11:40 13 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP632.83
  • EUR570.60
  • RUB6.64
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
33910

Մհեր Մկրտչյանի 90-ամյակն է, ինչի առթիվ նրա հետ աշխատած դերասանները պատմել են իրենց հուշերի մասին` ներկայացնելով այնպիսի դեպքեր, որոնք հանրությանը հայտնի չեն։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. «Ֆրունզի՛կ,  երբեմն այնտեղից հետևի՛ր մեզ, մենք քեզ հիշում ու սիրում ենք»․Մհեր Մկրտչյանի գործընկերուհին` «Ունայնություն ունայնությանց» (Суета сует)  ֆիլմի ռեժիսոր, ՌԴ ժողովրդական արտիստ Ալլա Սուրիկովան այսպես է սկսել իր վիդեոուղերձը` շնորհավորելով Մհեր Մկրտչյանի ծննդյան 90-ամյակը։

Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնը Մհեր Մկրտչյանի 90-ամյակի առթիվ կապ է հաստատել դերասանի ռուս գործընկերների հետ, որոնք հիշել են հայ մեծանուն արտիստին ու պատմել հետաքրքիր պատմություններ իրենց համատեղ աշխատանքներից։

Ալլա Սուրիկովան հիշում է, որ «Суета сует» ֆիլմում Ֆրունզիկին դերի համար միանգամից չեն հաստատել։ Ֆիլմի սցենարիստը չէր համակերպվում Ֆրունզիկի հայկական ակցենտի հետ։ Խնդիրը լուծելու համար հեղինակը գրում է հատուկ դրվագ, որը միանգամից փոխում է ամեն ինչ։ «Հիշում եք`  ֆիլմում հերոսուհին՝ Գալինա Պոլսկիխը, Ֆրունզիկին ասում է, թե այսքան ժամանակ ապրում ես Մոսկվայում, բայց այդպես էլ չսովորեցիր նորմալ ռուսերեն խոսել։ Ի պատասխան Ֆրունզիկի հերոսն ասում է. «Ռուսաց լեզուն այնքան հարուստ է, իսկ ես աղքատ մարդ եմ»»,- հիշում է Ալլա Սուրիկովան։

Նա պատմում է, որ գործընկերն իրեն մի քանի հայերեն արտահայտություն էր սովորեցրել։ «Ինչպես օրինակ՝ «ցավդ տանեմ»։ 

Սուրիկովան ասում է` այժմ աշխարհն այնքան դաժան է, ագրեսիվ և անհանգիստ, երբ մարդը կարողանում է ասել «վերցնեմ քո ցավը»... շատ մեծ, լուրջ ու կարևոր իմաստ կա այդտեղ։ Նա շնորհավորել է հայ ազգին Ֆրունզիկի նման տաղանդավոր որդի ունենալու համար։

Դերասանուհի, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ, ՌԴ Պետական Դումայի  պատգամավոր Ելենա Դրապեկոն Մհեր Մկրտչյանի հետ նկարահանվել է «Միայնակներին տրվում է հանրակացարան» (Одиноким предоставляется общежитие) ռոմանտիկ կատակերգությունում։ Նա հիշում է, թե բոլորին որքան էր տպավորում Մհեր Մկրտչյանի ստեղծագործ միտքը։ «Ամեն անգամ ռեժիսորի հետ հանդիպելիս մեր դերերը  ներկայացնում էր նորովի, ու մենք դառնում էինք ֆիլմի գլխավոր հերոսները։ Շատ էր աշխատում նաև հագուստների վրա. «Միայնակներին տրվում է հանրակացարան» ֆիլմում մուշտակը հենց ինքն է մտածել, դրանով նա առանձնահատուկ էր»,- հիշում է Դրապեկոն։

Երևան աշխատանքային այցի ժամանակ Ելենա Դրապեկոն այցելել է Մհեր Մկրտչյանի շիրմին։ Նա, կանգնելով  Ֆրունզիկի շիրմի առաջ, ասել է այն խոսքերը, որ հնչում էին ֆիլմում. «Բալիկ ջան, ցավդ տանեմ, ես քեզ սիրում եմ»։

Այդ ուրախ և տխուր մարդը․ Ֆրունզիկ Մկրտչյանի 7 հայտնի դերերը` մահվան օրվա կապակցությամբ

Հիշեցնենք, որ հայ մեծ դերասան, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում 1930 թվականի հուլիսի 4-ին։

Նա իր ինքնատիպ կերպարով հանդես է եկել մի շարք ֆիլմերում` «01-99», «Նվագախմբի տղաները», «Եռանկյունի», «Մենք ենք, մեր սարերը», «Կտոր մը երկինք», «Հայրիկ», «Հին օրերի երգը»։

Մհեր Մկրտչյանը նկարահանվել է նաև խորհրդային մի շարք սիրված ֆիլմերում`  «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» և այլն։

Ըստ թեմայի

Դովլաթյանի դարաշրջանը, կամ ինչպես են մկրտվել երկու ֆրունզիկները
«Մեկ-զրո, օգուտ քեզ, Իշտոյանի կնիկն ես». «Արարատ-73»-ի լեգենդը 72 տարեկան է
«Մայրիկի», «Արարատի», «Կտոր մը երկնքի» ստեղծողները և ոչ միայն․ 5 հայ հանճարեղ ռեժիսորները
թեգերը:
հոբելյան, ֆիլմ, դերասան, դերասանուհի, ԽՍՀՄ, Մհեր Մկրտչյան (Ֆրունզիկ)

Գլխավոր թեմաներ