00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Էնպես կխաղամ, դեռ կտեսնես…»․ անկրկնելի Գայլա Նովենցի կյանքի ու դերերի մասին

Բաժանորդագրվել
Արդեն 8 տարի է, ինչ մեզ հետ չէ հայ հանդիսատեսի ու հեռուստադիտողի սիրելին՝ դերասանուհի Գալյա Նովենցը։ Sputnik Արմենիան որոշել է վերհիշել որոշ դրվագներ նրա կյանքից։

Նրան անվանում էին հայկական Աննա Մանյանի, «հոյակապ» տանջված, որը կարողանում էր անգամ էկրանի միջով փոխանցել ցավը, մարմնավորել բոլոր հայուհիների հավաքական կերպարը։ Գալյա (Գալինա) Նովենցը կյանքին հրաժեշտ տվեց 2012թ․-ի հուլիսի 22-ին։ Վերջին դերը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում նա խաղաց մահից ընդամենը մեկ ամիս առաջ։

 Էնպես կխաղամ, դեռ կտեսնես…

Գլխավոր աշխատանքը կինոյում, որը Գալյա Նովենցին մեծ ճանաչում բերեց, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում, Սիրանուշի դերն էր Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն»(1985թ․) ֆիլմում։ Նովենցը կերտել էր ուժեղ ու տառապող կնոջ կերպար, որին ամուսինը լքում և գնում է ուրիշ կնոջ մոտ։ Ֆիլմում նրա կերպարի՝ «Կեղնի մե օրըմ, օր երկնքից տեսնիմ, թե աշխարհը ընչի է ըսպես ծուռ» արտահայտությունը վաղուց արդեն թևավոր խոսք է դարձել:

Дом на улице Ачемян, известный по фильму Танго нашего детства - Sputnik Արմենիա
Գյումրու պատմության մոռացված մասնիկը. ինչ կլինի Ֆրունզիկի և Գալյա Նովենցի «սիրո տան» հետ

Ֆիլմում նա կատարյալ գյումրվա բարբառով է խոսում, այդ պատճառով էլ շատերը կարծում են, թե Նովենցը գյումրեցի է։ Իրականում նա Երևանում է ծնվել, իսկ Սիրանուշի դերի մեջ մտել է այն պահից, երբ իմացել է, որ դերն ուզում են տալ․․․ ոչ իրեն։

Ֆիլմի ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը (մահացավ 2018թ․-ին), «Մենք ենք, մեր ֆիլմերը» հեռուստահաղորդման ընթացքում պատմում էր, որ Սիրանուշի դերում պատկերացնում էր մեկ այլ հոյակապ դերասանուհու՝ վրացուհի Սոֆիկո Չիաուրելլիին։

«Մի անգամ Գալյային ասացի, որ որոշել եմ այդ դերի համար Չիաուրելլիին հրավիրել։ Գալյան, որ մինչ այդ հանգիստ լսում էր ինձ, հանկարծ զայրացավ, տեղից վեր թռավ և բացականչեց․ «Այսինքն ե՞ս չեմ խաղալու այդ դերը։ Էնպես կխաղամ, դեռ կտեսնես»։ Եվ հասկացա, որ հենց այդպիսի էներգետիկա եմ փնտրում։ Սիրանուշի դերն արդեն նրանն էր»,-պատմել է Մկրտչյանը։

Ասում են՝ որ «Մեր մանկության տանգոն» դիտելուց հետո Չիաուրելին ինքը հիացմունքով է արտահայտվել Նովենցի խաղի մասին՝ ասելով․ «Վերջ, հայկական կինոն այլևս իմ կարիքը չունի»։

«Ես այդպես էլ չասացի նրան, որ հոյակապ դերասանուհի է․․․»

Ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը՝ Նովենցի ամուսինը, նրա մահից հետո ապրեց ընդամենը մի քանի տարի և մահացավ 2019թ․-ին։

Ղազանչյանը շատ ծանր էր տանում սիրելի կնոջ մահը և հաճախ էր լրագրողների հետ խոսում Նովենցի մասին։ 2018թ․-ին  Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվեց Նովենցի մասին հաղորդում, որում Ղազանչյանն առաջին անգամ պատմեց իրենց ընտանեկան կյանքի մասին։

