներ են աշխատում՝ սկսած դիմահարդարներից ու լուսային դիզայներներից, մինչև օպերատորներ ու դերասաններ։ Սակայն «գերագույն մոգերը», միևնույնն է, ռեժիսորներն են։

Ռեժիսորի օրվա կապակցությամբ Sputnik Արմենիան ներկայացնում է 5 հայ ռեժիսորի, որոնց ֆիլմերը սիրվել են ու մրցանակների արժանացել։

Անրի Վերնոյ

Ֆրանսահայ ռեժիսոր ու սցենարիստ Անրի Վեռնոյը (Աշոտ Մալաքյան) հիմնականում քրեական ու արկածային ֆիլմեր է նկարահանել։ Նա իր կարիերայի ընթացքում ստեղծել է ավելի քան 60 ֆիլմ` Ալեն Դելոնի, Կլաուդիա Կարդինալեի, Ժան Գաբենի, Իվ Մոնտանի, Ժան Պոլ Բելմոնդոյի, Օմար Շարիֆի, Ֆերդինանդելի և այլ հայտնի դասարանների մասնակցությամբ։

© cocteil.blogspotԱնրի Վերնոյ
«Մայրիկի», «Արարատի», «Կտոր մը երկնքի» ստեղծողները և ոչ միայն․ 5 հայ հանճարեղ ռեժիսորները  - Sputnik Արմենիա
Անրի Վերնոյ

Մալաքյանը` որպես իր գործի իսկական վարպետ, մի շարք պարգևների է արժանացել, իսկ «Հինգ ոտքերով ոչխար» ֆիլմի համար «Օսկար» է ստացել։

 

Սակայն հայ հանդիսատեսին Անրի Վեռնոյը հայտնի է նախևառաջ «Մայրիկ» և «Պարադի փողոց, տուն 588» ֆիլմերով։ Այդ պատմակենսագրական ֆիլմերում նա իր ընտանիքի օրինակով պատմում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության ու կոտորածից փրկվածների ճակատագրի մասին (ռեժիսորը ծնվել է 1920 թվականին Թուրքիայում, իսկ չորս տարի անց նրա ընտանիքը փախել է Մարսել)։

Սրանք նրա վերջին ֆիլմերն էին։ Ի դեպ, Վերնոյը դրանք նկարահանել է ընկերոջ՝ հայտնի գրող Անրի Տրուայայի (Լևոն Թորոսյան) առաջարկով։ Երկու ֆիլմերի գլխավոր դերակատար Կլաուդիա Կարդինալեն խոստովանել է, որ «Մայրիկն» իր մոր ամենասիրած ֆիլմն էր։

Սերգեյ Փարաջանով

Աշխարհահռչակ կինոռեժիսոր, սցենարիստ ու նկարիչ Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թվականին Թիֆլիսում (այժմ` Թբիլիսի)։ Նա բազում կինոմրցանակների է արժանացել, Հայկական ու Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման արժանացել։

© Photo : Музей Сергея ПараджановаՍերգեյ Փարաջանով
«Մայրիկի», «Արարատի», «Կտոր մը երկնքի» ստեղծողները և ոչ միայն․ 5 հայ հանճարեղ ռեժիսորները  - Sputnik Արմենիա
Սերգեյ Փարաջանով

Փարաջանովին մեծ ճանաչում են բերել «Մոռացված նախնիների ստվերները» (1965) և «Նռան գույնը» (1968) ֆիլմերը, որոնց շնորհիվ ռեժիսորին համարում են «խորհրդային նոր ալիքի» ու «պոետիկ կինեմատոգրաֆի» ստեղծողներից մեկը։

Առաջին ֆիլում Փարաջանովն անդրադառնում է այն փիլիսոփայական հարցերին, որոնք նրան հուզում էին ամբողջ կյանքի ընթացքում` ճակատագիր, կյանք ու մահ, սեր` մարմնական ու հոգևոր։ Նա իր արվեստում բազմիցս անդրադարձել է այդ թեմաներին։

