18:57 19 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
112 0 0

Գրողի որդին երկու տարի առաջ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի` կիսատ մնացած շինարարության հարցով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Արձակագիր Հրանտ Մաթևոսյանի որդին` «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը, հայտնում է, որ երեկ` մարտի 21-ին, պաշտոնական գրությամբ հրաժարվել է «Հրանտ Մաթևոսյան կենտրոնի» կառուցման, կահավորման և գործարկման անարդյունավետ բանակցություններից։

«2018-ից առ այսօր, չնայած մեր բոլոր ջանքերին, առաջարկներին, պնդումների և հորդորներին, չնայած ժամանակ առ ժամանակ կայծկլտացող թվացյալ առաջխաղացումներին, որ ՀՀ կառավարության դիրքորոշումների և կարծիքների մեջ տրամաբանության մանանեխահատիկներ էին թվում, ոչինչ-ոչինչ–ոչինչ չի փոխվել և չի փոխվի»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Դավիթ Մաթևոսյանը որոշել է այսուհետև դիմել բացառապես հանրությանը, ոչ կառավարական կազմակերպություններին, գործարարներին։

«Բոլորին, որ մշակույթի ու բանի ու Հրանտի արժեքն ու դերը հասկանում են. մեր կենտրոնը կառուցելու ենք-ավարտենք ու գործարկենք այդպես` այդ ֆինանսավորմամբ: Առաջ, կառուցում ենք մեր կենտրոնը»,– ընդգծել է նա:

Հիշեցնենք` դեռ 2019 թվականին Sputnik Արմենիան գրել էր, որ Դավիթ Մաթևոսյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի` կիսատ մնացած շինարարության հարցով։ Բանն այն է, որ «թավշյա հեղափոխությունից» հետո կենտրոն-թանգարանի կառուցումն ընդհատվել էր, որը սկսվել էր նախորդ իշխանության ժամանակ` 2017թ.-ին։

Ըստ Դավիթ Մաթևոսյանի՝ կենտրոնն առ այսօր չի կառուցվել ու չի գործում այն պատճառով, որ պետական լիազոր մարմնում՝ կառավարությունում, այն պարզ ընկալումը չունեն, որ դրանով իրենք պետք է զբաղվեն։ Դավիթ Մաթևոսյանն ասել էր, որ Հրանտ Մաթևոսյանի անվան կենտրոն-թանգարանի հարցը լակմուս է ներկայիս իշխանության համար։

Հիշեցնենք` կենտրոնը կառուցվում է Երևանում` Աբովյան պուրակին հարող տարածքում, ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի նախագծով։

Հրանտ Մաթևոսյանի ժառանգությունը պետք է Հայաստանի այցեքարտը դառնա

Ըստ թեմայի

Ազնավուրի հրապարակում ավելացան Հրանտ Մաթևոսյանի և Աղասի Այվազյանի աստղերը. տեսանյութ
Հրանտ Մաթևոսյան. հայ գյուղացու պաշտպանը
թեգերը:
Հրանտ Մաթևոսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