12:24 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
51 0 0

Տոմսերի ողջ հասույթը կտրամադրվի Բեյրութում աղետից տուժած մշակութային կենտրոնների վերականգնմանը: Հավաքված գումարը կկրկնապատկվի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) կողմից։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Գրեթե հինգ ամիս դադարից հետո Երևանում տեղի կունենա մեծամասշտաբ մշակութային իրադարձություն:

Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոնի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի այգում կկայանա Վերդիի «Տրավիատա» օպերայի համերգային կատարումը: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունը։

«Այս միջոցառմամբ ցանկանում ենք մեր մշակութային զորակցությունը հայտնել վերջերս տուժած Բեյրութին, որը հայտնի է նաև «Արևելքի Փարիզ» անվամբ: Տոմսերի ողջ հասույթը կտրամադրվի Բեյրութում աղետից տուժած մշակութային կենտրոնների վերկանգնմանը: Հավաքված գումարը կկրկնապատկվի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) կողմից»,-նշված է հաղորդագրության մեջ:

Վերդիի ամենահայտնի փարիզյան սիրո պատմության գլխավոր հերոսներն են միջազգային ճանաչում ունեցող օպերային աստղեր Լիանա Ալեքսանյանը (Վիոլետա Վալերի), Լիպարիտ Ավետիսյանը (Ալֆրեդ Ժերմոն) և Իլյա Սիլչուկովը (Ժորժ Ժերմոն):Այլ դերերում հանդես կգան Նարինե Անանիկյանը (Ֆլորա), Հովհաննես Անդրեասյան (Գաստոն), Աշոտ Ղանթարջյան (Բարոն Դյուֆոլ), Պողոս Բիազբեկյան (Մարկիզ դ’Օբինյի), Հովհաննես Ներսեսյան (Բժիշկ Գրենվիլ), Լուսինե Օրդուխանյան (Անինա):

Օպերայի «Փարիզյան հասարակությանը» կներկայացնի Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան):

Համերգը կղեկավարի ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանը: 

Նշվում է, որ տեղերը խիստ սահմանափակ են, միջոցառման ժամանակ կպահպանվեն հակահամաճարակային բոլոր պայմանները: Տոմսերը վաճառվում են միայն առցանց:

Քաղաքը կրկին կենդանանում է. երկար դադարից հետո Երևանում միանգամից 2 համերգ է տեղի ունեցել

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն էր որոտացել ամոնիումի նիտրատի պատճառով։ Պայթյունի զոհ է դարձել 154 մարդ, ավելի քան 5000–ը վնասվածքներ են ստացել։ Մահացածների թվում 13, տուժածների թվում` ավելի քան 250 հայ կա։ Հայաստանն ու Արցախը երեք թռիչքների արդյունքում Լիբանանին տրամադրել են ավելի քան 36 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ, սննդամթերք ու դեղորայք։

Ըստ թեմայի

Եթե հայերը լքեն Բեյրութը, ուր կգնան, կամ պատրաստ է Հայաստանն ընդունել հայրենակիցներին
Բեյրութի նավահանգստում քիմիական նյութերով լի տասնյակ բեռնարկղեր են հայտնաբերել
Բեյրութի պայթյունից հետո 24 օր մահվան դեմ կռիվ տված հայուհին մահացել է
թեգերը:
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոն, Երևան, Լիբանան, Բեյրութ, Համերգ

Գլխավոր թեմաներ