18:32 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.16
  • GBP711.59
  • EUR628.06
  • RUB6.89
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
61501

Եվրոպական ֆասադ, արևելյան ինտերիեր․ ինչպես են արևելքն ու արևմուտքը միավորվել հայ արդյունաբերող, 1856-1862 թվականներին Թիֆլիսի քաղաքապետի ճարտարապետական նախագծում։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Վարդան Արշակունին ուզում էր պարսից իշխանների դղյակների պես դղյակ կառուցել ու դրա համար չի խնայել ո՛չ ուժ, ո՛չ էլ միջոց։

Հարյուր հիսուն տարի առաջ հարուստ առևտրական, ամբողջ Անդրկովկասում ձկնարդյունաբերական ձեռնարկությունների սեփականատեր, պատվավոր քաղաքացի (մոկալակե), 1856 -1860 թվականին Թիֆլիսի քաղաքապետ Վարդան Արշակունին հսկայական շենք է կառուցել․ այն մինչ այժմ էլ անվանում են «Արշակունու դղյակ»։

Башня Тбилисской Академии художеств
© Sputnik / Ekaterina Mikaridze
Արշակունու դղյակը

Վրացական Rustavi 2 հեռուստաալիքը ռեպորտաժ է նկարահանել ու ներկայացրել դրա կառուցման պատմությունը։

«Արշակունու դղյակն իրավամբ աշխարհում ճարտարապետության գլուխգործոց է համարվում։ Այն ստեղծվել է պարսից իշխանների դղյակների պես դղյակ կառուցելու գաղափարով։ Արշակունին տան շինարարության համար գումար չէր խնայում ու Պարսկասանից ու Եվրոպայից վարպետների էր հրավիրում։ Այդ պատճառով շենքն իր մեջ ունի ինչպես կլասիցիզմի ու բարոկկոյի, այնպես էլ արևելյան ճարտարապետության տարրեր։ Տան կառուցումն ու ձևավորումը շատ երկար է տևել։ Արշակունին չի կարողացել տեսնել դղյակն ավարտուն տեսքով, նա մահացել է 1862 թվականին։

Интерьер Тбилисской Академии художеств
© Sputnik / Ekaterina Mikaridze
Արշակունու դղյակը

«Սա օրինակ է՝ ինչպես են ներդաշնակ կերպով համատեղվում Արևելքի ու Արևմուտքի մշակույթները։ Մի կողմից՝ դուք հայտնվում եք Արևմուտքում, իսկ տան ճակատի կողմից՝ Արևելքում», - ասում է հաղորդման հեղինակը։

Միայն թե չքանդվի. Թիֆլիսի հայկական այս շենքը բազմաթիվ գաղտնիքներ ունի

Հաղորդավարը նշում է, որ դղյակը ներսից հարդարված է «Հազար ու մի գիշեր» հեքիաթի մոտիվներով։ Տարածքը բաժանված էր սրահների, դրանցից յուրաքանչյուրն իր նշանակությունն ուներ՝ մեկը նախատեսված էր թատրոնի, մյուսը՝ ընդունելությունների, երրորդը՝ հարսանիքների համար և այլն։

Интерьер Тбилисской Академии художеств
© Sputnik / Ekaterina Mikaridze
Արշակունու դղյակը

Արշակունու մահից հետո՝ 1862 –1886 թվականներին, դղյակում գտնվել է «Թբիլիսիի արտիստական խմբակը», իսկ 1900-ականներից՝ Բարձրագույն կանացի դասընթացները։ 1922 թվականից այստեղ Գեղարվեստի ակադեմիա է գործում։

Որտեղ է պահվում Հովհաննես Թումանյանի սրտի բանալին կամ հայ բանաստեղծի թիֆլիսյան հանգրվանը

1902 թվականին շենքի մի մասը գնել է Նինո Կոբուլաշվիլին։ Նրա խնդրանքով՝ ճարտարապետ Սիմոն Կլդիաշվիլին վերականգնել է տան ձախ կողմը։ Ակադեմիայի բացման պահից այնտեղ է գտնվել պրոֆեսոր Հենրիխ Գրինևսկու արվեստանոցը։ Գրինևսկին ոչ միայն աշխատել է արվեստանոցում, այլև ապրել է կնոջ՝ բալետի պարուհի Մարիա Պերինիի հետ։

Ըստ թեմայի

Կաֆկայի «Դղյակը» Հայաստանում. Ենգիբարյանի անվան Մնջախաղի փառատոնը հիացրեց հանդիսատեսին
Թովիչ գեղեցկություն. Արամյանցի դղյակն ու այլ լքված վայրեր
Հայտնաբերվել է հին քաղաքակրթության հսկայական կորուսյալ դղյակը
թեգերը:
քաղաքապետ, ճարտարապետ, Վարդան Արշակունի, Թբիլիսի

Գլխավոր թեմաներ