01:37 10 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
75 0 0

Ազգային պատկերասրահում Արշակ Ֆեթվաճյանի` Լուվրում և Լոնդոնում ցուցադրված գործերը կներկայացվեն առաջին անգամ։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված ապրիլի 20-ի Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Սա–նրանից–հին» խորագրով ցուցահանդես, որի հիմնական թեմաներն են Հաղպատի և Սանահինի վանքերը: Տեղեկանում ենք պատկերասրահի ֆեյսբուքյան էջից։

Подготовительные работы выставки Одна другой древнее в Национальной картинной галерее Армении, посвященной Международному дню памятников и достопримечательностей
«Սա–նրանից–հին» խորագրով ցուցահանդեսի ցուցանմուշներ

Ըստ ավանդության, Սանահին (Սա-նրանից-հին կամ Սա-քան-զնա-հին) է կոչվել Հաղպատից ավելի հին վանքը:

Ցուցադրության հիմնական մասն են կազմում Արշակ Ֆեթվաճյանի՝ Արևմտյան և Արևելյան Հայաստանում 1900-1919 թթ. շրջագայությունների ընթացքում բացառիկ ճշգրտությամբ ստեղծված՝ հայկական եկեղեցիների ու տաճարների ճարտարապետական մանրամասների և զարդաքանդակների անկրկնելի մատիտանկար-վավերագրերը:

Подготовительные работы выставки Одна другой древнее в Национальной картинной галерее Армении, посвященной Международному дню памятников и достопримечательностей
«Սա–նրանից–հին» խորագրով ցուցահանդեսի ցուցանմուշներ

Դեռևս 1920–1922 թթ. Լուվրի Դեկորատիվ արվեստների և Լոնդոնի հանրահայտ Վիկտորիայի և Ալբերտի թանգարաններում, բրիտանական Ճարտարապետների արքայական ակադեմիայի ինստիտուտում և այլուր ցուցադրված ու «հայտնություն դարձած» ճարտարապետական այս գծանկարներն Հայաստանում կցուցադրվեն առաջին անգամ։ Մատիտանկարները ներկայացնում են վանական հայտնի համալիրների սյուներն ու խոյակները, զարդագոտիներն ու որմնազարդերը, վարդակներն ու լուսամուտները:

Կներկայացվի նաև Փարաջանովի հանրահայտ «Նռան գույնը» ֆիլմի վերջնական տարբերակ չմտած կադրերն ամփոփող եզակի ինստալացիան:

Դոնի Ռոստովի թանգարաններից մեկում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրություն կբացվի

Ցուցահանդեսի բացմանը կնախորդի Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայաստանի ազգային պատկերասրահի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը։ Իսկ թե ինչ հուշագրի մասին է խոսքը` մանրամասներ առայժմ չեն հաղորդում։

Նշենք, որ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն ապրիլի 18-ին է նշվում։

Ըստ թեմայի

Հետանկախության արվեստի միտումները. «ՀԱՅԱՐՏ»-ից` «Գաֆեսճեան»
Կտավի ու նյութի փոխարեն գյումրեցի արվեստագետը ջինս է օգտագործում
Հին արհեստի նոր լեզուն. գյումրեցի արվեստագետի թաղիքագործական ձեռքբերումները
թեգերը:
Լուվր, Լոնդոն, Հաղպատ, Սանահին, Հայաստանի ազգային պատկերասրահ, ցուցադրություն

Գլխավոր թեմաներ