«Չգիտեր՝ հոգնածությունն ինչ է։ Մորս մահից հետո նրա հոգածության տակ չորս տղամարդ էր՝ ես, հայրս և մեր երկու որդիները։ Նա հասցնում էր լվացք անել, հավաքել, յուրքանչյուրիս համար ուտելիք պատրաստել, նաև խաղալ կինոյում ու թատրոնում։ Ամեն ինչ հասցնում էր ու երբեք չէր բողոքում»,-պատմում էր Ղազանչյանը։

Նա ժպիտով նշում էր, որ 53 տարվա համատեղ կյանքի ընթացքում այդպես էլ ոչ մի անգամ չեն կռվել։

Ֆրունզիկ, այնտեղից հետևիր մեզ. խորհրդային կինոյի հայտնիները պատմել են Մհեր Մկրտչյանի մասին

«Հենց զգում էի՝ բանը հասնում է վեճի, ասում էի՝ կներես։ Իսկ նա զարմանում էր․ «Անընդհատ ներողություն ես խնդրում»։ Ես այդպես էլ չասացի նրան, որ ապշում էի բեմում ու կինոյում նրա կերտած հոյակապ դերերերից, բայց կյանքում երբեք չէր խաղում, հավատարիմ էր մնում ինքն իրեն․․․»,-խոստովանել է Ղազանչյանը։

Նրանց ավագ որդին մահացավ ծնողների կենդանության օրոք։ Իսկ կրտսերը՝ Հակոբ Ղազանչյանը, գնաց հոր հետքերով և այժմ թատրոնի ռեժիսոր է։ Հուլիսի 22-ին նա Facebook-ի իր էջում մոր հետ հուզիչ լուսանկար է հրապարակել՝ մակագրելով․ «Այսօր անկրկնելի մորս՝ ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑԻ հիշատակի օրն է...»

Այն էր, ինչ կար, անգամ շքեղ արարողությանը

Քչերը գիտեն, որ դերասանուհի դառնալու երազանքը Նովենցը դեռ մանկուց էր փայփայում, բայց առաջին անգամից Թատերական բուհ ընդունվել նրան չհաջողվեց։ Ապագա դերասանուհին չընդունվեց Կինեմատոգրաֆի համառուսաստանյան ինստիտուտ (ВГИК), Մոսկվայից Երևան վերադարձավ։ Իսկ հաջորդ տարի ընդունվեց և մի քանի տարի անց ավարտեց Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը։

Мкртчян в фильме Пощечина - Sputnik Արմենիա
Այդ ուրախ և տխուր մարդը․ Ֆրունզիկ Մկրտչյանի 7 հայտնի դերերը

Համառությունից բացի Նովենցին հատուկ էր բնականությունը։ Շատերը հիշում են, որ 1985թ․-ին Մինսկում կայացած Համամիութենական կինոփառատոնին Նովենցը բառացիորեն ցնցված էր, երբ ստացավ ժյուրիի մրցանակը։

 «Արարողության ընթացքում Գալյան մի անկյուն քաշվեց, ինձ ասաց, որ այլևս նման միջոցառումների չի մասնակցի։ Իր համար անսպասելի կերպով ստացավ «Կնոջ լավագույն դերակատարման համար» մրցանակը։ Բոլոր շքեղ հագնված դերասաններն ու դերասանուհիները շնորհավորում էին նրան»,-հիշում էր սցենարիստ Ռոբերտ Մաթոսյանը՝ Հայաստանի Հանրային ռադիոյին տված հարցազրույցում։

Նույն տարում Սիրանուշի դերի համար Նովենցը ստացավ Վենետիկի կինոփառատոնի հատուկ մրցանակը։ Իտալական մամուլն իսկույն ևեթ կնքեց նրան հայկական Աննա Մանյանի անունը։ Բայց հայկական մամուլում և հանրության մեջ այդ համեմատությունն այդպես էլ չտարածվեց։ Հայ ազգը չցանկացավ որևէ մեկի հետ համեմատել իր սիրելի դերասանուհուն՝ համարելով, որ նա անկրկնելի է։ Եվ դա, իհարկե, ճիշտ է։

Լրահոս
0