17:08 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
154 0 0

Ժամանակակից հայ մոնումենտալ գեղանկարչության հիմնադիր` նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, արվեստաբան Վան Խաչատուրը (Վանիկ Հակոբի Խաչատրյան) իր 2600 աշխատանքները նվիրել է պետությանը՝ պայմանով, որ իր մահից առնվազն 5 տարի հետո իր թանգարանը կստեղծվի։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Համավարակով պայմանավորված սահմանափակումներից հետո Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտն առաջին անգամ իր դռներն է բացել այցելուների համար նոր ցուցադրությամբ: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում թանգարանի հյուրերը կկարողանան ծանոթանալ նկարիչ, ճարտարապետ, քանդակագործ, արվեստաբան Վան Խաչատուրի աշխատանքներին:

Архитектурная выставка Ван Хачатура (26 августа 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Վան Խաչատուրի աշխատանքների ցուցահանդեսը Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում

Վան Խաչատուրը Հայաստանում մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչության հիմնադիրն է: Դրա վկայությունն են Մատենադարանի խճանկարը, որմնանկարները, մոնումենտալ նկարները, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքում Մեսրոպ Մաշտոցի ու Մովսես Խորենացու մոնումենտալ կերպարները:

Архитектурная выставка Ван Хачатура (26 августа 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Մատենադարանի խճանկարը, որմնանկարները, մոնումենտալ նկարները

Երևանի յուրաքանչյուր բնակիչ անշուշտ տեսել է Սայաթ-Նովա փողոցի բնակելի շենքի կողային պատին արված դեկորատիվ հորինվածքը՝ պատրաստված սև և սպիտակ տուֆով (1965 թ), կամ Երևանի Ա․ Սպենդարյանի անվան երաժշտական դպրոցի գլխավոր ճակատի դեկորատիվ հորինվածքը՝ հրաբխային տուֆով (1970 թ), ինչպես նաև ճայի արձանը՝ Թբիլիսյան խճուղու կողմից Երևանի մուտքի մոտ։

Архитектурная выставка Ван Хачатура (26 августа 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Սայաթ-Նովա փողոցի բնակելի շենքի կողային պատի և Երևանի Ա․ Սպենդարյանի անվան երաժշտական դպրոցի գլխավոր ճակատի դեկորատիվ հորինվածքները

Դե, իսկ զբոսաշրջիկների համար իսկական ուխտավայր է դարձել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը Նոր Խարբերդ գյուղում (1964 թ):

Архитектурная выставка Ван Хачатура (26 августа 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը Նոր Խարբերդ գյուղում (1964 թ)

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանի խոսքով՝ Վան Խաչատուրին ճանաչում են որպես նկարչի և քանդակագործի, սակայն քչերն են ծանոթ նրա ճարտարապետական մտքերին:

Архитектурная выставка Ван Хачатура (26 августа 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը Նոր Խարբերդ գյուղում (1964 թ)

Ցուցահանդեսը Վան Խաչատուրին մեծապես բացահայտում է հենց այդ տեսանկյունից՝ ներկայացնելով ճարտարապետության և նկարչության սինթեզ առաջարկող ստեղծագործողին:

Մի կտոր Աֆրիկա Երևանում. նկարիչ Տարոն Սիմոնյանի ցուցահանդեսը

Ցուցադրության հենց սկզբում կարելի է տեսնել Վան Խաչատուրի` ապագայի քաղաքների գաղափարը: Ներկայացված են բարդ ռելիեֆների վրա քաղաքներ կառուցելու երեք սկզբունք, որոնք մինչ այժմ հանրությանը հայտնի չեն եղել: Ժամանակակից քաղաքի բարձրահարկ շենքերի կողքին վեր են խոյանում հսկայական սնկանման կառույցներ, որոնք էլ Վան Խաչատուրի պատկերացմամբ` ապագայի քաղաքն են ձևավորելու։

Архитектурная выставка Ван Хачатура (26 августа 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Վան Խաչատուրի` ապագայի քաղաքների գաղափարը

Վան Խաչատուրը շենքերը «կառուցում էր» ծառի սկզբունքով. ինչպես ծառն է արմատներով ամրանում հողում, հետո իր ճյուղերը տարածում բոլոր ուղղություններով, նույնպիսին էլ նրա պատկերացրած ապագայի կառույցներն են:

