06:57 12 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
36 0 0

ՀՀ ԿԳՄՍ նախարարը շեշտեց` շուրջ 4000 հայկական մշակութային արժեքների պահպանությունը բավական կարևոր է, քանի որ դրանք նաև համամարդկային արժեքներ են։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող հուշարձանների ճակատագրի հարցը ԿԳՄՍ նախարարության առաջնային խնդիրն է։ Նախարար Վահրամ Դումանյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց` տեղեկացնելով` ի՞նչ քայլեր են անում, բացի մտահոգվելուց։

«Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած հուշարձանների ճակատագրի հարցերով մենք համագործակցում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ։ Բացի այս, քննարկում ենք նաև ինչ անել, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունն ավելի շատ սևեռենք այդ խնդրի վրա։ Պետք է ասեմ, որ այդ հարցը գտնվում է ՅՈւՆԵՍԿՕ–ի դաշտում, սակայն ՅՈւՆԵՍԿՕ–ն ինքն էլ խնդիրներ ունի այս առումով»,–ասաց Դումանյանը։

Նրա խոսքով` նախարարությունում մի շարք երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ կարմիր թելի նման հայկական հուշարձանների խահպանության խնդիրն է բարձրաձայնվում։

Դումանյանը շեշտեց` շուրջ 4000 հայկական մշակութային արժեքների պահպանությունը բավական կարևոր է, քանի որ դրանք նաև համամարդկային արժեքներ են։

ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն էլ հավելեց, որ այն, ինչ տեղի է ունենում գրավված տարածքներում հայկական հուշարձանների հետ, ողբերգություն է։ Սակայն այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում` մեր իսկ հայրենակիցների ձեռքերով, ուղղակի որակավորում չունի։

Խզմալյանը շեշտեց` մեր իսկ երկրի ներսում հուշարձանների պղծումը պետք է դառնա հանրության կողմից պախարակման առարկա։ Նշենք, որ օրերս մի շարք հուշարձաններ պղծվեցին. մասնավորապես, գողացել էին Լրագրողի արձանը, Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին, պղծել հայ–հրեա ժողովուրդների ցեղասպանություններին նվիրված հուշակոթողը։

Հիշեցնենք` մարտի 25-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները գետնին են հավասարեցրել Մեխակավանի (Ջաբրայիլ) Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն, արձագանքելով հայկական եկեղեցու ավերման մասին բացահայտող տեսանյութին, հայտարարեց, թե մատուռն ապօրինի կառուցվել 1993-ից հետո, ուստի չի կարող Ջաբրայիլի մշակույթի պատմության մաս համարվել:

Ավելի վաղ Ադրբեջանն ավերել էր նաև Շուշի քաղաքի` ավելի քան 200 տարվա պատմություն ունեցող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ ժամ), որի վերաբերյալ, թեևս, որևէ արդարացում չգտնելով, որոշել էր լռություն պահպանել:

«Աշխարհը պետք է կանգնեցնի Ադրբեջանին». Շուշիում ևս մեկ հուշակոթող է գետնին հավասարեցվել

Ըստ թեմայի

ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտադիր է հնարավորինս սեղմ ժամկետում առաքելություն ուղարկել Արցախ
Ջուղայի խաչքարերի ճակատագիրը չկրկնվի. Դավիթ Բաբայանը դիմել է ՄԱԿ–ին ու ՅՈւՆԵՍԿՕ–ին
Արա Այվազյանն Արցախի հուշարձանների հարցը քննարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
թեգերը:
Հուշարձան, Արցախ, ՅՈՒՆԵՍԿՕ, Եկեղեցի

Գլխավոր թեմաներ