17:56 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.16
  • GBP711.59
  • EUR628.06
  • RUB6.89
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
56 0 0

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում երեք ֆիլմ է արժանացել մրցանակի։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Հայտնի են Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը: Փառատոնի մամուլի գրասենյակից տեղեկացնում են, որ փառատոնային ժյուրիի կազմը, որը գլխավորում էր ֆիլիպինցի ճանաչված ռեժիսոր Լավ Դիասը, ընտրել է ոսկե, արծաթե ծիրանների և հատուկ հիշատակման հաղթող լիամետրաժ ֆիլմերը։

«Ռեժիսոր Կատարինա Վաշկոնսելուշի «Թռչունների կերպարանափոխությունը» արժանացել է «Ոսկե ծիրանի» գլխավոր մրցանակին, իսկ ռեժիսոր Փեմա Ցեդենի «Փուչիկը» ստացել «Արծաթե ծիրան»։ Ռեժիսոր Յուլյա Վիշնևեցի «Կատյան և Վասյան դպրոց են գնում» կինոնկարն էլ արժանացել է հատուկ հիշատակման»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ բացի Վենետիկի կինոփառատոնի մրցանակակիր ռեժիսոր Լավ Դիասից, փառատոնային ժյուրիի կազմում էին հայտնի կինոգործիչներ Ռադու Ժուդեն (Ռումինիա), Հայկ Կիրակոսյանը (Հայաստան/Թուրքիա), Ֆրանսուա Դ’Արտըմարը (Ֆրանսիա):

Հիշեցնենք, որ օրերս «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը։ Նոյեմբերի 1-ից «Նվիրում Արցախին» նախագծով փառատոնը միացել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքին։ Մինչև նոյեմբերի 30-ը տարբեր ծրագրերի շարունակական իրականացմամբ իր ներդրումն ունեցավ համազգային դրամահավաքի ընթացքին:

Ըստ թեմայի

ՅՈՒՆԵՍԿՕ-ն կօգնի՞ փրկել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական հուշարձանները
Արցախի մշակութային ժառանգության փրկության հարցով 150 գիտնականներ դիմել են Հռոմի պապին
Կորոնավիրուսից մահացել է հանրահայտ ռեժիսոր Կիմ Կի Դուկը
թեգերը:
ֆիլմ, մրցանակ, «Ոսկե ծիրան» կինոփառատոն, Հայաստան

Գլխավոր թեմաներ