15:24 24 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
111 0 0

Հովսեփ Բարսեղյանն արտասովոր նկարներ է «նկարում» մուրճի, մեխերի ու մետաղալարի օգնությամբ։

Հովսեփ Բարսեղյանին լայն ճանաչում է բերել նկարներ ստեղծելու իր ոչ սովորական մոտեցումը։ Նրա ինստագրամյան էջի (@art_reflection_armenia) բաժանորդների թիվը մշտապես աճում է։ Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը չի դադարում իր live-միացումների ժամանակ գովել նկարչի աշխատանքները։

Այրվող աթոռ․ նկարիչ Ռուբեն Մալայանը յուրահատուկ պերֆորմանս է կազմակերպել

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от 🔸Author🔸Hovsep Barseghyan (@art_reflection_armenia)

Հովսեփի գործերի շարքում կենտրոնական տեղ են զբաղեցնում ռեալիստական դիմանկարները։ Գարեգին Նժդեհ, Հենրիխ Մխիթարյան, Պարույր Սևակ․ սա հայտնի մարդկանց միայն մի փոքր ցանկն է։

Հայ նկարիչը կոմիքս է նկարել խուլ երեխաների սուպեր ընդունակությունների մասին. լուսանկար

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от 🔸Author🔸Hovsep Barseghyan (@art_reflection_armenia)

Սկզբում Բարսեղյանը գծանկար է անում։ Հետո վրան բազմաթիվ մեխեր է ամրացնում ու անցնում գլխավոր և եզրափակիչ փուլին` մետաղալարով աշխատանքին։ Հովսեփը ստվերներ է ստեղծում ըստ մետաղալարի խտության։ Օրինակ՝ աչքի ծիածանաթաղանթի համար նկարիչը մետաղալարի խիտ շերտ է օգտագործում, իսկ շուրթերի համար` հնարավորինս քիչ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от 🔸Author🔸Hovsep Barseghyan (@art_reflection_armenia)

Հովսեփի աշխատանքներն իսկապես կարող են տպավորել եզակի ու անսովոր արվեստը գնահատողներին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от 🔸Author🔸Hovsep Barseghyan (@art_reflection_armenia)

թեգերը:
նկարիչ, Հայաստան

Գլխավոր թեմաներ