Ինչ վերաբերում է «Նռան գույնը» ֆիլմին, ապա այն պոետիկ կինոպատում է XVIII դարի բանաստեղծ և աշուղ Սայաթ-Նովայի մասին։ 1968 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված ֆիլմում ներկայացված են բանաստեղծի հոգևոր աշխարհը, կրոնի, աշխարհիկ իշխանության ու ժողովրդի հանդեպ նրա վերաբերմունքը, նաև նրա սիրո պատմությունը։

Փարաջանովին դատապարտել են խորհրդային իշխանությանը քննադատելու համար, նա չորս տարի անցկացրել է բանտում (դե յուրե նրան դատապարտել են միասեռ հարաբերություններ ունենալու մեղադրանքով)։ Ռեժիսորին ազատ են արձակել խորհրդային ստեղծագործական մտավորականության ջանքերի ու միջազգային արշավի շնորհիվ։ Բանտից հետո նա շարունակել է ֆիլմեր նկարել։

Սերգեյ Փարաջանովի արձանները կանգնեցվել են Թբիլիսիում ու Կիևում, իսկ Երևանում գործում է նրա թանգարանը, որը քաղաքի ամենահայտնի վայրերից է։

Հենրիկ Մալյան

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանը ծնվել է Թբիլիսիում, Փարաջանովից մեկ տարի հետո։

© Photo : YouTube / Alexsandr GanjumyanՀենրիկ Մալյան
«Մայրիկի», «Արարատի», «Կտոր մը երկնքի» ստեղծողները և ոչ միայն․ 5 հայ հանճարեղ ռեժիսորները  - Sputnik Արմենիա
Հենրիկ Մալյան

Շատերն անգիր գիտեն նախորդ դարի 60-80-ականներին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված նրա ֆիլմերը։ Մալյանի ամենահայտնի ֆիլմերից են «Նվագախմբի տղաները», «Եռանկյունին», «Մենք ենք, մեր սարերը», «Հայրիկը», «Նահապետը»։

Մեծ հաջողություն է ունեցել «Կտոր մը երկինք» ֆիլմը, որի գլխավոր դերակատարներն են Սոֆիկո Ճիաուրելին, Ֆրունզիկ Մկրտչյանը, Աշոտ Ադամյանն ու Գալինա Բելյաևան։

Ֆիլմի սյուժեն այսօրվա չափանիշներով էլ է սկանդալային, իսկ 80-ականներին մեծ աղմուկ բարձրացրեց։ «Սիրունիկը» հայտնի ֆիլմից ուղիղ տասը տարի առաջ հայ ռեժիսորը պատմեց մի տղայի մասին, որը ոչ միայն սիրահարվեց թեթևաբարո կնոջը, այլև ամուսնացավ նրա հետ։

Ֆիլմն առանձնացրել էին Սան Ռեմոյի կինոփառատոնում, իսկ Մալյանը 1981 թվականին Համառուսական կինոփառատոնին լավագույն ռեժիսուրայի համար մրցանակ էր ստացել։

Ալբերտ Մկրտչյան

Հայկական կինոյի ոսկեդարանում են հայտնվել նաև լեգենդար դերասան Մհեր Մկրտչյանի եղբոր՝ Ալբերտ Մկրտչյանի ֆիլմերը։ Նրա ֆիլմերում հնչած արտահայտություններից շատերը թևավոր են դարձել, իսկ ֆիլմերն այսօր էլ սիրում են ոչ միայն տարիքով մարդիկ, այլև երիտասարդները։

© Архив театра им. Мгера МкртчянаԱլբերտ Մկրտչյան
«Մայրիկի», «Արարատի», «Կտոր մը երկնքի» ստեղծողները և ոչ միայն․ 5 հայ հանճարեղ ռեժիսորները  - Sputnik Արմենիա
Ալբերտ Մկրտչյան

