06:00 19 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.20
  • GBP719.54
  • EUR625.49
  • RUB6.89
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
14510

Օպերայի և բալետի Ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը համավարակի սկզբից իր վեր առաջին հարցազրույցն է տվել, ներկայացրել ծրագրերն ու ձեռքբերումները, պատմել, թե հնարավո՞ր է արդյոք թատերախումբը ղեկավարել հեռակա։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի Ազգային ակադեմիական թատրոնը, ինչպես և շատ այլ մշակութային կառույցներ, վերապրել է կոոնավիրուսի և կարանտինային սահմանափակումների հետևանքները։ Թատրոնը հանդիսատեսի համար փակ է եղել, սակայն ամբողջ տարվա ընթացքում Facebook-ում թատրոնի պաշտոնական էջում հեռարձակվել են խաղացանկային ներկայացումները։

Sputnik Արմենիային տված հարցազրույցում թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը պատմեց, որ համավարակի պատճառով ստիպված են եղել դադարեցնել 2020թ․-ի համար նախատեսվող բոլոր նոր բալետային և օպերային բեմադրությունների նախապատրաստական աշխատանքներն ու փորձերը։

«Եվ քանի որ մենք միայն վերջերս ենք սկսել մեր սովորական աշխատանքային ռեժիմին վերադառնալ, աստիճանաբար վերսկսում ենք աշխատանքը նոր բեմադրությունների վրա և կարող ենք սկսել իրատեսորեն ծրագրել դրանց ներկայացման ժամկետները»,-ասաց նա։

2020-ին թատրոնն «օնլայն» էր

Օրբելյանը հիշեցրեց, որ արվեստում նո բարձունքների հասնելու համար պետք է կանոնավոր աշխատելու և ելույթ ունենալու հնարավորություն ունենալ։ Այդ առումով համավարակն իր շտկումներն է մտցրել։ Տուժել են աշխարհի բոլոր թատրոնները և դերասանները, բացառություն չէ նաև Հայաստանի Օպերային թատրոնն իր թատերախմբով, որը չէր կարողանում ելույթ ունենալ և անգամ փորձ անել։

Նա ընդգծեց․ շնորհիվ այն բանի, որ իրենց տեսագրել էին բալետների և օպերաների մեծ մասը, թատրոնը կարողացել է ցուցադրել հայկական «Անուշ», «Ալմաստ» օպերաները, Արամ Խաչատրյանի բալետները («Գայանե», «Դիմակահանդես», «Սպարտակ») և Կարեն Խաչատրյանի «Չիպոլինոն», Շառլ Ազնավուրի կենսագրության և երաժշտության վրա հիմնված «La Boheme» բալետային ներկայացումը և մի շարք այլ խաղացանկային ներկայացումներ։ Դրանք հեռարձակվել են Facebook-ում՝ թատրոնի պաշտոնական էջում։

Կոնստանտին Օրբելյանը շահել է դատն ընդդեմ ԿԳՄՍ նախարարության

«Հավատում եմ, որ ամբողջ աշխարհում մարդիկ, որոնք որևէ պատկերացում չունեին հայկական օպերայի կամ մեր բալետի մասին, կարողացան ինտերնետում տեսնել մեր հիասքանչ ներկայացումներն ու համերգները։ Չէ՞ որ մենք աշխարհի միակ թատրոնն ենք, որի խաղացանկում այսքան հայկական գլուխգործոցներ կան»,-ասաց նա։

Այժմ թատերախումբն աշխատում է Վերդիի «Օթելլո» օպերայի համերգային տարբերակի վրա՝ թատրոնի առաջատար մենակատարների մասնակցությամբ, բեմադրվում է «Պայացներ» օպերան, նախատեսվում է «Սիրո ըմպելիքը» և «Գյուղական պատիվ» օպերաների համերգային կատարումը։ Բացի այդ, բանակցություններ են ընթանում Խաչատրյանի «Սպարտակ» բալետի վերականգնման հնարավորության համար։

Հնարավո՞ր է թատրոնը հեռակա ղեկավարել

Օրբելյանն ավելի քան մեկ տարի է, ինչ Հայաստանում չէ, և այս ամբողջ ընթացքում ստիպված է եղել թատերախմբի հետ աշխատել դրսից, կամ, ինչպես ընդունված է ասել COVID-19-ի դարաշրջանում՝ հեռավար։ Այն հարցին, թե որքանով են համատեղելի թատրոնն ու հեռավար աշխատանքը, Օրբելյանը պատասխանեց․ «Մեր օրերում ամեն ինչ հնարավոր է»։

Նա ընդգծեց, որ այս ամբողջ ընթացքում աշխարհը վկա դարձավ, թե ինչպես են նախագահները առցանց ռեժիմով երկրներ ղեկավարում։

