18:22 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.16
  • GBP711.59
  • EUR628.06
  • RUB6.89
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
86 0 0

Գիտնականները հույս են հայտնել, որ Հռոմի պապի միջնորդությամբ հնարավոր կլինի համախմբել համապատասխան միջազգային կառույցներին՝ փրկելու պատմական Հայաստանի տարածքում գտնվող ժառանգությունը։

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Աշխարհի տարբեր երկրների գիտական հաստատությունների շուրջ 150 ներկայացուցիչների և գիտնականների ստորագրությամբ խնդրագիր է ներկայացվել Պապական աթոռի պետքարտուղարությանը՝ Արցախի մշակութային ժառանգության փրկության առնչությամբ: Տեղեկանում ենք Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ֆեյսբուքյան էջից։

Խնդրագրում գիտնականները նշել են, որ Արցախում տեղի ունեցող հումանիտար աղետի կողքին վտանգված է նաև այդ տարածքում ստեղծված հայկական հարուստ մշակութային ժառանգությունը՝ բաղկացած հարյուրավոր վաղ քրիստոնեական, միջնադարյան և նոր շրջանի եկեղեցիներից, վանքերից և տարբեր հուշարձաններից:

«Գիտնականները փաստեր են ներկայացրել, թե ինչպես ոչ վաղ անցյալում Ադրբեջանի կառավարության ներքո համակարգված կերպով ոչնչացման է ենթարկվել վերջինիս վերահսկողության տակ գտնվող տարածքների հայկական գեղարվեստական և ճարտարապետական ժառանգությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Արձան ու եկեղեցի են պղծում, նվաստացնում զառամյալ արցախցուն. ԱԳՆ–ն դատապարտել է Ադրբեջանին

Գիտնականները հույս են հայտնել, որ Հռոմի պապի հեղինակավոր միջնորդությամբ հնարավոր կլինի համախմբել համապատասխան միջազգային կառույցներին՝ փրկելու պատմական Հայաստանի տարածքում գտնվող և հավատի վկայություն հանդիսացող ժառանգությունը, որն ունի համաշխարհային նշանակություն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի մշակույթի գործիչները, այդ թվում՝ դիրիժորներ Վլադիմիր Սպիվակովը և Թեոդոր Կուրենտզիսը, երաժիշտ Բորիս Գրեբենշիկովը և ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը, Արցախի քրիստոնեական մշակութային, գեղարվեստական և ճարտարապետական ժառանգության հուշարձանները համաշխարհային ժառանգության ցուցակում ներառելու խնդրանքով դիմել էին ՅՈւՆԵՍԿՕ-ին։

Ալիևի հերթական սենսացիոն հայտարարությունը` Հայաստանն ինքն է իր եկեղեցին հրթիռակոծել

Ըստ թեմայի

ՅՈՒՆԵՍԿՕ-ն օգնություն է առաջարկել Արցախի մշակութային հուշարձանների պահպանության համար
Լավրովը հույս ունի, որ ՅՈՒՆԵՍԿՕ–ն ԼՂ–ի հուշարձանների հետ չի վարվի Հալեպում եղածների պես
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կօգնի՞ փրկել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական հուշարձանները
թեգերը:
Հուշարձան, մշակույթ, Արցախ, Հռոմի պապ

Գլխավոր թեմաներ