12:33 16 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.20
  • GBP718.58
  • EUR624.29
  • RUB6.79
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
66 0 0

«Լավագույն ներկայացում» համարվեց Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում բեմադրված «Փափլիկը», ռեժիսորը՝ Նարինե Գրիգորյան:

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Անցկացվեց 20-րդ «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը։ Ինչպես միշտ, այն տեղի ունեցավ թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Մրցանակաբաշխությունը նվիրված էր բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, մրցանակաբաշխության հիմնադիր Երվանդ Ղազանչյանին:

«Լավագույն ներկայացում» անվանակարգում հաղթեց Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում բեմադրված «Փափլիկը», որի ռեժիսորը Նարինե Գրիգորյանն է: Վերջինս հաղթեց «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում։ Լավագույն դերեսան դարձավ Համազգային թատրոնից Արման Նավասարդյանը՝ «Լոռեցի Սաքոն» ներկայացման համար, լավագույն դերասանուհի՝ նույն թատրոնից Տաթև Ղազարյանը՝ «Փափլիկը» ներկայացման համար: «Լավագույն երկրորդ պլանի դերասան» անվանակարգում հաղթեց Գ.Սունդուկյանի անվ. թատրոնից Անդրանիկ Զաքարյանը, լավագույն երկրորդ պլանի դերասանուհի ճանաչվեց Վանաձորի Հ.Աբելյանի անվ. դրամատիկակական թատրոնից Հերիքնազ Բաղդասարյանը։

«Լավագույն մանկական ներկայացում» անվանակարգում մրցանակի արժանացավ Նարինե Մալյանի «Շրջված երազ»-ը։ «Լավագույն պիես» անվանակարգում մրցանակի արժանացավ Սառա Նալբանդյանի «Հաղթանակի գենեզիս»-ը: «Լավագույն երաժշտության հեղինակ» համարվեց Մետրո թատրոնի բեմ բարձրացած «Սև կատուն» ներկայացման համար Ջեմմա Մինասյանը:

Երվանդ Ղազանչյանի անվան հատուկ մրցանակի արժանացավ արտիստի մտերիմ ընկեր Սերգեյ Առաքելյանը, որը գրքեր է հրատարակել Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի մասին:

«Թատրոնին անբասիր ծառայության համար» «Արտավազդ» շնորհվեց ՀՀ ժողովրդական արտիստներ Իրինա Մարչենկոյին, Արա Երնջակյանին և ՀՀ վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյանին:

Աճեմյանցիները 6 ամիս անց «պարտքը» տվեցին երեխաներին. բացօթյա ներկայացում Գյումրիում

Ժյուրիի հատուկ մրցանակը հանձնվեց Ռուզաննա Խաչատրյանին՝ Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան թատրոնում բեմադրած «Լուսաբացից առաջ» ներկայացման համար:

Մրցանակաբաշխության փորձագետների կազմում էին ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը, ԵԹԿՊԻ-ի պրոֆեսոր Աննա Հեքեքյանը, Երևանի կամերային թատրոնի տնօրեն Լուսինե Երնջակյանը, բեմադրիչ Արամ Շահբազյանը:

Ըստ թեմայի

Մահացել է «Ծառայողական սիրավեպ» ու «Ճակատագրի հեգնանք...» ֆիլմերից հայտնի Անդրեյ Մյագկովը
Սերգեյ Բեզրուկովը հենց բեմում սրտի կաթված է ստացել
Դերասանուհին մերկացել է «Սեզար» մրցանակաբաշխության ժամանակ. տեսանյութ
թեգերը:
մրցանակաբաշխություն, Թատրոն

Գլխավոր թեմաներ