Նա ոչ միայն մտածում ու նկարում էր, այլև ճարտարապետական մոտեցում ուներ ու գիտեր, թե ինչպես կարելի է իր նախագծերին կյանք տալ:

«Այ սա՛ է իմ քաղաքը: Իմ քաղաքում մեքենա չկա ու պետք էլ չի: Ես համարում եմ, որ մեր էսօրվա քաղաքը այլանդակություն է` ամենուր մեքենաներ: Ես իմ քաղաքը էնպես եմ ստեղծել, որ հնարավոր է շատ կարճ ժամանակում ոտքով հասնել` ուր ուզում ես: Հիմա հայերն էն մակարդակի են, որ սա փուչ բան է իրենց համար: Ասում են` էս խելառը ինչ-որ բաներ է հորինել»,-դեռ տարիներ առաջ ապագայի իր քաղաքի մասին խոսելիս ասել էր Վան Խաչատուրն ու հավելել, որ օրը գալու է, ու մարդիկ հասկանալու են իր արժեքը։

Արվեստագետի կինը՝ Արփենիկ Ղազարյանը, ամուսնու մահից գրեթե 1 տարի անց էլ հույսը չի կորցնում, որ նրա թողած ժառանգությունը հավուր պատշաճի կգնահատվի. չէ՞ որ արժեքներին տեր կանգնելը պետության պարտքն է։

Архитектурная выставка Ван Хачатура (26 августа 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Արփենիկ Ղազարյանը

«Իր քաղաքները որ տեսնում էին, ասում էին` հնարավոր չէ կառուցել։ Ինքը գեղանկարիչ լինելով հանդերձ` եղանակներ հնարեց` ինչպես դա կարելի է կառուցել, և այնքան պարզ ու առաջադեմ»,–նշում է Արփենիկ Ղազարյանը։

Դալին ու Պիկասոն Երևան հասան. սպասված ցուցահանդեսը բացվեց, բայց ոչ բոլորի համար

1991 թվականին Վան Խաչատուրն իր 2600 աշխատանքները նվիրել է պետությանը՝ պայմանով, որ իր մահից առնվազն 5 տարի հետո իր թանգարանը կստեղծվի։ Արփենիկի խոսքով՝ մշակույթի միակ նախարարը, որն օգնել է Վան Խաչատուրին, եղել է Հասմիկ Պողոսյանը։

Архитектурная выставка Ван Хачатура (26 августа 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Վան Խաչատուրի աշխատանքների ցուցահանդեսը Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում

Թանգարանի ստեղծման համար բավականին մեծ աշխատանք է տարվել։ Սակայն կապիտալ ծախսերի փուլում պետությունն այլևս չի աջակցել այս հարցում։ Մոտ մեկ տարի առաջ տիկին Արփենիկին ԿԳՄՍ նախարարությունից ասել են, որ այժմ շատ բան է փոխվել և թանգարան ստեղծելու աշխատանքները կմնան կիսատ։

Архитектурная выставка Ван Хачатура (26 августа 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Վան Խաչատուրի` ապագայի քաղաքների գաղափարը

Տիկին Արփենիկի խոսքով՝ այժմ խնդիրները շատ են, իսկ պետությունն անտարբեր է դարձել արվեստի նկատմամբ։

Վան Խաչատուրը մահացել է 2019 թվականի սեպտեմբերի 27-ին 93 տարեկան հասակում, պետությունից խռոված։

Կայսերական նավատորմի նավեր և ոչ միայն. Գյումրիում բացվեց յուրահատուկ ցուցահանդես

Ըստ թեմայի

Խորը գենետիկ կապ եմ զգում հայ ազգի հետ. Այվազովսկու ժառանգները պատմել են նախապապի մասին
Այսօրը պատմության մեջ. ապրիլի 28. Ոսկանյանի ծնունդից մինչև Մուսոլինիի գնդակահարություն
Մահացել է արվեստաբան Վան Խաչատուրը
թեգերը:
Հայաստան, նկարիչ, Վան Խաչատուրը (Վանիկ Հակոբի Խաչատրյան)

Գլխավոր թեմաներ