«Ռոմանսիադա» միջազգային մրցույթում հաղթել է Կառլեն Մանուկյանը

«Կարանտինի պատճառով լիակատար լոքդաունի շրջանում թատրոնում ոչինչ տեղի չէր ունենում, քանի որ բոլորը ստիպված էին տանը մնալ։ Թատրոնը հիմնականում փակ էր բոլորի համար, բացի տեխնիկական-ադմինիստրատիվ աշխատակազմի մի քանի հոգուց։ Այն ժամանակ թատրոնի գործունեությունն անցավ առցանց ռեժիմի»,-ասաց Օրբելյանը։

Նա նշեց, որ հեռակա ղեկավարելը միանգամայն հնարավոր, ավելին՝ շատ արդյունավետ, ինչի մասին խոսում է համավարակի շրջանում Facebook-ում բոլոր հրապարակումների վեց միլիոնանոց ընդգրկումը և թատրոնի հանդեպ շոշափելիորեն մեծացած հետաքրքրությունը։

«Հիմա էլ, երբ թատրոնն աստիճանաբար անցնում է լիարժեք աշխատանքի (ճիշտ է՝ որոշ սահմանափակումներով), ամեն բան արվում է իմ լիարժեք վերահսկողությամբ»,-պարզաբանեց նա։

Օրբելյանը տեղեկացրեց, որ պատվաստվելուց անմիջապես հետո կվերադառնա Երևան։

Պատերազմն ու 2021թ․-ի ծրագրերը

Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարն ընդգծեց, որ Արցախյան պատերազմի օրերին իրենց ամբողջ թիմը աջակցել է  բանակին, յուրաքանչյուրն իր հնարավորությունների չափով։ Կոլեկտիվի աշխատակիցները մասնակցել են քողարկող ցանցերի պատրաստմանը։ Մի քանի տեսահոլովակ է ձայնագրվել թատրոնի մեներգիչների և նվագախմբի մասնակցությամբ՝ այդ սոսկալի օրերին հայրենիքի համար կռվողների մարտական ոգին բարձրացնելու համար։ Նա հիշեցրեց, որ դեռևս պատերազմից առաջ թատրոնի արտիստները ելույթ էին ունենում տարբեր զորամասերում, զինվորները հաճախ էին ներկա գտնվում ներկայացումներին։

«Մենք կշարունակենք հատուկ միջոցառումների կազմակերպումը զինվորականների և նրանց ընտանիքների համար, առավելագույնս ներգրավելով նրանց մեր թատրոնի կյանքում։ Մենք պարտավոր ենք մշտապես լինել մեր զինվորների և նրանց ընտանիքների կողքին»,-ասաց նա։

Օրբելյանը նշեց, որ իդեալական պայմաններում 2021թ․-ի համար նոր բեմադրություններ, հիանալի ելույթներ և հրավիրված փայլուն մենակատարներ կցանկանար։ Սակայն ամեն բան կախված է համաճարակաբանական իրավիճակից։

Խոսելով Հայաստանում օպերային և բալետային արվեստի ժողովրդականացման ճանապարհային քարտեզի մասին, նա նշեց, որ դա շատ բարդ հարց է, քանի որ տեղաշարժման սահմանափակումները դեռ որոշ ժամանակ գործելու են։

«Միակ բանը, որ կարող ենք անել՝ հուսալ և աղոթել, որ համավարակը վերջանա և մենք կարողանանք բացել համերգային դահլիճները բոլոր երկրներում։ Հուսով եմ՝ կկարողանամ վերականգնել կապերս պրոդյուսերների հետ ամբողջ աշխարհում, որպեսզի կարողանամ մեր հրաշալի թատերախումբը հյուրախաղերի ուղարկել»,-ասաց նա։

Հիշեցնենք՝ Օրբելյանի լիազորությունները որպես թատրոնի տնօրեն դադարեցվել էին 2019թ․-ի մարտի 29-ին՝ այն ժամանակվա մշակույթի նախարարի ժ․պ․  Նազենի Ղարիբյանի որոշմամբ, ինչն առաջացրել էր թատրոնի աշխատակիցների և շարքային քաղաքացիների դժգոհությունը։ Ընդ որում՝ Օրբելյանը շարունակում էր մնալ թատրոնի գեղարվեստական ղեկավար։ 2020թ․-ի փետրվարին նրան վերականգնեցին տնօրենի պաշտոնում։

Ըստ թեմայի

«Սուսերով պարը» Տոկիո հասավ․ Արամ Խաչատրյանի մասին ֆիլմը էկրան կբարձրանա Ճապոնիայում
Ի՞նչ է կատարվում օպերայի բակում. շենքի մոտ հրշեջներ ու մարտական հաշվարկներ են հավաքվել
ՀՀ նախագահը հետմահու պարգևատրել է Սամվել Կարապետյանին և մշակութային գործիչների
թեգերը:
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Կոնստանտին Օրբելյան

Գլխավոր թեմաներ