16:45 11 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.32
  • GBP635.72
  • EUR572.14
  • RUB6.66
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
371 0 0

Այս գյուղում են ապրում Մուսա լեռան պաշտպանների հետնորդները, որոնք պատերազմից հետո վերադարձել են տուն։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Վաքըֆ գյուղում Հայաստանի պատմության ու մշակույթի թանգարան է բացվել։ Տեղեկությունը հայտնում է Massis Post պարբերականը։

Վաքըֆը Թուրքիայի վերջին հայկական գյուղ են անվանում։ Տարածքը գտնվում է ժամանակակից Թուրքիայի տարածքում, բայց ժամանակին սիրիական Ալեքսանդրետտա գավառի կազմում է եղել։ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ՝ 1939 թվականին, Սիրիայի ֆրանսիական վարչակազմն այդ տարածքն անհատույց փոխանցել է Թուրքիային։

Այնտեղ՝ նարնջի այգիներով ու հին տներով շրջապատված գյուղում, ընդամենը մոտ հարյուր մարդ է մնացել։ Ամեն տարի այնտեղ են գնում` «հին Հայաստանի մի կտորը» տեսնելու, լուսանկարում են եկեղեցին, առնում են գյուղում սարքած մուրաբան ու օճառը և արևմտահայերեն են լսում։

700,000 համշենահայերը․ ինչո՞ւ են Հոպայի թեյը հայկական համարում

Այս գյուղում ծնված լրագրող և մշակութաբան Լորա Բայտարը հինգ տարի առաջ որոշել է պատմամշակութային թանգարան ստեղծել։ Այժմ թանգարանը պատրաստ է ընդունել այցելուներին։

«Սովորաբար այստեղ մեկ օրով են գալիս, լուսանկարում են եկեղեցին ու հեռանում։ Իսկ ես ուզում եմ, որ մարդիկ մեր պատմության ժառանգությունն ավելի լավ հասկանալու ու գնահատելու հնարավորություն ունենան», - ասում է նա։

Այստեղ են ապրում Մուսա լեռան պաշտպանների հետնորդները։ 53 օր տևած պաշարումից հետո ֆրանսիական նավերը փրկել են այդ մարդկանց։ Շատերը Ֆրանսիա են մեկնել, բայց մի մասը վերադարձել է տուն՝ հայրենի գյուղ։

Բայտարն ու նրա ամուսինը՝ Ջեմ Չապարը, Վաքըֆը գյուղի եկեղեցու հոգաբարձուների խորհրդի անդամներ են։ 2018 թվականին Հրանտ Դինքի հիմնադրամի, Հաթայ քաղաքի հնագիտության թանգարանի, նաև Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության աջակցությամբ նրանք պետական դրամաշնորհ են ստացել թանգարան ստեղծելու համար։

Հետո ձայնագրել են տեղացիների հետ խոսակցությունները, որոնք ընտանեկան հիշողություններ են։ Գյուղացիները համաձայնել են թանգարանին հագուստ, զարդեր ու լուսանկարներ նվիրել։

Բացի այդ, թանգարանում կան հայ եկեղեցու պատմությանը, ճարտարապետությանը, խաղողօրհնեքին, հարիսա պատրաստելուն ու հայերի գաղթին նվիրված բաժիններ։

«Մարդիկ արդեն մի լուսանկարով չեն հեռանա այստեղից։ Նրանք իրենց հետ հիշողություններ կտանեն», - ասում է Բայտարը։

Ցուցադրությունն արդեն պատրաստ է, սակայն կորոնավիրուսի տարածման պատճառով բացման պաշտոնական արարողություն դեռ չի եղել։ Այդուհանդերձ, թանգարանն արդեն սպասում է այցելուների։

Ինչպես Ուդի Երվանդը ԱՄՆ-ից վերադարձավ ու սկսեց հայկական երգը տարածել Արևմտյան Հայաստանում

Ըստ թեմայի

«Մենք նման ենք մոլորված որբ երեխաների». Դերսիմի հայերը բացահայտում են իրենց արմատները
Արևմտյան Հայաստանի ծպտյալ հայերը. ինչն է նրանց ավելի ինքնավստահ և ուժեղ դարձնում
Խոսում են թուրքերեն, բայց մտածում ու զգում են հայերեն. ադիյամանցի հայ երգչի «ոդիսականը»
թեգերը:
Թանգարան, Գյուղ, Թուրքիա

Գլխավոր թեմաներ