Հայաստանի ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանը ծնվել է 1937 թվականին Լենինականում (ներկայիս Գյումրի)։ 1971 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետն ու նույն տարվա ընթացքում սկսել է աշխատել որպես «Հայֆիլմի» բեմադրող ռեժիսոր։

Նա հայտնի է դարձել «Խոշոր շահում» լիրիկական կատակերգության, «Հին օրերի երգը» դրամայի, նաև «Ուրախ ավտոբուսը», «Տխուր փողոցի լուսաբացը» և այլ ֆիլմերի շնորհիվ։

Մեծ ճանաչում ունի նաև նրա` 1985 թվականին նկարահանված «Մեր մանկության տանգոն»` Ֆրունզիկ Մկրտչյանի ու Գալյա Նովենցի մասնակցությամբ, որը նույն տարում լավագույն գեղարվեստական ֆիլմ ճանաչվեց Համամիութենական կինոփառատոնում, իսկ Գալյա Նովենցը` լավագույն դերասանուհի։

Հետագայում դերասանուհին խոստովանեց՝ թեև իր բոլոր կերպարներին սեփական երեխաների պես է վերաբերվում, բայց «Մեր մանկության տանգոյի» Սիրանուշն ամենահոգեհարազատ կերպարն է։

Ատոմ Էգոյան

Կանադահայ կինոռեժիսոր, սցենարիստ ու պրոդյուսեր Ատոմ Էգոյանը ծնվել է 1960 թվականին Կահիրեում։ Ընտանիքը Կանադա է տեղափոխվել, երբ նա երկու տարեկան է եղել։

© Sputnik / Asatur YesayantsԱտոմ Էգոյան
«Մայրիկի», «Արարատի», «Կտոր մը երկնքի» ստեղծողները և ոչ միայն․ 5 հայ հանճարեղ ռեժիսորները  - Sputnik Արմենիա
Ատոմ Էգոյան

Էգոյանին ճանաչում բերեց «Էկզոտիկա» (1994) ֆիլմը։ Ամենահայտնի աշխատանքներն են՝ «Ֆելիսիայի ուղևորությունը», «Քլոե», «Հիշել»։ «Լուսավոր գալիքը» ֆիլմը 1997 թվականին մրցանակի է արժանացել Կաննի կինոփառատոնում։

2002 թվականին նա նկարեց Հայոց ցեղասպանության ու ազգամիջյան խնդիրների մասին պատմող «Արարատ» ֆիլմը, որի գլխավոր դերերում հանդես եկան Շառլ Ազնավուրը, Քրիստոֆեր Պլամերը, Դևիդ Ալփեյը, Էրիկ Բողոսյանը և ռեժիսորի կինը` Արսինե Խանջյանը։

«Արարատը» Կանադայի բարձրագույն ազգային կինոմրցանակ է ստացել և «լավագույն կանադական ֆիլմ» ու «տարվա լավագույն ֆիլմ» ճանաչվել։ Էգոյանը 2003 թվականին արժանացել է Կանադայի գրողների գիլդիայի մրցանակին։ «Արարատը» նաև Քաղաքական կինոյի միության մրցանակ է ստացել` որպես մարդու իրավունքների ոլորտի լավագույն ֆիլմ։

Ատոմ Էգոյանը նաև «Ոսկե արմավենի», «Ոսկե առյուծ» ու «Ոսկե ծիրան» ունի։ Մի խոսքով՝ մի շարք հեղինակավոր մրցանակներ ու պարգևներ։ Իսկ կինոարվեստի աշխարհը նախևառաջ հիշում է նրա եզակի ու անկրկնելի ոճը․․․

Թեև մենք նյութում հինգ ռեժիսորի ենք ներկայացրել, բայց տաղանդավոր հայ ռեժիսորների ցանկը, բնականաբար, այսքանով չի սահմանափակվում։ Շատերն են իրենց ներդրումն ունեցել Հայաստանի կամ մեկ այլ երկրի կինոոլորտի զարգացման գործում։

Լրահոս
0